Account
Vardan Voskanyan's Channel

Vardan Voskanyan's Channel

Opinion and analysis Կարծիք և վերլուծություն Мнение и анализ

Username
@vardan_voskanyan
Category
Politics
Country
ArmeniaArmenia
Subscribers6,678
Avg views per post, 7d1,224−38.7% vs prev 7d
ERR18.33%last 7 days

Average views per post by day

By publication day

Show as table
DateAvg views per post
Oct 28, 20262,350
Oct 29, 20262,670
Nov 1, 20262,390
Nov 2, 20262,800
Nov 3, 20263,390
Nov 7, 20262,790
Nov 9, 20262,450
Nov 12, 20262,380
Nov 16, 20261,870
Nov 17, 20261,870
Nov 20, 20261,610
Nov 21, 20261,550
Nov 23, 20261,150
Nov 24, 2026587

Most viewed this month

  1. 01
    Views3.39K
    Forwards—
    Reactions71
    Comments—
  2. 02

    Մենք, ցավալիորեն, չենք հասկանում, որ մեզ շրջապատող աշխարհը ոչ միայն գրեթե գլխիվայր շրջվել է, այլ շարունակում է փոփոխվել մեր իսկ աչքի առջև։ 1990-ականների և 2000-ականների սկզբի լիբերալ խոսույթները միջազգային հանրության, մարդու իրավունքների, ՄԱԿ-ի և այլնի մասին վաղուց արդեն հնացած են և փաստացիորեն այլևս ոչ պիտանի։ Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից։ Ընդ որում, այդ ուժի առկայությունն այլևս ամենևին չի նշանակում բացառապես զուգաչափորեն ուժեղի պարտադիր հաղթանակ։ Օբյեկտիվորեն տնտեսապես և ռազմականապես անհամեմատ ավելի թույլ համարվողները կարողանում են հաջողության հասնել կամքի, կազմակերպվածության, մոտիվացվածության և անզուգաչափ ուժի բաղադրիչների համախմբի ճշգրիտ կիրառության միջոցով։ Մերձավոր Արևելքում ամենահարուստ և թանկարժեք սպառազինությամբ հագեցած բանակ ունեցող Սաուդյան Արաբիան չի կարողանում հաջողության հասնել լավագույնս կազմակերպված և մոտիվացված Եմենի «Անսարալլահի» աղքատ բանակի դեմ, աշխարհի ամենաապահով թվացող Դուբայի բազմամիլիարդանոց «դրախտը» ժամերի ընթացքում քանդվում է մի քանի ամենաէժան իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով և այսպես շարունակ։ Այսօր աշխարհը ստիպված է հաշվի նստել ոչ թե անգլերենով վարժ խոսող և միջազգային իրավունքին հղումներ տվող նավթադոլարներով հարստացած և հաճախ կոռումպացված ինչ-որ փողկապավոր պաշտոնյայի, այլ սովորական ամենագնացի բեռնախցիկից նույն այդ պաշտոնյայի նստած վայրի վրա ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

    Text
    Views2.8K
    Forwards—
    Reactions87
    Comments—
  3. 03
    Views2.79K
    Forwards—
    Reactions69
    Comments—
  4. 04
    Views2.67K
    Forwards—
    Reactions84
    Comments—

Latest posts

#1784Text

Մեզանում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ԱԳ նախարարի՝ երեկվա հայտարարությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային հատվածը, որը կարծում եմ պատշաճ ուշադրության առարկա չդարձավ։ Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարը մասնավորապես հայտարարել էր՝ «Տվյալ հարցի (սահմանադրության փոփոխության) վերաբերյալ վերջնական լուծում գտնելուց հետո խաղաղության համաձայնագիրը ստորագրելը հնարավոր կդառնա»։ Տեքստից ակնհայտ է, որ նա չի խոստանում, վստահեցնում կամ երաշխավորում, որ Հայաստանի նոր սահմանադրության նույնիսկ ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, այլ ընդամենը նշում է, որ դրա ստորագրումը սահմանադրական «հարցի վերջնական լուծումից» հետո հնարավոր կդառնա։ Այսինքն հայտարարվում է բացառապես ստորագրման հնարավորության, այլ ոչ թե վստահաբար ստորագրելու մասին։ Այլ խոսքերով՝ ստորագրումը ներկայացվում է ոչ թե նոր սահմանադրության վերջնական ընդունումից հետո որպես արդեն համաձայնեցված հաջորդ քայլ, այլ լոկ որպես հնարավորություն։ Իսկ հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Open in Telegram
Views587−73%vs avg
Forwards—
Reactions19
Comments—
#1783Photo
Views1,150−47%vs avg
Forwards—
Reactions48
Comments—
#1782Video
Views1,550−28%vs avg
Forwards—
Reactions24
Comments—
#1781Photo

Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը ողջունելու մասին։ Առաջին հայացքից ոչ շատ կարևոր թվացող այս հարցերն իրականում ունեն լուրջ նշանակություն Բաքվի բռնապետի համար՝ հաշվի առնելով այն, որ ի տարբերություն Հայաստանի, արհեստածին Ադրբեջանում քաղցրահամ ջրի խնդիրն այնքան արդիական է, որ վարչախումբը ստիպված սկսել է կառուցել Կասպիցի ջրի աղազերծման թանկարժեք գործարան՝ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին խմելու ջրով ապահովելու համար։ Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է, ուստի պատահական չէ, որ Դուբլինում քննարկման առարկա է դարձել նաև այս հարցը, որն, ի դեպ, անհրաժեշտ կամքի, ճշգրիտ ծրագրման և օգտագործման դեպքում, կարող է նաև լուրջ լծակ դառնալ մեր ձեռքում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Open in Telegram
Views1,610−25%vs avg
Forwards—
Reactions43
Comments—
#1780Text

Մեզանում, չգիտես ինչու, ի հառաջագույնե (ապրիորի) հավատում են, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը համադարման է լինելու, և դրանից հետո գալու է «հավիտենական» խաղաղությունը։ Ոչ մի փորձով չապացուցված և չփաստարկված այս «պնդումը»՝ որպես վստահաբար տեղի ունենալիք զարգացում ներկայացնելը, մեղմ ասած, անլուրջ է, եթե չասենք՝ մանկամիտ։ Ուստի պետք է, ի վերջո, դուրս գալ անտրամաբանական այս խոսույթի շրջանակից և այլ տեսանկյուններից դիտարկել Հայաստանի անվտանգության ապահովման հեռանկարները։ Ըստ իս, Հայաստանի համար ամենակարևորն այնպիսի անզուգաչափ (ասիմետրիկ) զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է, որի շնորհիվ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար մեր դեմ ռազմական ագրեսիայի հնարավոր գինը այնքան բարձրանա, որ ուժի կիրառումը ոչ միայն այլևս չդիտարկվի գրավիչ քաղաքական գործիք, այլ նաև դառնա խիստ ռիսկային արկածախնդրություն։ Այդ համատեքստում մենք նաև պետք է գտնենք, պատկերավոր ասած, մեր Հորմուզի նեղուցը, իսկ դա հենց մեր քթի տակ է՝ դիցուք, Բաքու-Ջեյհան նավթամուղի և դրա կենսագործունեությունն ապահովող ողջ ենթակառուցվածքների տեսքով՝ այն էլ էներգակիրների համաշխարհային շուկայում այժմ նկատվող ճգնաժամային պայմաններում։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Open in Telegram
Views1,870−13%vs avg
Forwards—
Reactions74
Comments—
#1779Text

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։ Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում։ Այդ փոփոխությունը շատ հակիրճ արձանագրված է Իրանի այժմյան հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի այն հրահանգում, ըստ որի այդ երկրի ռազմական և քաղաքական կառուցակարգերը պետք է վերջ դնեն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին։ Մինչ այդ եղած «ռազմավարական սպասման» իրանական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը շեշտել էր նաև Իրանի նահատակ հոգևոր առաջնորդը մոտ մեկ տարի առաջ իր ելույթներից մեկում, սակայն միայն վերջերս էր, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը փաստացիորեն հրահանգում է հանդես գալ ոչ թե զսպման և սպասման, այլ նախաձեռնողական և ակտիվ հակազդման ռազմավարությամբ։ Իրանում 40-օրյա պատերազմից հետո տեղի են ունեցել անկյունաքարային փոփոխություններ, և առանց դրանց լայն համայնապատկերը հասկանալու, առանձին դրվագների պատառիկային վերլուծությունները կարող են հանգեցնել սխալ և իրականության հետ կապ չունեցող եզրակացությունների կամ թյուրընկալումների։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Open in Telegram
Views1,880−13%vs avg
Forwards—
Reactions33
Comments—
#1778Photo

Ամերիկյան «Drop Site News»-ի՝ 2026թ. նոյեմբերի 16-ի դրությամբ հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» ռազմական հաջողությունները վերջին օրերին դարձել են էլ ավելի նկատելի։ Կարմիր ծովի ափամերձ ողջ շրջաններում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում «Անսարլլահը» ոչ միայն ամրապնդել է ռազմավարական դիրքերը, այլև Լահջի հատվածից դեպի հարավ առաջխաղացմամբ փաստացի ցամաքային շրջափակման մեջ վերցնել Ադենի ողջ շրջանում Սաուդյան Արաբիայի դաշնակից ուժերի մի մասին։ Բացի այս, «Անսարալլահը» կրակային վերահսկողություն է հաստատել Բաբ էլ-Մանդեբի շրջանից դեպի Ադեն տանող վերջին կարևոր ցամաքային ճանապարհի նկատմամբ։ Իրանի դաշնակցի տարածքային ձեռքբերումները միայն վերջին օրերին կազմել են շուրջ 2000 քառակուսի կիլոմետր։ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ «Անսարալլահի» դեմ սկսված և մեկ ամսից ավելի տևած հակահարձակումը, փաստացիորեն, ձախողվել է, և վտանգի տակ է հայտնվել Ադենը, որի անկումը կնշանակի Էլ-Ռիադի առաջնորդսծ ռազմական կոալիցիայի խայտառակ պարտություն։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Open in Telegram
Views1,860−13%vs avg
Forwards—
Reactions48
Comments—
#1777Text

Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ։ Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն դադարում վայրահաչել Իրանի փոխնախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում հայ-իրանական մշակութային և կրոնական երկխոսության կարևոր կենտրոններից՝ Երևանի իրանական Կապույտ մզկիթի սրահներից մեկը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ։ Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության տարրեր պարունակող լկտի և հանդուգն հայտարարություններով են հանդես եկել, մասնավորապես, ստալինյան ժամանակների մնացուկ, այսպես կոչված, «Կովկասի մուսուլմանների վարչությունը» և արհեստածին Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե կոչեցյալը։ Տգիտության և լկտիության միախառնման հետևանք այս հայտարարությունները հատկապես զավեշտալի են այն պայմաններում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հետապնդում է հավատացյալ շիաներին նույնիսկ այնպիսի տարրական իրավունքի խնդրով, ինչպիսին դպրոցսկանների հիջաբի հարցն է, իսկ «Կովկասի մուսուլմանների վարչություն» և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե հորջորջվող Բաքվի բռնապետի գրպանային կառույցները, կա՛մ լռում, կա՛մ արդարացնում են այդ բռնաճնշումը։ #հայ_իրանական_բարեկամությունը 🆔 @vardan_voskanian

Open in Telegram
Views2,380+11%vs avg
Forwards—
Reactions70
Comments—
#1776Text

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 40-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Պարադոքս է, բայց փաստ, որ վերջին ընտրություններից հետո հենց Իսրայելում և ԱՄՆ-ում է ինչ-որ առումով տեղի ունեցել փաստացի իշխանափոխություն՝ առաջինում կառավարություն կազմելու հանձնարարական է ստացել գործող վարչապետի քաղաքական ախոյանը, իսկ երկրորդում՝ գործող նախագահի կուսակցության մրցակից քաղաքական ուժը վերցրել է խորհրդարանի երկու պալատների աթոռների մեծամասնությունը։ Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր, բայց այս ամենի համար նախ անհրաժեշտ է աներեր կամք, ստեղծագործ միտք և քրտնաջան աշխատանք, այլ ոչ թե պարտվողականության քարոզ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Open in Telegram
Views2,450+14%vs avg
Forwards—
Reactions95
Comments—
#1775Photo
Views2,790+30%vs avg
Forwards—
Reactions69
Comments—

All posts

Connections