Մեզանում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ԱԳ նախարարի՝ երեկվա հայտարարությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային հատվածը, որը կարծում եմ պատշաճ ուշադրության առարկա չդարձավ։ Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարը մասնավորապես հայտարարել էր՝ «Տվյալ հարցի (սահմանադրության փոփոխության) վերաբերյալ վերջնական լուծում գտնելուց հետո խաղաղության համաձայնագիրը ստորագրելը հնարավոր կդառնա»։ Տեքստից ակնհայտ է, որ նա չի խոստանում, վստահեցնում կամ երաշխավորում, որ Հայաստանի նոր սահմանադրության նույնիսկ ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, այլ ընդամենը նշում է, որ դրա ստորագրումը սահմանադրական «հարցի վերջնական լուծումից» հետո հնարավոր կդառնա։ Այսինքն հայտարարվում է բացառապես ստորագրման հնարավորության, այլ ոչ թե վստահաբար ստորագրելու մասին։ Այլ խոսքերով՝ ստորագրումը ներկայացվում է ոչ թե նոր սահմանադրության վերջնական ընդունումից հետո որպես արդեն համաձայնեցված հաջորդ քայլ, այլ լոկ որպես հնարավորություն։ Իսկ հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian
Открыть в Telegram
Vardan Voskanyan's Channel
Opinion and analysis Կարծիք և վերլուծություն Мнение и анализ
Средние просмотры поста по дням
По дню публикации
Показать таблицей
| Дата | Просмотров на пост |
|---|---|
| 28 окт. 2026 г. | 2 350 |
| 29 окт. 2026 г. | 2 670 |
| 1 нояб. 2026 г. | 2 390 |
| 2 нояб. 2026 г. | 2 800 |
| 3 нояб. 2026 г. | 3 390 |
| 7 нояб. 2026 г. | 2 790 |
| 9 нояб. 2026 г. | 2 450 |
| 12 нояб. 2026 г. | 2 380 |
| 16 нояб. 2026 г. | 1 870 |
| 17 нояб. 2026 г. | 1 870 |
| 20 нояб. 2026 г. | 1 610 |
| 21 нояб. 2026 г. | 1 550 |
| 23 нояб. 2026 г. | 1 150 |
| 24 нояб. 2026 г. | 587 |
Самые просматриваемые за месяц
- 01Просмотры3,39 тыс.Пересылки—Реакции71Комментарии—
- 02Просмотры2,8 тыс.Пересылки—Реакции87Комментарии—
- 03Просмотры2,79 тыс.Пересылки—Реакции69Комментарии—
- 04Просмотры2,67 тыс.Пересылки—Реакции84Комментарии—
Новые посты
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայաթիից հետո իրանական խորքային պետության մեկ այլ ազդեցիկ ներկայացուցիչ՝ հոգևոր առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբերն այսօր շատ կոշտ է արտահայտվել «Թրամփի ուղու» մասին՝ այն համեմատելով Հորմուզի նեղուցի հարավային՝ Օմանի ափերին մոտ երթուղու հետ, որտեղով անցնող նավերը Իրանը պարբերաբար թիրախավորում է։ Ուշագրավ է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել այսօր՝ «Թրամփի ուղու» նախապատրաստական շինարարական աշխատանքների մեկնարկի առիթով ՀՀ-ից և ԱՄՆ-ից հնչած պաշտոնական ուղերձներից հետո։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian
Открыть в TelegramԻնչպես 40-օրյա պատերազմի ողջ ընթացքում, այժմ ևս Իրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով միանգամից մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը։ Ցանցում արդեն հայտնվել են իրանցիների կողմից տարածվող կադրեր այն մասին, որ որոշ նավթատարեր արդեն իսկ պատրաստ են շարժվելու։ Իրավիճակն առայժմ ունի բազմաթիվ հարցականներ, սակայն պարզ է, որ այդ նավթատարների վրա ԱՄՆ-ի ԶՈւ-երի ցանկացած հարձակում դիտարկվելու է լեգիտիմ պատճառ իրանական պատասխան զինված գործողությունների համար։ Կից կադրերում շրջափակումը ճեղքել պատրաստվող իրանական նավթատարներից մեկն է՝ նկարված իրանցի օգտատիրոջ կողմից և տարածված համացանցում։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian
Открыть в TelegramԴուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը ողջունելու մասին։ Առաջին հայացքից ոչ շատ կարևոր թվացող այս հարցերն իրականում ունեն լուրջ նշանակություն Բաքվի բռնապետի համար՝ հաշվի առնելով այն, որ ի տարբերություն Հայաստանի, արհեստածին Ադրբեջանում քաղցրահամ ջրի խնդիրն այնքան արդիական է, որ վարչախումբը ստիպված սկսել է կառուցել Կասպիցի ջրի աղազերծման թանկարժեք գործարան՝ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին խմելու ջրով ապահովելու համար։ Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է, ուստի պատահական չէ, որ Դուբլինում քննարկման առարկա է դարձել նաև այս հարցը, որն, ի դեպ, անհրաժեշտ կամքի, ճշգրիտ ծրագրման և օգտագործման դեպքում, կարող է նաև լուրջ լծակ դառնալ մեր ձեռքում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian
Открыть в TelegramՄեզանում, չգիտես ինչու, ի հառաջագույնե (ապրիորի) հավատում են, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը համադարման է լինելու, և դրանից հետո գալու է «հավիտենական» խաղաղությունը։ Ոչ մի փորձով չապացուցված և չփաստարկված այս «պնդումը»՝ որպես վստահաբար տեղի ունենալիք զարգացում ներկայացնելը, մեղմ ասած, անլուրջ է, եթե չասենք՝ մանկամիտ։ Ուստի պետք է, ի վերջո, դուրս գալ անտրամաբանական այս խոսույթի շրջանակից և այլ տեսանկյուններից դիտարկել Հայաստանի անվտանգության ապահովման հեռանկարները։ Ըստ իս, Հայաստանի համար ամենակարևորն այնպիսի անզուգաչափ (ասիմետրիկ) զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է, որի շնորհիվ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար մեր դեմ ռազմական ագրեսիայի հնարավոր գինը այնքան բարձրանա, որ ուժի կիրառումը ոչ միայն այլևս չդիտարկվի գրավիչ քաղաքական գործիք, այլ նաև դառնա խիստ ռիսկային արկածախնդրություն։ Այդ համատեքստում մենք նաև պետք է գտնենք, պատկերավոր ասած, մեր Հորմուզի նեղուցը, իսկ դա հենց մեր քթի տակ է՝ դիցուք, Բաքու-Ջեյհան նավթամուղի և դրա կենսագործունեությունն ապահովող ողջ ենթակառուցվածքների տեսքով՝ այն էլ էներգակիրների համաշխարհային շուկայում այժմ նկատվող ճգնաժամային պայմաններում։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian
Открыть в TelegramԻրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։ Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում։ Այդ փոփոխությունը շատ հակիրճ արձանագրված է Իրանի այժմյան հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի այն հրահանգում, ըստ որի այդ երկրի ռազմական և քաղաքական կառուցակարգերը պետք է վերջ դնեն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին։ Մինչ այդ եղած «ռազմավարական սպասման» իրանական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը շեշտել էր նաև Իրանի նահատակ հոգևոր առաջնորդը մոտ մեկ տարի առաջ իր ելույթներից մեկում, սակայն միայն վերջերս էր, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը փաստացիորեն հրահանգում է հանդես գալ ոչ թե զսպման և սպասման, այլ նախաձեռնողական և ակտիվ հակազդման ռազմավարությամբ։ Իրանում 40-օրյա պատերազմից հետո տեղի են ունեցել անկյունաքարային փոփոխություններ, և առանց դրանց լայն համայնապատկերը հասկանալու, առանձին դրվագների պատառիկային վերլուծությունները կարող են հանգեցնել սխալ և իրականության հետ կապ չունեցող եզրակացությունների կամ թյուրընկալումների։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian
Открыть в TelegramԱմերիկյան «Drop Site News»-ի՝ 2026թ. նոյեմբերի 16-ի դրությամբ հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» ռազմական հաջողությունները վերջին օրերին դարձել են էլ ավելի նկատելի։ Կարմիր ծովի ափամերձ ողջ շրջաններում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում «Անսարլլահը» ոչ միայն ամրապնդել է ռազմավարական դիրքերը, այլև Լահջի հատվածից դեպի հարավ առաջխաղացմամբ փաստացի ցամաքային շրջափակման մեջ վերցնել Ադենի ողջ շրջանում Սաուդյան Արաբիայի դաշնակից ուժերի մի մասին։ Բացի այս, «Անսարալլահը» կրակային վերահսկողություն է հաստատել Բաբ էլ-Մանդեբի շրջանից դեպի Ադեն տանող վերջին կարևոր ցամաքային ճանապարհի նկատմամբ։ Իրանի դաշնակցի տարածքային ձեռքբերումները միայն վերջին օրերին կազմել են շուրջ 2000 քառակուսի կիլոմետր։ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ «Անսարալլահի» դեմ սկսված և մեկ ամսից ավելի տևած հակահարձակումը, փաստացիորեն, ձախողվել է, և վտանգի տակ է հայտնվել Ադենը, որի անկումը կնշանակի Էլ-Ռիադի առաջնորդսծ ռազմական կոալիցիայի խայտառակ պարտություն։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian
Открыть в TelegramԲաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ։ Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն դադարում վայրահաչել Իրանի փոխնախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում հայ-իրանական մշակութային և կրոնական երկխոսության կարևոր կենտրոններից՝ Երևանի իրանական Կապույտ մզկիթի սրահներից մեկը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ։ Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության տարրեր պարունակող լկտի և հանդուգն հայտարարություններով են հանդես եկել, մասնավորապես, ստալինյան ժամանակների մնացուկ, այսպես կոչված, «Կովկասի մուսուլմանների վարչությունը» և արհեստածին Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե կոչեցյալը։ Տգիտության և լկտիության միախառնման հետևանք այս հայտարարությունները հատկապես զավեշտալի են այն պայմաններում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հետապնդում է հավատացյալ շիաներին նույնիսկ այնպիսի տարրական իրավունքի խնդրով, ինչպիսին դպրոցսկանների հիջաբի հարցն է, իսկ «Կովկասի մուսուլմանների վարչություն» և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե հորջորջվող Բաքվի բռնապետի գրպանային կառույցները, կա՛մ լռում, կա՛մ արդարացնում են այդ բռնաճնշումը։ #հայ_իրանական_բարեկամությունը 🆔 @vardan_voskanian
Открыть в TelegramԱյժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 40-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Պարադոքս է, բայց փաստ, որ վերջին ընտրություններից հետո հենց Իսրայելում և ԱՄՆ-ում է ինչ-որ առումով տեղի ունեցել փաստացի իշխանափոխություն՝ առաջինում կառավարություն կազմելու հանձնարարական է ստացել գործող վարչապետի քաղաքական ախոյանը, իսկ երկրորդում՝ գործող նախագահի կուսակցության մրցակից քաղաքական ուժը վերցրել է խորհրդարանի երկու պալատների աթոռների մեծամասնությունը։ Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր, բայց այս ամենի համար նախ անհրաժեշտ է աներեր կամք, ստեղծագործ միտք և քրտնաջան աշխատանք, այլ ոչ թե պարտվողականության քարոզ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian
Открыть в TelegramՈւրեմն, ես երբեք և ոչ մի տեղ չեմ գրել, որ Իրանը կարող է թիրախավորել բռնազավթված Արցախի հարավում գտնվող Խուդափերինի կամուրջը, բայց Բաքվի բարբարոսական վարչախմբում երևի այնքան վախեցած են Թեհրանից, որ պաշտոնական հարցում են ուղարկել արհեստածին Ադրբեջանում Իրանի դեսպանությանը։ Սա նախորդ գրառումս է, որի «հիման» վրա էլ Բաքվում «հանգել են» նման «եզրակացության»։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian
Открыть в TelegramСвязи
Похожие каналы
Mina_Z@minakhachatryanofficialПолитика6,5 тыс.
Арцах@dezertiramnetПолитика6,68 тыс.
ДЕВУШКА С РУЖЬЕМ@imcfujcxhnjmddiПолитика6,6 тыс.
Vladimir Pogosyan (official)@vladimir_pogosyan_officialПолитика6,48 тыс.
Alen Simonyan@alensimonyanonlineПолитика6,25 тыс.
Ереванский наблюдатель@enabludatelПолитика6,17 тыс.
PAN.am@panarmeniannetПолитика6,1 тыс.
Ուժեղ Հայաստան@strong_armenia_samvel_karapetyanПолитика7,43 тыс.
Кто упоминает
Mina_Z@minakhachatryanofficial1 упоминаниеПоследний пост