Кабинет

Посты канала Vardan Voskanyan's Channel

сначала новые

#1784Текст

Մեզանում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ԱԳ նախարարի՝ երեկվա հայտարարությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային հատվածը, որը կարծում եմ պատշաճ ուշադրության առարկա չդարձավ։ Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարը մասնավորապես հայտարարել էր՝ «Տվյալ հարցի (սահմանադրության փոփոխության) վերաբերյալ վերջնական լուծում գտնելուց հետո խաղաղության համաձայնագիրը ստորագրելը հնարավոր կդառնա»։ Տեքստից ակնհայտ է, որ նա չի խոստանում, վստահեցնում կամ երաշխավորում, որ Հայաստանի նոր սահմանադրության նույնիսկ ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, այլ ընդամենը նշում է, որ դրա ստորագրումը սահմանադրական «հարցի վերջնական լուծումից» հետո հնարավոր կդառնա։ Այսինքն հայտարարվում է բացառապես ստորագրման հնարավորության, այլ ոչ թե վստահաբար ստորագրելու մասին։ Այլ խոսքերով՝ ստորագրումը ներկայացվում է ոչ թե նոր սահմանադրության վերջնական ընդունումից հետո որպես արդեն համաձայնեցված հաջորդ քայլ, այլ լոկ որպես հնարավորություն։ Իսկ հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры587−73%к среднему
Пересылки—
Реакции19
Комментарии—
#1783Фото
Просмотры1 150−47%к среднему
Пересылки—
Реакции48
Комментарии—
#1782Видео
Просмотры1 550−28%к среднему
Пересылки—
Реакции24
Комментарии—
#1781Фото

Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը ողջունելու մասին։ Առաջին հայացքից ոչ շատ կարևոր թվացող այս հարցերն իրականում ունեն լուրջ նշանակություն Բաքվի բռնապետի համար՝ հաշվի առնելով այն, որ ի տարբերություն Հայաստանի, արհեստածին Ադրբեջանում քաղցրահամ ջրի խնդիրն այնքան արդիական է, որ վարչախումբը ստիպված սկսել է կառուցել Կասպիցի ջրի աղազերծման թանկարժեք գործարան՝ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին խմելու ջրով ապահովելու համար։ Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է, ուստի պատահական չէ, որ Դուբլինում քննարկման առարկա է դարձել նաև այս հարցը, որն, ի դեպ, անհրաժեշտ կամքի, ճշգրիտ ծրագրման և օգտագործման դեպքում, կարող է նաև լուրջ լծակ դառնալ մեր ձեռքում։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры1 610−25%к среднему
Пересылки—
Реакции43
Комментарии—
#1780Текст

Մեզանում, չգիտես ինչու, ի հառաջագույնե (ապրիորի) հավատում են, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը համադարման է լինելու, և դրանից հետո գալու է «հավիտենական» խաղաղությունը։ Ոչ մի փորձով չապացուցված և չփաստարկված այս «պնդումը»՝ որպես վստահաբար տեղի ունենալիք զարգացում ներկայացնելը, մեղմ ասած, անլուրջ է, եթե չասենք՝ մանկամիտ։ Ուստի պետք է, ի վերջո, դուրս գալ անտրամաբանական այս խոսույթի շրջանակից և այլ տեսանկյուններից դիտարկել Հայաստանի անվտանգության ապահովման հեռանկարները։ Ըստ իս, Հայաստանի համար ամենակարևորն այնպիսի անզուգաչափ (ասիմետրիկ) զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է, որի շնորհիվ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար մեր դեմ ռազմական ագրեսիայի հնարավոր գինը այնքան բարձրանա, որ ուժի կիրառումը ոչ միայն այլևս չդիտարկվի գրավիչ քաղաքական գործիք, այլ նաև դառնա խիստ ռիսկային արկածախնդրություն։ Այդ համատեքստում մենք նաև պետք է գտնենք, պատկերավոր ասած, մեր Հորմուզի նեղուցը, իսկ դա հենց մեր քթի տակ է՝ դիցուք, Բաքու-Ջեյհան նավթամուղի և դրա կենսագործունեությունն ապահովող ողջ ենթակառուցվածքների տեսքով՝ այն էլ էներգակիրների համաշխարհային շուկայում այժմ նկատվող ճգնաժամային պայմաններում։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры1 870−13%к среднему
Пересылки—
Реакции74
Комментарии—
#1779Текст

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։ Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում։ Այդ փոփոխությունը շատ հակիրճ արձանագրված է Իրանի այժմյան հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի այն հրահանգում, ըստ որի այդ երկրի ռազմական և քաղաքական կառուցակարգերը պետք է վերջ դնեն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին։ Մինչ այդ եղած «ռազմավարական սպասման» իրանական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը շեշտել էր նաև Իրանի նահատակ հոգևոր առաջնորդը մոտ մեկ տարի առաջ իր ելույթներից մեկում, սակայն միայն վերջերս էր, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը փաստացիորեն հրահանգում է հանդես գալ ոչ թե զսպման և սպասման, այլ նախաձեռնողական և ակտիվ հակազդման ռազմավարությամբ։ Իրանում 40-օրյա պատերազմից հետո տեղի են ունեցել անկյունաքարային փոփոխություններ, և առանց դրանց լայն համայնապատկերը հասկանալու, առանձին դրվագների պատառիկային վերլուծությունները կարող են հանգեցնել սխալ և իրականության հետ կապ չունեցող եզրակացությունների կամ թյուրընկալումների։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры1 880−13%к среднему
Пересылки—
Реакции33
Комментарии—
#1778Фото

Ամերիկյան «Drop Site News»-ի՝ 2026թ. նոյեմբերի 16-ի դրությամբ հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» ռազմական հաջողությունները վերջին օրերին դարձել են էլ ավելի նկատելի։ Կարմիր ծովի ափամերձ ողջ շրջաններում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում «Անսարլլահը» ոչ միայն ամրապնդել է ռազմավարական դիրքերը, այլև Լահջի հատվածից դեպի հարավ առաջխաղացմամբ փաստացի ցամաքային շրջափակման մեջ վերցնել Ադենի ողջ շրջանում Սաուդյան Արաբիայի դաշնակից ուժերի մի մասին։ Բացի այս, «Անսարալլահը» կրակային վերահսկողություն է հաստատել Բաբ էլ-Մանդեբի շրջանից դեպի Ադեն տանող վերջին կարևոր ցամաքային ճանապարհի նկատմամբ։ Իրանի դաշնակցի տարածքային ձեռքբերումները միայն վերջին օրերին կազմել են շուրջ 2000 քառակուսի կիլոմետր։ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ «Անսարալլահի» դեմ սկսված և մեկ ամսից ավելի տևած հակահարձակումը, փաստացիորեն, ձախողվել է, և վտանգի տակ է հայտնվել Ադենը, որի անկումը կնշանակի Էլ-Ռիադի առաջնորդսծ ռազմական կոալիցիայի խայտառակ պարտություն։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры1 860−13%к среднему
Пересылки—
Реакции48
Комментарии—
#1777Текст

Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ։ Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն դադարում վայրահաչել Իրանի փոխնախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում հայ-իրանական մշակութային և կրոնական երկխոսության կարևոր կենտրոններից՝ Երևանի իրանական Կապույտ մզկիթի սրահներից մեկը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ։ Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության տարրեր պարունակող լկտի և հանդուգն հայտարարություններով են հանդես եկել, մասնավորապես, ստալինյան ժամանակների մնացուկ, այսպես կոչված, «Կովկասի մուսուլմանների վարչությունը» և արհեստածին Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե կոչեցյալը։ Տգիտության և լկտիության միախառնման հետևանք այս հայտարարությունները հատկապես զավեշտալի են այն պայմաններում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հետապնդում է հավատացյալ շիաներին նույնիսկ այնպիսի տարրական իրավունքի խնդրով, ինչպիսին դպրոցսկանների հիջաբի հարցն է, իսկ «Կովկասի մուսուլմանների վարչություն» և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտե հորջորջվող Բաքվի բռնապետի գրպանային կառույցները, կա՛մ լռում, կա՛մ արդարացնում են այդ բռնաճնշումը։ #հայ_իրանական_բարեկամությունը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры2 380+11%к среднему
Пересылки—
Реакции70
Комментарии—
#1776Текст

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 40-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Պարադոքս է, բայց փաստ, որ վերջին ընտրություններից հետո հենց Իսրայելում և ԱՄՆ-ում է ինչ-որ առումով տեղի ունեցել փաստացի իշխանափոխություն՝ առաջինում կառավարություն կազմելու հանձնարարական է ստացել գործող վարչապետի քաղաքական ախոյանը, իսկ երկրորդում՝ գործող նախագահի կուսակցության մրցակից քաղաքական ուժը վերցրել է խորհրդարանի երկու պալատների աթոռների մեծամասնությունը։ Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր, բայց այս ամենի համար նախ անհրաժեշտ է աներեր կամք, ստեղծագործ միտք և քրտնաջան աշխատանք, այլ ոչ թե պարտվողականության քարոզ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры2 450+14%к среднему
Пересылки—
Реакции95
Комментарии—
#1775Фото
Просмотры2 790+30%к среднему
Пересылки—
Реакции69
Комментарии—
#1774Видео
Просмотры3 390+58%к среднему
Пересылки—
Реакции71
Комментарии—
#1773Текст

Մենք, ցավալիորեն, չենք հասկանում, որ մեզ շրջապատող աշխարհը ոչ միայն գրեթե գլխիվայր շրջվել է, այլ շարունակում է փոփոխվել մեր իսկ աչքի առջև։ 1990-ականների և 2000-ականների սկզբի լիբերալ խոսույթները միջազգային հանրության, մարդու իրավունքների, ՄԱԿ-ի և այլնի մասին վաղուց արդեն հնացած են և փաստացիորեն այլևս ոչ պիտանի։ Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից։ Ընդ որում, այդ ուժի առկայությունն այլևս ամենևին չի նշանակում բացառապես զուգաչափորեն ուժեղի պարտադիր հաղթանակ։ Օբյեկտիվորեն տնտեսապես և ռազմականապես անհամեմատ ավելի թույլ համարվողները կարողանում են հաջողության հասնել կամքի, կազմակերպվածության, մոտիվացվածության և անզուգաչափ ուժի բաղադրիչների համախմբի ճշգրիտ կիրառության միջոցով։ Մերձավոր Արևելքում ամենահարուստ և թանկարժեք սպառազինությամբ հագեցած բանակ ունեցող Սաուդյան Արաբիան չի կարողանում հաջողության հասնել լավագույնս կազմակերպված և մոտիվացված Եմենի «Անսարալլահի» աղքատ բանակի դեմ, աշխարհի ամենաապահով թվացող Դուբայի բազմամիլիարդանոց «դրախտը» ժամերի ընթացքում քանդվում է մի քանի ամենաէժան իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով և այսպես շարունակ։ Այսօր աշխարհը ստիպված է հաշվի նստել ոչ թե անգլերենով վարժ խոսող և միջազգային իրավունքին հղումներ տվող նավթադոլարներով հարստացած և հաճախ կոռումպացված ինչ-որ փողկապավոր պաշտոնյայի, այլ սովորական ամենագնացի բեռնախցիկից նույն այդ պաշտոնյայի նստած վայրի վրա ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры2 800+30%к среднему
Пересылки—
Реакции87
Комментарии—
#1772Текст

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել առաջնորդի և իրանական ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին առնչվող ենթակառուցվածքներին անհապաղ և արդյունավետ հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»։ Բազմիցս եմ նշել, որ Իրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակողական և առանց «սեթևեթանքների»: Նշված տեղեկատվության մեջ ուշագրավ է, երկու հանգամանք՝ այն որ առաջնորդը հանդիպում և հրամաններ տալիս է ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարությանը, այսինքն ամբողջովին իրականացնում է իր գործառույթները, իսկ երկրորդը՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» պատասխան հարվածների հրամանի հանգամանքն է։ Նախորդ պատերազմում նույնպես Իրանի պատասխան հարվածներն ընդգրկում էին Պարսից ծոցի բոլոր երկրներն, ուստի արդյո՞ք հրամանը նշանակում է, որ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս, և արդյո՞ք դրանց շարքում լինելու է Իսրայելին նավթի հիմնական մատակարարներից արհեստածին Ադրբեջանը։ Հարցի հստակ պատասխանը, կարծում եմ՝ ունեն միայն Իրանում սահմափակ թվով որոշում կայացնողներ, սակայն ուշագրավ է, որ այս երկրի պետական հեռուստատեսության ամենադիտվող հաղորդումներից մեկով վերջերս քննարկվում էր հենց Բաքվի բարբարոսկան վարչախմբի նավթագազային ենթակառուցվածքների խոցելիության խնդիրը։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры2 390+11%к среднему
Пересылки—
Реакции76
Комментарии—
#1771Текст
Просмотры2 670+24%к среднему
Пересылки—
Реакции84
Комментарии—
#1770Текст

Որպես ազգ և պետություն՝ մենք կարիք ունենք հասկանալու չափազանց կարևոր այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել Հարավային Կովկասի ճակատագրում 2023թ. Արցախի անկումով և դրան հետևած գործընթացների հետևանքով։ Մեր տարածաշրջանում ավարտվել է վճռորոշ նշանակությամբ Ռուսաստան - պայմանական հավաքական Արևմուտք երկբևեռ աշխարհաքաղաքական խաղը, որի շրջանակներում Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսմղումով պարտվել է ռուսական ռազմաքաղաական գերակայության քաղաքականությունը, իսկ Արցախի բնակչության էթնիկ զտմամբ նույնարժեք պարտություն է գրանցել լիբերալ արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված ԵՄ քաղաքականությունը։ Տարածաշրջանում տարբեր աստիճանի դերակատարությամբ և մակարդակներում՝ որպես նոր առանձին խաղացողներ, հայտնվել են թրամփյան ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և նախկինում գրեթե ամբողջովին կորցրած պատմական դերակատարությունը նորովի վերագտած Իրանը և Թուրքիան։ Աշխարհաքաղաքական խաղը դարձել է անհամեմատ ավելի բարդ, բազմակողմ և բազմաբևեռ, որտեղ, չնայած վերոնշյալ պարտությանը, Ռուսաստանը և ԵՄ-ը նույնպես պահպանում են նկատելի լծակներ։ Այս ամենը հաշվի առնելով, Հարավային Կովկասի երեք երկրների «հավիտենական խաղաղության» հիման վրա տարածաշրջայնացումը կամ այլ խոսքերով՝ որպես միասնական տարածաշրջան հանդես գալու հնարավորությունը, ինչպես նախկին երկբևեռ խաղում, այդպես էլ այժմ գրեթե հավասար է զրոյի։ Տարբերությունը, սակայն, նախկինի համեմատ՝ հսկայական է, քանզի Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետություն ստիպված է լինելու գործել ոչ թե երկու, այլ միանգամից մի քանի կողմերի շահերի համընկնման և բախման տիրույթներում։ Եթե մենք սա չսկսենք հասկանալ և չպատրաստվենք նման բարդ պայմաններում լավագույնս գործելուն, ապա անընդհատ լինելու ենք կորուստներ գրանցածի և պարտվածի կարգավիճակում։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры2 670+24%к среднему
Пересылки—
Реакции57
Комментарии—
#1769Текст
Просмотры2 350+9%к среднему
Пересылки—
Реакции101
Комментарии—
#1768Видео

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։ Այսպես կոչված, «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան բանակցելու իրանական կողմի հետ։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Պակիստանի բանակի հրամանատարը և Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը բանակցում են Իրանի Ազգային։ անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։ Հանդիպումից մանրամասներ առայժմ գրեթե հայտնի չեն, սակայն պարզ է մի բան՝ դատելով մասնակիցների կազմից, այն ունի հիմնականում անվտանգային-ռազմական հարցերի լայն շրջանակ, որոնք դաշինքի ներկայացուցիչների կարծիքով լուծելի են միայն Թեհրանի հետ բանակցելու ճանապարհով։ Ըստ էության, Իրանի դեմ Սաուդյան Արաբիային պաշտպանելու նպատակով ստեղծված դաշինքի ներկայացուցիչները կարծում են, որ ավելի անվտանգ է Թեհրանի հետ պայմանավորվելը, քան հակամարտելը, և սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры2 740+27%к среднему
Пересылки—
Реакции57
Комментарии—
#1767Фото
Просмотры4 440+107%к среднему
Пересылки—
Реакции43
Комментарии—
#1766Видео

Ինչպես գրել էի արհեստածին Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի գործողությունների առաջին օրը, դրանք իրենց կազմակերպվածությամբ, ապակենտրոնությամբ և համեմատական զանգվածայնությամբ վերջին տարիների ընթացքում աննախադեպ էին։ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչության ոչ պաշտոնական խոսնակներից մեկը նույնպես խոստովանում է դա՝ անկախ իրենից, մատնելով դրանց վտանգավորության աստիճանը, ինչը խնամքով փորձում էր թաքցնել նույն այդ վարչախումբն արհեստածին Ադրբեջանի ամբողջովին փակ և վերահսկվող ներքին տեղեկատվական դաշտի առավելությունն օգտագործելով։ Զուգահեռաբար, նույն այս խոսնակը, փաստորեն խոստովանում է լարվածության նույնպես աննախադեպ այն մակարդակը, որին հասել էին պաշտոնական Բաքվի և Անկարայի հարաբերությունները։ Դրանք Բաքվի բռնապետի և Էրդողանի իշխանության հետագա տարիներին, կարծում եմ՝ այլևս երբեք չեն կարողանալու ամբողջովին ազատվել այդ լարվածության հետեւանքով առաջացած դառը նստվածքի հաստ շերտից, եթե նույնիսկ այլ տեղերում էլ ճաքեր չտան։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanian

Открыть в Telegram
Просмотры2 790+30%к среднему
Пересылки—
Реакции51
Комментарии—
#1765Фото
Просмотры2 730+27%к среднему
Пересылки—
Реакции58
Комментарии—