🇮🇷🇦🇿Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի շուրջ իրանական բուռն արձագանքների ֆոնին Բաքուն Իրանի 14 քաղաքացու հայտարարել է անցանկալի անձ: 📍Նրանց թվում են ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, հոգևորականներ, փորձագետներ: 📍Բաքուն նրանց մեղադրում է «կրոնական արմատականության քարոզչության, կրոնական ատելության և թշնամանքի հրահրման փորձերի, ինչպես նաև Ադրբեջանում իշխանության բռնի տապալման կոչերի» մեջ: 📍Ցուցակում են ընդգրկվել հայտնի փորձագետներից Էհսան Մովահեդիանը, գերագույն առաջնորդին հարող «Քայհան» օրաթերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին: @IRI2day
Open in TelegramPosts of Իրանն այսօր
🇮🇷🇦🇿 Թեհրանում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և ԻԻՀ Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը: 🔸Քննարկվել են երկկողմ համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների աճի և ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման հարցեր, այդ թվում՝ ➡️ Քալալե-Աղբանդ կամրջի և տերմինալի կառուցում և շահագործում, ➡️ Ջոլֆայից Քալալե ավտոճանապարհի լայնացում, ➡️ Ջոլֆա-Քալալե երկաթուղային նախագծի առաջմղում, ➡️ Աստարայի երկաթուղային բեռնատար տերմինալի գործարկում, ➡️«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացում ու դրա թողունակության ավելացում։ 🔸Հայտարարվել է, որ Քալալե-Աղբանդ կամրջի և Աստարայի երկաթուղային տերմինալի կառուցումը գրեթե ավարտված են, և քննարկվում է ամենասեղմ ժամկետներում գործարկման հարցը (Հունվարին ասում էին՝ կամուրջը մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի: Նախագծերի մասին մանրամասն՝ այստեղ): 🔹Ադրբեջանական պատվիրակության այցի շրջանակներում հանդիպել են նաև իրանական «Թավանիր» ընկերության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալլահդադը և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլթանովը: Քննարկել են՝ ➡️Առաջիկա ձմռան ամիսներին Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրման ավելացման հարցը: ➡️«Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփ մեխանիզմի գործարկման հնարավորությունը. Իրանը մատակարարելու է գազ, իսկ դրա դիմաց Ադրբեջանից ստանալու է էլեկտրաէներգիա: Այս հարցով դեռ փորձագիտական ուսումնասիրություն պետք է անցկացվի: ➡️ Նախիջևանում արևային էլեկտրակայանների կառուցման ծրագրերում իրանցի ներդրողների ներգրավման հնարավորությունը: @IRI2day
Open in Telegram✈️ Սեպտեմբերի 23-ից ուժի մեջ են մտել Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Վաշինգտոնը սպառնում է, որ «ցանկացած օդանավակայան կամ ընկերություն, որը կսպասարկի իրանական փոխադրողներին, ռիսկի է դիմում դուրս մղվել ամերիկյան դոլարային համակարգից»: 🚫Այս պայմաններում մի շարք երկրներ արդեն չեղարկում են իրանական ավիաընկերությունների թռիչքները: 🚫Այդ երկրների թվում են Ադրբեջանը, Վրաստանը, Օմանը, ԱՄԷ-ը, Իրաքը: Վերջինիս դեպքում սկզբում չեղարկվել էին միայն Բաղդադի օդանավակայանի թռիչքները, այսօր չեղարկվել են նաև Նաջաֆի, Էրբիլի, Սոլեյմանիեի չվերթները: ✅ Ըստ Իրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի գործադիր տնօրենի՝ ներկայումս շարունակվում են դեպի Չինաստան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա (բացառությամբ «Մահան» ավիաընկերության չվերթների) թռիչքները, և դրանց չվացուցակում որևէ փոփոխություն չի կատարվել։ Սա է փաստում նաև օդանավակայանի կայքը: 🇦🇲 «Զվարթնոց» օդանավակայանի կայքում ևս Թեհրանի չվերթները ցույց է տալիս «ժամանակին» կարգավիճակով (նույնը՝ սեպտեմբերի 23-ին): Երեկ, սակայն, չվերթների մի մասը չեղարկվել էր, այդ թվում՝ Թավրիզինը: @IRI2day
Open in Telegram🇮🇷🇺🇸 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Կատարի միջնորդությամբ բանակցություններ են անցկացրել։ 📍Ըստ իրանական կողմի՝ ԱՄՆ-ին են փոխանցել «Հորմուզի նեղուցի, տարածաշրջանային անվտանգության և դիվանագիտական գործընթացի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումներն ու պայմանները»։ 📍Օրեր առաջ Իրանից հայտնել էին նաև, որ ԱՄՆ-ին են փոխանցել բանակցությունների վերսկսման համար Թեհրանի 7 պայմանները, որոնք պաշտոնապես չեն հրապարակվել: @IRI2day
Open in Telegram🇦🇲🇮🇷Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել Դավուդ Յայեջիին Նրան այսօր ընդունել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ 📍Յայեջիի մասին շատ ինֆորմացիա հայտնի չէ։ ԶԼՄ-ներից մեկի հրապարակման համաձայն՝ նա դիվանագիտական ծառայություն է իրականացրել նաև Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, ՌԴ-ում։ 📍Նույն հրապարակման մեջ նշվում է, որ նրա հետազոտական գործունեությունը հիմնականում կենտրոնացած է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության, Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների, Արցախյան հակամարտության, ինչպես նաև Իրանի անվտանգության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության վրա։ 📍Յայեջիի նշանակման մասին շշուկներ կային դեռ այս տարվա հունվարին։ Այն ժամանակ իրանական ոչ այնքան հայտնի թելեգրամյան ալիքներից մեկը դժգոհություն էր հայտնել նրա հնարավոր նշանակման կապակցությամբ՝ Յայեջիին անվանելով «անփորձ»։ @IRI2day
Open in Telegram📌Մոջթաբա Խամենեին նշանակումներ է կատարել նաև զինված ուժերում։ 📍Գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, իսկ բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին՝ շտաբի պետի տեղակալ։ 🔸Աբդոլլահին ԶՈւ ԳՇ պետի տեղակալն էր ու «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը, իսկ Քիոմարս Հեյդարին՝ տեղակալը։ Իրանի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Աբդոլլահիմ Մուսավին սպանվել էր պատերազմի առաջին օրը։ 📍Բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին, ստանալով գեներալ-մայորի կոչում, ստանձնել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի պաշտոնը, իսկ գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին՝ տեղակալի պաշտոնը։ 🔸Վահիդին ԻՀՊԿ հրամանատարի տեղակալն էր։ Պատերազմի առաջին օրը հրամանատար Մոհամմադ Փաքփուրի սպանությունից հետո փաստացի նա էր կատարում հրամանատարի պարտականությունները։ 📍Փոխծովակալ Ալի Ազմայիին նշանակվել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար, իսկ «Բասիջ» կազմակերպության ղեկավար է նշանակվել Հոսեյն Թաեբին։ 🔸Ազմային ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարի տեղակալն էր, նախկին հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է մարտի վերջին։ 🔸Հոսեյն Թաեբը նախկինում ևս եղել է «Բասիջի» հրամանատար, նաև զբաղեցրել է ԻՀՊԿ հետախուզության կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ «Բասիջի» նախկին ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանին սպանվել է մարտի կեսերին։ @IRI2day
Open in Telegram❗️Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհսեն Ռեզային, որը զբաղեցնում էր գերագույն առաջնորդի՝ ռազմական հարցերով խորհրդականի պաշտոնը։ 📍Ռեզային նաև նշանակվել է խորհրդում գերագույն առաջնորդի ներկայացուցիչ: 📍Լարիջանիից հետո խորհրդի քարտուղար նշանակված Զոլղադրը նշանակվել է գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական։ 📌Նոր վերադասավորումների պատճառը կարող են լինել այն տարակարծությունները, որ Իրանի ներսում առկա են Հորմուզի նեղուցի, բանակցել-չբանակցելու, հրադադար հաստատել-չհաստատելու հարցերի շուրջ։ Իսկ այս հարցերով որոշումներն ընդունվում են Ազգային անվտանգության գերագույն խորհրդում (որոնք հետո հաստատում է գերագույն առաջնորդը)։ @IRI2day
Open in Telegram❗Վերջին օրերի Իրան-ԱՄՆ փոխադարձ ու ընդլայնված հարվածներից հետո հիմա էլ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի դեմ ծովային շրջափակումը։ ❗Բացի այդ, ըստ Թրամփի, Վաշինգտոնը կլինի Հորմուզի նեղուցի «պահապանը» և նեղուցի անվտանգությունն ապահովելու դիմաց փոխադրվող բեռի 20%-ի չափով «փոխհատուցում» պետք է ստանա։ @IRI2day
Open in Telegram❗️Իրան-ԱՄՆ հարվածները շարունակվում են 🔺ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ափամերձ գոտում ևս 90 ռազմական օբյեկտի (ՀՕՊ համակարգեր, ԱԹՍ-ների ու հրթիռների պահեստներ, լոգիստիկ ենթակառուցվածքներ) թիրախավորման մասին: Ըստ իրանական կողմի՝ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը: 🔺Իրանի բանակն իր հերթին հայտարարել է Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածների մասին: ❗️Հատկանշական է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ոչ միայն Իրանի հարավին, այլև երկրի հյուսիս-արևելքին: Իրանական կողմի փոխանցմամբ՝ թիրախավորվել է Աղ Թեքե կամուրջը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղի (Գորգան-Ինչե Բորուն երկաթուղային երթուղի) մաս է: @IRI2day
Open in Telegram🔺ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում այսօր հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է» և որ Թեհրանի հետ գործ ունենալը «պարզապես ժամանակի կորուստ է»: 🔺Նա Իրանի իշխանություններին անվանել է «խարդախ», «ստախոս» ու «հիվանդ», որոնց հետ չի ցանկանում գործ ունենալ: Ըստ Թրամփի՝ բանակցությունների սեղան վերադառնալու քայլը պետք է անի հենց Թեհրանը։ @IRI2day
Open in Telegram📌 Վերջնական համաձայնագրի հասնելու համար Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռ չեն մեկնարկել, փոխարենը տարբեր կերպ են մեկնաբանվում, չեն իրագործվում կամ պարբերաբար խախտվում են ստորագրված հուշագրի դրույթները: ◼️ Նավթային արտոնություններ (10-րդ կետ). ԱՄՆ-ն չեղարկել է պատժամիջոցների այն բացառությունը, որով հունիսի 21-ից թույլատրվել էր իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքը։ Բոլոր գործարքները պետք է դադարեցվեն մինչև հուլիսի 17-ը, մինչդեռ արտոնությունը Թեհրանին հնարավորություն էր տալիս նավթ վաճառել մինչև օգոստոսի 21-ը։ ◼️Ռազմական գործողությունների դադարեցում (1-ին կետ). Գիշերն ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր, ռադարներ ու մոտորանավակներ է թիրախավորել Իրանի հարավում, իսկ Թեհրանը՝ ամերիկյան օբյեկտներ Բահրեյնում ու Քուվեյթում: ◼️Նավագնացության անվտանգություն (5-րդ կետ). Ամերիկյան կողմը նշում է, որ գործողությունը ձեռնարկել է ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի վերջին հարձակման: Թեհրանը նավերի վրա հարձակումը հիմնավորում է նրանով, որ դրանք չեն անցել Իրանի կողմից սահմանված երթուղով: ◼️Լիբանանի գործոնը (1-ին կետ). Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել «Հեզբոլլահին», թեև ոչ նախկին ինտենսիվությամբ: Լիբանանում հրադադարի հարցը ևս ներառված էր հուշագրում, սակայն Լիբանան-Իսրայել շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ՝ Լիբանանում իրավիճակի կայունացումը պայմանավորվում է Թել Ավիվ-Բեյրութ գործընթացով, ոչ թե՝ Իրան-ԱՄՆ: 🔺Այս ֆոնին Թրամփը նորից սպառնալիքներ է հնչեցնում Իրանի հասցեին, ինչին Թեհրանն արձագանքում է, որ նման պայմաններում վերջնական համաձայնագրի հասնելու բանակցությունները չեն մեկնարկի: @IRI2day
Open in Telegram📌Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում անցկացվել է ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը։ Միջնորդ երկրները՝ Կատարն ու Պակիստանը, համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ կողմերը սահմանել են 60-օրյա ճանապարհային քարտեզ՝ վերջնական գործարքին հասնելու համար: 📍Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել հետևյալ պայմանավորվածությունները. 🔹Ստեղծել քաղաքական վերահսկողության մարմին և հատուկ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են միջուկային ծրագրի, պատժամիջոցների չեղարկման ու վեճերի լուծման հարցերով: 🔹Ձևավորել ուղիղ կապի խողովակ՝ 60-օրյա անցումային շրջանում Հորմուզի նեղուցում միջադեպերից խուսափելու և առևտրային նավերի անվտանգ ու անվճար անցումն ապահովելու նպատակով։ 🔹ԱՄՆ-ի, Իրանի և Լիբանանի մասնակցությամբ ստեղծել «ապաէսկալացիոն կենտրոն»՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը հետևելու համար։ 📍Բանակցությունների ավարտին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նաև հայտարարել է, որ «նավթային պատժամիջոցները չեղարկվել են, արտերկրում գտնվող իրանական ակտիվների մի մասն ապասառեցվել է, և Իրանի համար վերականգնման ու զարգացման խոշոր ծրագիր է մեկնարկել»: 📍Բանակցությունները սկզբում ընթացել են քառակողմ ձևաչափով, սակայն Դոնալդ Թրամփի հրապարակային սպառնալիքներից հետո Թեհրանը հրաժարվել է ուղիղ հանդիպումներից, և քննարկումները շարունակվել են ուղերձների փոխանակմամբ: Տեխնիկական մակարդակով բանակցությունները կշարունակվեն այս շաբաթվա ընթացքում։ @IRI2day
Open in Telegram❌Ժնևում այսօր նախատեսված Իրան-ԱՄՆ բանակցությունները հետաձգվել են: 🔹Պատճառը Լիբանանի հարավում իսրայելական նոր հարվածներն են: 🔹Ըստ CNN-ի՝ Իրանը երաշխիքներ է պահանջել, որ Լիբանանում ռազմական գործողությունները կդադարեն նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը: @IRI2day
Open in Telegram🔴Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը կստորագրվի Ժնևում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից, սակայն վերջին պահին որոշումը փոխվել է և այս գիշեր Իրանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռավար ձևաչափով ստորագրել են փաստաթուղթը: 📍Իրանական կողմը սա բացատրում է նրանով, որ «որքան բարձր է ստորագրման մակարդակը, այնքան մեծ է դրա խախտման գինը»: 📍Հուշագիրը ստորագրվել է անգլերեն և պարսկերեն տարբերակներով: 📍Փաստաթղթի «ճանապարհային քարտեզը» կարելի է բաժանել երկու փուլի. 🔴Ընթացիկ փուլում իրագործվող քայլեր. 🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: 🔹Իրանի ծովային շրջափակման վերացում և Հորմուզի նեղուցի բացում: 🔹Իրանի նավթային պատժամիջոցների փաստացի կասեցում՝ անխոչընդոտ արտահանումն ապահովելու համար։ 🔹Իրանը միջուկային ոլորտում նոր գործողություններ չի ձեռնարկի, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի: 🔴Հետագա քննարկման ենթակա կամ վերջնական համաձայնագրից հետո իրագործվող հարցեր. 🔹Իրանը «ծառայությունների մատուցման» վճար է վերցնելու Հորմուզով անցման համար: Հարցը համակարգելու է Օմանի հետ: (Օմանի դեմքը, երբ գլխին Հորմուզի կառավարում ընկավ): 🔹Իրանի սառեցված հաշիվներին հասանելիության ապահովում: 🔹Վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերի դուրս բերում Իրանին հարակից տարածքներից (Խոսքն ամենայն հավանականությամբ Պարսից ծոցից ռազմանավերի դուրսբերման մասին է , ոչ թե արաբական երկրներում ռազմաբազաների)։ 🔹Իրանի համար 300 միլիարդ դոլարի ֆինանսավորման ապահովում։ Այս մասով ԱՄՆ փոխնախագահը Վենսը հայտարարել էր, որ սա լինելու է հիմադրամ, որը ֆինանսավորվելու է Պարսից ծոցի երկրների, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից (եթե իսկապես այդպես է, փառահեղ է ստացվում. ԱՄՆ հարվածներին Իրանը պատասխանում է Պարսից ծոցի երկրներին հարվածելով, հետո Իրանի վերականգման գումարը տալիս են հենց այդ երկրները;Դ)։ 🔹Վերջնական համաձայնության դեպքում՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների,ՄԱԽ ԱԽ, ԱԷՄԳ բանաձևերի չեղարկում: 🔹Իրանի կողմից ուրանի հարստացման հարցի քննարկում, հարստացված ուրանի պաշարների՝ երկրի ներսում նոսրացում: 📌Եթե այս դրույթներն իսկապես կատարվեն և վերջնական համաձայնություն լինի, ստացվելու է, որ պատժամիջոցների չեղարկումից բացի, Իրանը ներդրումների հնարավորություն և Հորմուզի նեղուցով տարանցման համար վճար կարող է ստանալ, ինչը չկար նախքան պատերազմը: Սրա դիմաց Իրանը զիջում է միջուկային ոլորտում իր հավակնությունները: 📌Հուշագրում խոսք չկա Իրանի հրթիռային ծրագրի մասին, ինչը երկար ժամանակ եղել է ԱՄՆ պահանջներից: 📌Ամերիկյան կողմը փորձում է հուշագրի 1-ին կետը մեկնաբանել այնպես, թե Իրանը հանձն է առնում դադարեցնել աջակցությունը տարածաշրջանային դաշնակիցներին (Դիմադրության առանցքին), ինչը ևս ԱՄՆ մշտական պահանջներից էր: Սակայն տեքստի իրական ձևակերպումը հեռու է նման մեկնաբանությունից կամ առնվազն Իրանին թույլ է տալիս հակառակը պնդել։ 📝Ամեն դեպքում այս ամենը դեռ պետք է վերջնական համաձայնեցվի և իրագործվի և դա կողմերի փոխադարձ անվստահության ու Իսրայելի «բզբզոցների» պայմաններում: @IRI2day
Open in Telegram8️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է, որ չի արտադրի և ձեռք չի բերի միջուկային զենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնել են լուծել կուտակված հարստացված նյութերի կարգավիճակի հարցը կողմերի միջև համաձայնեցված մեխանիզմի միջոցով և 7-րդ կետում նշված ժամանակացույցին համապատասխան՝ առնվազն տեղում նոսրացման եղանակով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ Երկու կողմերը նաև համաձայնում են քննարկել հարստացման հարցը և երկու կողմերի միջև համաձայնեցված այլ հարցեր, որոնք առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային կարիքներին՝ գոհացուցիչ շրջանակի հիման վրա, որը կհամաձայնեցվի վերջնական համաձայնագրում։ Վերջնական համաձայնագիրը կհաստատի սույն կետի դրույթները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունում են վերը նշված միջուկային հարցերի հիմնարար կարևորությունը և հայտնում են իրենց մտադրությունը՝ բանակցություններում անհապաղ անդրադառնալու այս հարցերին՝ դրանց շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու նպատակով։ 9️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնում են պահպանել առկա վիճակը մինչև վերջնական համաձայնագրի կնքումը. Իրանի Իսլամական Հանրապետությունը կպահպանի իր միջուկային ծրագրում առկա վիճակը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի սահմանի Իրանի դեմ և լրացուցիչ ռազմական ուժեր չի տեղակայի տարածաշրջանում։ 🔟 Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչև պատժամիջոցների դադարեցումը Ֆինանսների նախարարության կողմից բացառության թույլտվություններ (waiver) թողարկել՝ իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց ածանցյալների արտահանման, ինչպես նաև բոլոր առնչվող ծառայությունների, ներառյալ բանկային գործարքների, ապահովագրության, փոխադրումների և այլնի համար։ 1️⃣1️⃣Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է սույն փոխըմբռնման հուշագրի կատարմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանափակված կամ սառեցված միջոցներն ու ակտիվներն ամբողջությամբ հասանելի դարձնել օգտագործման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների ընթացքում երկկողմանիորեն համաձայնության կգան այս միջոցների ապասառեցման ընթացակարգի շուրջ։ Այս միջոցները, անկախ նրանից՝ կպահվեն հիմնական հաշվում, թե կփոխանցվեն, պետք է ամբողջությամբ օգտագործելի լինեն Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից որոշված ցանկացած վերջնական շահառուի վճարումներ կատարելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է այս կապակցությամբ տրամադրել բոլոր անհրաժեշտ հաստատումներն ու թույլտվությունները։ 1️⃣2️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնում են ստեղծել գործադիր մեխանիզմ՝ սույն փոխըմբռնման հուշագրի հաջող իրականացմանը և վերջնական համաձայնագրի ապագա պահպանմանը հետևելու համար։ 1️⃣3️⃣ Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո և սույն հուշագրի 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերի իրականացման մեկնարկի ու այդ միջոցառումների իրականացման շարունակականության պայմանով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսեն բանակցությունները վերջնական համաձայնագրի շուրջ՝ բացառապես մնացած կետերի վերաբերյալ։ 1️⃣4️⃣Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող բանաձևով։ @IRI2day
Open in Telegram🔴Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են Իրան-ԱՄՆ հուշագրի տեքստը. 1️⃣Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ներկայիս պատերազմում նրանց դաշնակիցները, ստորագրելով սույն փոխըմբռնման հուշագիրը, հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին և պարտավորվում են այսուհետ ոչ մի պատերազմ կամ ռազմական գործողություն չսկսել միմյանց դեմ, ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և երաշխավորել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վերջնական համաձայնագիրը հաստատելու է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի մշտական դադարեցման և այս կետի մնացած դրույթները։ 2️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։ 3️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են բանակցություններ վարել և հասնել վերջնական համաձայնության առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ 4️⃣Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսում է վերացնել իր ծովային շրջափակումը և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած խոչընդոտում կամ միջամտություն, և 30 օրվա ընթացքում ամբողջությամբ կդադարեցնի ծովային շրջափակումը։ Այս ժամանակահատվածում նավերի տեղաշարժը կհամապատասխանի մինչպատերազմյան երթևեկության ծավալներին, որը կվերականգնվի Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում իր զինված ուժերը դուրս բերել Իրանի Իսլամական Հանրապետության հարակից տարածքներից։ 5️⃣ Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը առավելագույն ջանքերով միջոցառումներ կձեռնարկի՝ Պարսից ծոցից Օմանի ծով և հակառակ ուղղությամբ առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար՝ միայն 60 օր ժամկետով։ Առևտրային նավերի տեղաշարժը կսկսվի անմիջապես և կվերականգնվի 30 օրվա ընթացքում՝ հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տեխնիկական ու ռազմական խոչընդոտների վերացման և ականազերծման անհրաժեշտությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցություններ կվարի Օմանի Սուլթանության հետ՝ Հորմուզի նեղուցում ապագա կառավարման և ծովային ծառայությունների սահմանման շուրջ՝ համաձայն կիրառելի միջազգային իրավունքի և Հորմուզի նեղուցի ափամերձ երկրների ինքնիշխան իրավունքների, ինչպես նաև կարծիքներ կփոխանակի Պարսից ծոցի ափամերձ այլ երկրների հետ։ 6️⃣ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է իր տարածաշրջանային գործընկերների հետ միասին Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման համար ստեղծել կողմերի միջև համաձայնեցված հաստատուն ծրագիր՝ ապահովելով առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում։ Այս ծրագրի իրականացման մեխանիզմը կհաստատվի 60 օրվա ընթացքում՝ որպես վերջնական համաձայնագրի մաս։ Համապատասխան ֆինանսական գործարքների համար անհրաժեշտ բոլոր հաստատումները, չեղարկումները և թույլտվությունները կտրամադրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ 7️⃣Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կիրառվող բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի բանաձևերը և ԱՄՆ բոլոր միակողմանի՝ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային պատժամիջոցները՝ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, որը կլինի վերջնական համաձայնագրի մաս։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունում են վերը նշված պատժամիջոցների դադարեցման հարցի հիմնարար կարևորությունը և հայտնում են իրենց մտադրությունը՝ բանակցություններում անհապաղ անդրադառնալու այս հարցերին՝ դրանց շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու նպատակով։ @IRI2day
Open in Telegram🎁🙅♂️Ի դեպ, իրանցիները չեն ցանկացել, որ համաձայնության մասին հայտարարվի Թրամփի ծննդյան օրը՝ հունիսի 14-ին: ⏰Արդյունքում կողմերը հայտարարությունն արել են Իրանի ժամանակով կեսգիշերն անց՝ արդեն հունիսի 15-ին: ⏰Այդ կերպ Իրանում խուսափել են Թրամփին «ծննդյան նվեր» անելուց, թեև ԱՄՆ-ում այդ պահին դեռ հունիսի 14-ն էր🤷♂️: @IRI2day
Open in Telegram📌Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են հուշագրի տեքստը և այն կստորագրեն այս ուրբաթ՝ հունիսի 19-ին։ Սա դեռ համաձայնության առաջին փուլն է, ու վերջնական համաձայնագրի համար կողմերը պետք է շարունակեն բանակցությունները: Ըստ իրանական կողմի ՝ 🔹Արդեն այս գիշերվանից պատերազմը դադարեցվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ։ 🔹Վերացվում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ 🔹Հորմուզի նեղուցը բացվում է հուշագրի ստորագրումից հետո (դեռ պարզ չէ՝ ինչ կարգավորումներով): 🔹 Բանակցությունների հաջորդ՝ 60-օրյա փուլը կմեկնարկի ամերիկյան կողմի պարտավորությունների կատարումից հետո՝ կապված պատերազմի դադարեցման, շրջափակման վերացման և ակտիվների ապասառեցման հետ։ 🔹 Բանակցությունների հաջորդ փուլում քննարկվելու են միջուկային հարցը և Իրանի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցների՝ թե՛ առաջնային, և թե՛ երկրորդային, ինչպես նաև Անվտանգության խորհրդի ու ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևերի չեղարկումը: 🔹Քննարկվելու է նաև Իրանի տնտեսական վերականգնման հարցը, դրա իրագործման մեխանիզմները: 🔹 Մյուս հարցը կողմերի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի սահմանումն է: @IRI2day
Open in Telegram📍Իրանի ու ԱՄՆ-ի փոխադարձ հարվածները շարունակվել են նաև այս գիշեր 📍ԱՄՆ ԶՈւ-ն կրկին թիրախավորել է Իրանի հարավի ռազմական օբյեկտները: 📍Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Բահրեյնում, Քուվեյթում, Հորդանանում ամերիկյան բազաների ուղղությամբ: 📍ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին փակում է ցանկացած տեսակի նավերի, այդ թվում՝ տանկերների և առևտրային նավերի համար: @IRI2day
Open in Telegram📍Իրանն ու ԱՄՆ-ն հերթական հարվածներն են հասցրել միմյանց։ 📍ԱՄՆ-ն ռազմական ու քաղաքացիական օբյեկտներ է թիրախավորել Իրանի հարավում, ինչից հետո Թեհրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ու Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին։ 📍Իրանի ու Իսրայելի փոխադարձ հարվածները դադարել են։ @IRI2day
Open in Telegram