Account

Posts of Հետք

newest first

#63573Photo
Views855−60%vs avg
Forwards1
Reactions8
Comments0
#63572Link preview
Views1,469−31%vs avg
Forwards2
Reactions7
Comments0
Views growthHide views growth

Views growth

Hours after publication

Show as table
Hours after publicationViews
0 h0
19 h1,055
33 h1,469
  1. After 24 hours1,055
  2. Total to date1,469
#63571Text
Views1,491−30%vs avg
Forwards3
Reactions4
Comments0
#63570Link preview
Views1,518−29%vs avg
Forwards4
Reactions4
Comments0
#63569Text
Views1,902−11%vs avg
Forwards4
Reactions18
Comments0
Views growthHide views growth

Views growth

Hours after publication

Show as table
Hours after publicationViews
0 h0
44 h1,757
70 h1,902
  1. Total to date1,902
#63568Link preview
Views2,125−1%vs avg
Forwards1
Reactions7
Comments0
Views growthHide views growth

Views growth

Hours after publication

Show as table
Hours after publicationViews
0 h0
61 h2,035
75 h2,125
  1. Total to date2,125
#63567Link preview
Views2,079−3%vs avg
Forwards2
Reactions3
Comments0
#63566Text

🔻 РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ հանդիպման օրակարգում Հայաստանին կազմակերպությունից հեռացման հարց չի եղել։ Մոսկվայում այսօր ընթանում էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Դրան մասնակցում էին անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացի Հայաստանից։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից մեկնել էր Անթալիա, որտեղ COP31-ի շրջանակներում այսօր մեկնարկել է առաջնորդների գագաթնաժողովը։ Դրա շրջանակներում Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փոխարենը Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել  Սկզբում գագաթնաժողովն անցկացվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված ձևաչափով։

Open in Telegram
Views1,944−9%vs avg
Forwards1
Reactions5
Comments1
#63565Text
Views1,749−18%vs avg
Forwards2
Reactions19
Comments0
#63564Link preview

❓Ո՞ւմ ձայնն է հասնում բանակցությունների սեղանին․ բնիկ ժողովուրդները COP17-ում Աշխարհի տարբեր ծայրերից COP17-ին բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ էին եկել Հայաստան՝ պատմելու, թե ինչ է կատարվում իրենց պատկանող տարածքներում, և պահանջելու, որ իրենց վերաբերող որոշումներն ընդունվեն իրենց մասնակցությամբ։ Այդ նույն օրերին Արցախի բնիկ հայերը Երևանի COP17-ում անգամ առանձին տաղավար ունենալու հնարավորություն չստացան․ համաժողովի Կանաչ գոտում տաղավար ունենալու համար արցախյան կազմակերպությունների ներկայացրած հայտը մերժվել էր։ Երբ Ամազոնիայում գետերը ծանծաղում են, Ինարա Վատիի համայնքում ձուկը պակասում է։ Նույն գետերով են տեղ հասնում առաջին անհրաժեշտության ապրանքները, բայց ջրի իջնելու հետ այդ ճանապարհն էլ է դժվարանցանելի դառնում։ Այս չոր ամիսներին է նաև, որ Ինարան սերմեր է հավաքում։ Դրանցից վզնոցներ ու ապարանջաններ է պատրաստում, իր հինգ երեխաներին նույն արհեստը սովորեցնում։   Արցախի հայերն ունեն մշակութային առանձնահատկություններ․ նրանք քրիստոնեություն են դավանում իրենց հնագույն եկեղեցիներում և խոսում են արցախյան բարբառով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի նաև մի շարք ժամանակակից մշակութային հաստատություններ։ Արցախի հայերն ունեն ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից տարբերվող մշակույթ։ Բացի այդ, Արցախի էթնիկ հայերը միշտ մեծամասնություն են կազմել Արցախում։ Չնայած սրան, տարածաշրջանը շարունակում է գտնվել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում։ Եվ այս համատեքստում Արցախի հայերն ունեն «ոչ գերիշխող դիրք»։ Չնայած այս հիմնավորումներին՝ Հայաստանի ազգային ծրագրում բնիկ ժողովուրդների մասին, ինչպիսին Արցախից տեղահանված բնիկ ժողովուրդն է, որևէ հիշատակում չկա։ 🔻Դեռ ավելին, արցախյան մի շարք ՀԿ-ներ դիմել էին Կանաչ գոտում առանձին տաղավար ունենալու նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել էր հայտը՝ առանց բացատրության։ Իսկ ավելի ուշ հայտնել էր, թե հայտը չի ընտրվել, քանի որ բնապահպանական օրակարգի թիրախային թեմաներից դուրս է եղել։  Արցախցիները COP17-ի օրերին մի շարք ցույցեր ու ակցիաներ էին կազմակերպել՝ իրենց բնիկ ժողովուրդ լինելուց բխող իրավունքների պաշտպանության կոչերով։ Սակայն Հայաստանը համաժողովի շրջանակում նույնիսկ Արցախի էկոհամակարգին սպառնացող վտանգների մասին չի խոսել:  🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Open in Telegram
Views1,807−16%vs avg
Forwards3
Reactions9
Comments0
#63563Link preview

Արաբկիր հանրախանութից՝ 10 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր. նախագծից շեղումները և քրեական վարույթը 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով վերակառուցվում է նախկին «Արաբկիր» հանրախանութը և հարակից այգին։ Մոտ երեսուն տարի  լքված այգու, կրպակաշարերի և հանրախանութի տեղում կառուցվում է  հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ շրջապատված այգով։ Կենտրոնի շենքը նախագծված է ժամանակակից պարամետրիկ ճարտարապետության սկզբունքներով: Նախագծի գլխավոր ճարտարապետը «Իթակէ 999» ճարտարապետական ստուդիայի հիմնադիր Տելեմակ Անանյանն է, կառուցապատողը՝ «Հայկ-88» ՍՊԸ-ն։  Այս համագործակցությունը, սակայն, երկար չի տևել. շինարարության փուլում հեղինակի և պատվիրատուի հարաբերությունները վատացել են։ Ճարտարապետը հայտարարում է, որ աշխատանքներն իրականացվում են հաստատված նախագծից էական շեղումներով, խախտումներով: Շինհրապարակում տեսչական մարմնի ստուգումները խոչընդոտվել են։ Գլխավոր ճարտարապետի խոսքերով՝ նախագծի շինարարական փուլում նրա հիմնական տարաձայնությունները եղել են Վախթանգ Սիսակյանի հետ։ Նրա որդուն՝ Միհրան Սիսակյանին է պատկանում «Հայկ-88» ընկերության 30 տոկոսը։ Կրտսեր Սիսակյանը 2026թ.-ից ղեկավարում է ՀՀ ֆինանսների նախարարության Պետություն-մասնավոր համագործակցության բաժինը։   🔻 Մինչ տեսչական մարմինը չի կարողանում ստուգել Կառավարության որոշմամբ հաստատված ծրագիրը, «Հետքը» ուսումնասիրել է համայնքային հողատարածքի վրա «Հայկ-88» ՍՊԸ-ի գործունեությունը  90-ականներից մինչ օրս։ 📌 Հոդվածում պատմում ենք Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրի և  նախագծի գլխավոր ճարտարապետ Տելեմակ Անանյանի արձանագրած շեղումների մասին։ Ճարտարապետի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։

Open in Telegram
Views1,909−11%vs avg
Forwards5
Reactions9
Comments0
#63562Text
Views2,372+11%vs avg
Forwards4
Reactions19
Comments0
#63561Photo
Views2,356+10%vs avg
Forwards6
Reactions29
Comments1
#63560Text

💰 72 մլն դրամ աշխատավարձ ԶՊՄԿ-ից. ինչ է հայտարարագրել Կապանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն Նոյեմբերի 29-ին Կապան խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Շանթ դաշինքի» թեկնածուն գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ռազմական բժիշկ Տիգրան Աղասյանը։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն Նարեկ Բաբայանն է. նա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչն է։ «Շանթ դաշինքի» և «Ապրելու երկրի» թեկնածուները հայտարարագիր չեն ներկայացրել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներից ոչ բոլորն են ներկայացրել հայտարարագիր։ 🏠 «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք։ Նա 75.4 քմ մակերեսով բնակարան և 26.6 քմ մակերեսով ավտոկայանատեղի ունի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ 🏡 Բաբայանը հայտարարագրել է նաև 600 քմ մակերեսով հողամաս և 163.2 քմ մակերեսով այգետնակ Կապանում։ Նարեկ Բաբայանը 2019 թվականի արտադրույթյան «Toyota Rav4» ունի։ 💰«ԶՊՄԿ» ՓԲԸ-ից Բաբայանը ստացել է 72 մլն դրամ ծառայությունների վճար։ Այսինքն ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Բաբայանը ամսական ստացել է 6 մլն դրամ։ 946.000 դրամ աշխատավարձ նա ստացել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբից։ 5.2 մլն դրամ էլ նա ստացել է տոկոսավճար բանկային ավանդներից։

Open in Telegram
Views2,700+26%vs avg
Forwards5
Reactions15
Comments2
#63558Photo
Views2,694+26%vs avg
Forwards2
Reactions7
Comments0
#63557Text
Views2,747+28%vs avg
Forwards9
Reactions16
Comments0
#63556Link previewedited
Views2,806+31%vs avg
Forwards3
Reactions15
Comments0
#63555Link preview

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան 2026թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ: Համայնքում ընտրապայքար չկա. առաջադրվել է մեկ քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից: «Հետքը» ներկայացնում է քաղաքական ուժի ընտրական ցուցակի թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները: Ցուցակում ներառված է 63 թեկնածու: Քաղաքական ուժի ցուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը: Նա համարվում է նաև համայնքի ղեկավարի թեկնածու: Կ. Եղիազարյանը 2017թ. ընտրվել է Ապարանի համայնքապետի պաշտոնում, վերընտրվել՝ 2021թ. դեկտեմբերի 5-ին: 2012-2015թթ. եղել է Ապարանի քաղաքապետարանի աղբահանության կազմակերպիչ:  📌 Համայնքը ղեկավարելու տարիների ընթացքում Կարեն Եղիազարյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա և ընտանիքի անդամների դեմ հայց է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: 🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Open in Telegram
Views2,546+19%vs avg
Forwards4
Reactions7
Comments0
#63554Link preview

Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում 2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում:  📌 2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ: Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը: 🔻Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: 🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Open in Telegram
Views2,785+30%vs avg
Forwards2
Reactions8
Comments0
#63553Text

Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ 2026թ.-ի նոյեմբերի 5-ին 3 ամսով երկարացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։ Մինչև դատարանի որոշման հրապարակումը՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ մյուս մեղադրյալների կալանքի ժամկետները երկարացնելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ դատարանը նույն մոտեցումը կկիրառի նաև Ծառուկյանի նկատմամբ։ Փաստաբանի խոսքերով՝ պաշտպանական կողմը պահանջել է, որ կալանքի ժամկետի երկարացման հարցը քննարկվի անհատական և առարկայական հիմքերով։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ եթե դատական նիստում չեն ներկայացվել փաստարկներ, որոնք թույլ կտան ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապա պաշտպանությունը պարտավոր չէ ինքնուրույն ենթադրություններ անել և հակափաստարկներ ներկայացնել։ Նման վտանգի առկայությունը պետք է հիմնավորի մեղադրանքի կողմը կամ դրա մասին դատական նիստում մատնանշի դատարանը։

Open in Telegram
Views2,976+39%vs avg
Forwards2
Reactions18
Comments1