Account
Հետք

Հետք

Verified

📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV

Username
@hetqonline
Category
News and media
Country
ArmeniaArmenia
Created
, 8 years
Subscribers13,502−5 in 1 day
Avg views per post, 7d1,814−34.1% vs prev 7d
ERR13.43%last 7 days

Subscribers, 30 days

Nov 15 – Nov 16−5 (0%)

Show as table
DateSubscribers
Nov 15, 202613,507
Nov 16, 202613,502

Average views per post by day

By publication day

Show as table
DateAvg views per post
Nov 5, 20262,976
Nov 6, 20262,785
Nov 7, 20262,546
Nov 8, 20262,777
Nov 9, 20262,697
Nov 10, 20262,364
Nov 11, 20261,898
Nov 12, 20262,125
Nov 13, 20261,637
Nov 14, 20261,469
Nov 15, 2026855

Most viewed this month

  1. 01

    Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ 2026թ.-ի նոյեմբերի 5-ին 3 ամսով երկարացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։ Մինչև դատարանի որոշման հրապարակումը՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ մյուս մեղադրյալների կալանքի ժամկետները երկարացնելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ դատարանը նույն մոտեցումը կկիրառի նաև Ծառուկյանի նկատմամբ։ Փաստաբանի խոսքերով՝ պաշտպանական կողմը պահանջել է, որ կալանքի ժամկետի երկարացման հարցը քննարկվի անհատական և առարկայական հիմքերով։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ եթե դատական նիստում չեն ներկայացվել փաստարկներ, որոնք թույլ կտան ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապա պաշտպանությունը պարտավոր չէ ինքնուրույն ենթադրություններ անել և հակափաստարկներ ներկայացնել։ Նման վտանգի առկայությունը պետք է հիմնավորի մեղադրանքի կողմը կամ դրա մասին դատական նիստում մատնանշի դատարանը։

    Text
    Views2.98K
    Forwards2
    Reactions18
    Comments1
  2. 02
    Views2.81K
    Forwards3
    Reactions15
    Comments0
  3. 03

    Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում 2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում:  📌 2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ: Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը: 🔻Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: 🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Link preview
    Views2.79K
    Forwards2
    Reactions8
    Comments0
  4. 04
    Views2.75K
    Forwards9
    Reactions16
    Comments0
  5. 05

    💰 72 մլն դրամ աշխատավարձ ԶՊՄԿ-ից. ինչ է հայտարարագրել Կապանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն Նոյեմբերի 29-ին Կապան խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Շանթ դաշինքի» թեկնածուն գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ռազմական բժիշկ Տիգրան Աղասյանը։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն Նարեկ Բաբայանն է. նա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչն է։ «Շանթ դաշինքի» և «Ապրելու երկրի» թեկնածուները հայտարարագիր չեն ներկայացրել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներից ոչ բոլորն են ներկայացրել հայտարարագիր։ 🏠 «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք։ Նա 75.4 քմ մակերեսով բնակարան և 26.6 քմ մակերեսով ավտոկայանատեղի ունի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ 🏡 Բաբայանը հայտարարագրել է նաև 600 քմ մակերեսով հողամաս և 163.2 քմ մակերեսով այգետնակ Կապանում։ Նարեկ Բաբայանը 2019 թվականի արտադրույթյան «Toyota Rav4» ունի։ 💰«ԶՊՄԿ» ՓԲԸ-ից Բաբայանը ստացել է 72 մլն դրամ ծառայությունների վճար։ Այսինքն ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Բաբայանը ամսական ստացել է 6 մլն դրամ։ 946.000 դրամ աշխատավարձ նա ստացել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբից։ 5.2 մլն դրամ էլ նա ստացել է տոկոսավճար բանկային ավանդներից։

    Text
    Views2.7K
    Forwards5
    Reactions15
    Comments2

Latest posts

#63573Photo
Views855−60%vs avg
Forwards1
Reactions8
Comments0
#63572Link preview
Views1,469−31%vs avg
Forwards2
Reactions7
Comments0
Views growthHide views growth

Views growth

Hours after publication

Show as table
Hours after publicationViews
0 h0
19 h1,055
33 h1,469
  1. After 24 hours1,055
  2. Total to date1,469
#63571Text
Views1,491−30%vs avg
Forwards3
Reactions4
Comments0
#63570Link preview
Views1,518−29%vs avg
Forwards4
Reactions4
Comments0
#63569Text
Views1,902−11%vs avg
Forwards4
Reactions18
Comments0
Views growthHide views growth

Views growth

Hours after publication

Show as table
Hours after publicationViews
0 h0
44 h1,757
70 h1,902
  1. Total to date1,902
#63568Link preview
Views2,125−1%vs avg
Forwards1
Reactions7
Comments0
Views growthHide views growth

Views growth

Hours after publication

Show as table
Hours after publicationViews
0 h0
61 h2,035
75 h2,125
  1. Total to date2,125
#63567Link preview
Views2,079−3%vs avg
Forwards2
Reactions3
Comments0
#63566Text

🔻 РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ հանդիպման օրակարգում Հայաստանին կազմակերպությունից հեռացման հարց չի եղել։ Մոսկվայում այսօր ընթանում էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Դրան մասնակցում էին անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացի Հայաստանից։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից մեկնել էր Անթալիա, որտեղ COP31-ի շրջանակներում այսօր մեկնարկել է առաջնորդների գագաթնաժողովը։ Դրա շրջանակներում Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փոխարենը Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել  Սկզբում գագաթնաժողովն անցկացվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված ձևաչափով։

Open in Telegram
Views1,944−9%vs avg
Forwards1
Reactions5
Comments1
#63565Text
Views1,749−18%vs avg
Forwards2
Reactions19
Comments0
#63564Link preview

❓Ո՞ւմ ձայնն է հասնում բանակցությունների սեղանին․ բնիկ ժողովուրդները COP17-ում Աշխարհի տարբեր ծայրերից COP17-ին բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ էին եկել Հայաստան՝ պատմելու, թե ինչ է կատարվում իրենց պատկանող տարածքներում, և պահանջելու, որ իրենց վերաբերող որոշումներն ընդունվեն իրենց մասնակցությամբ։ Այդ նույն օրերին Արցախի բնիկ հայերը Երևանի COP17-ում անգամ առանձին տաղավար ունենալու հնարավորություն չստացան․ համաժողովի Կանաչ գոտում տաղավար ունենալու համար արցախյան կազմակերպությունների ներկայացրած հայտը մերժվել էր։ Երբ Ամազոնիայում գետերը ծանծաղում են, Ինարա Վատիի համայնքում ձուկը պակասում է։ Նույն գետերով են տեղ հասնում առաջին անհրաժեշտության ապրանքները, բայց ջրի իջնելու հետ այդ ճանապարհն էլ է դժվարանցանելի դառնում։ Այս չոր ամիսներին է նաև, որ Ինարան սերմեր է հավաքում։ Դրանցից վզնոցներ ու ապարանջաններ է պատրաստում, իր հինգ երեխաներին նույն արհեստը սովորեցնում։   Արցախի հայերն ունեն մշակութային առանձնահատկություններ․ նրանք քրիստոնեություն են դավանում իրենց հնագույն եկեղեցիներում և խոսում են արցախյան բարբառով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի նաև մի շարք ժամանակակից մշակութային հաստատություններ։ Արցախի հայերն ունեն ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից տարբերվող մշակույթ։ Բացի այդ, Արցախի էթնիկ հայերը միշտ մեծամասնություն են կազմել Արցախում։ Չնայած սրան, տարածաշրջանը շարունակում է գտնվել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում։ Եվ այս համատեքստում Արցախի հայերն ունեն «ոչ գերիշխող դիրք»։ Չնայած այս հիմնավորումներին՝ Հայաստանի ազգային ծրագրում բնիկ ժողովուրդների մասին, ինչպիսին Արցախից տեղահանված բնիկ ժողովուրդն է, որևէ հիշատակում չկա։ 🔻Դեռ ավելին, արցախյան մի շարք ՀԿ-ներ դիմել էին Կանաչ գոտում առանձին տաղավար ունենալու նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել էր հայտը՝ առանց բացատրության։ Իսկ ավելի ուշ հայտնել էր, թե հայտը չի ընտրվել, քանի որ բնապահպանական օրակարգի թիրախային թեմաներից դուրս է եղել։  Արցախցիները COP17-ի օրերին մի շարք ցույցեր ու ակցիաներ էին կազմակերպել՝ իրենց բնիկ ժողովուրդ լինելուց բխող իրավունքների պաշտպանության կոչերով։ Սակայն Հայաստանը համաժողովի շրջանակում նույնիսկ Արցախի էկոհամակարգին սպառնացող վտանգների մասին չի խոսել:  🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Open in Telegram
Views1,807−16%vs avg
Forwards3
Reactions9
Comments0

All posts

Connections