AI ChatbetaAccount

Իրանն այսօր

Այն մասին, թե ինչ կա-չկա Իրանում📿 ✍️Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ 📎www.linkedin.com/in/zhanna-vardanyan

Username
@iri2day
Category
Politics
Country
ArmeniaArmenia
Subscribers2,5990 in 1 day
Avg views per post, 7d—last 7 days
ERR77.72%30-day average

Subscribers, 30 days

Nov 23 – Nov 240 (0%)

Show as table
DateSubscribers
Nov 23, 20262,599
Nov 24, 20262,599

Latest posts

#1453Text
Views2,0200%vs avg
Forwards—
Reactions11
Comments—
#1452Text

🇮🇷🇦🇿 Թեհրանում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և ԻԻՀ Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը: 🔸Քննարկվել են երկկողմ համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների աճի և ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման հարցեր, այդ թվում՝ ➡️ Քալալե-Աղբանդ կամրջի և տերմինալի կառուցում և շահագործում, ➡️ Ջոլֆայից Քալալե ավտոճանապարհի լայնացում, ➡️ Ջոլֆա-Քալալե երկաթուղային նախագծի առաջմղում, ➡️ Աստարայի երկաթուղային բեռնատար տերմինալի գործարկում, ➡️«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացում ու դրա թողունակության ավելացում։ 🔸Հայտարարվել է, որ Քալալե-Աղբանդ կամրջի և Աստարայի երկաթուղային տերմինալի կառուցումը գրեթե ավարտված են, և քննարկվում է ամենասեղմ ժամկետներում գործարկման հարցը (Հունվարին ասում էին՝ կամուրջը մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի: Նախագծերի մասին մանրամասն՝ այստեղ): 🔹Ադրբեջանական պատվիրակության այցի շրջանակներում հանդիպել են նաև իրանական «Թավանիր» ընկերության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալլահդադը և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլթանովը: Քննարկել են՝ ➡️Առաջիկա ձմռան ամիսներին Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրման ավելացման հարցը: ➡️«Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփ մեխանիզմի գործարկման հնարավորությունը. Իրանը մատակարարելու է գազ, իսկ դրա դիմաց Ադրբեջանից ստանալու է էլեկտրաէներգիա: Այս հարցով դեռ փորձագիտական ուսումնասիրություն պետք է անցկացվի: ➡️ Նախիջևանում արևային էլեկտրակայանների կառուցման ծրագրերում իրանցի ներդրողների ներգրավման հնարավորությունը: @IRI2day

Open in Telegram
Views1,520−25%vs avg
Forwards—
Reactions15
Comments—
#1451Text

✈️ Սեպտեմբերի 23-ից ուժի մեջ են մտել Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Վաշինգտոնը սպառնում է, որ «ցանկացած օդանավակայան կամ ընկերություն, որը կսպասարկի իրանական փոխադրողներին, ռիսկի է դիմում դուրս մղվել ամերիկյան դոլարային համակարգից»: 🚫Այս պայմաններում մի շարք երկրներ արդեն չեղարկում են իրանական ավիաընկերությունների թռիչքները: 🚫Այդ երկրների թվում են Ադրբեջանը, Վրաստանը, Օմանը, ԱՄԷ-ը, Իրաքը: Վերջինիս դեպքում սկզբում չեղարկվել էին միայն Բաղդադի օդանավակայանի թռիչքները, այսօր չեղարկվել են նաև Նաջաֆի, Էրբիլի, Սոլեյմանիեի չվերթները: ✅ Ըստ Իրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանի գործադիր տնօրենի՝ ներկայումս շարունակվում են դեպի Չինաստան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա (բացառությամբ «Մահան» ավիաընկերության չվերթների) թռիչքները, և դրանց չվացուցակում որևէ փոփոխություն չի կատարվել։ Սա է փաստում նաև օդանավակայանի կայքը: 🇦🇲 «Զվարթնոց» օդանավակայանի կայքում ևս Թեհրանի չվերթները ցույց է տալիս «ժամանակին» կարգավիճակով (նույնը՝ սեպտեմբերի 23-ին): Երեկ, սակայն, չվերթների մի մասը չեղարկվել էր, այդ թվում՝ Թավրիզինը: @IRI2day

Open in Telegram
Views1,530−24%vs avg
Forwards—
Reactions17
Comments—
#1450Text
Views1,250−38%vs avg
Forwards—
Reactions11
Comments—
#1449Photo

🇦🇲🇮🇷Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել Դավուդ Յայեջիին Նրան այսօր ընդունել է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ 📍Յայեջիի մասին շատ ինֆորմացիա հայտնի չէ։ ԶԼՄ-ներից մեկի հրապարակման համաձայն՝ նա դիվանագիտական ծառայություն է իրականացրել նաև Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, ՌԴ-ում։ 📍Նույն հրապարակման մեջ նշվում է, որ նրա հետազոտական գործունեությունը հիմնականում կենտրոնացած է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության, Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների, Արցախյան հակամարտության, ինչպես նաև Իրանի անվտանգության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության վրա։ 📍Յայեջիի նշանակման մասին շշուկներ կային դեռ այս տարվա հունվարին։ Այն ժամանակ իրանական ոչ այնքան հայտնի թելեգրամյան ալիքներից մեկը դժգոհություն էր հայտնել նրա հնարավոր նշանակման կապակցությամբ՝ Յայեջիին անվանելով «անփորձ»։ @IRI2day

Open in Telegram
Views2,260+12%vs avg
Forwards—
Reactions19
Comments—
#1448Text

📌Մոջթաբա Խամենեին նշանակումներ է կատարել նաև զինված ուժերում։ 📍Գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, իսկ բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին՝ շտաբի պետի տեղակալ։ 🔸Աբդոլլահին ԶՈւ ԳՇ պետի տեղակալն էր ու «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը, իսկ Քիոմարս Հեյդարին՝ տեղակալը։ Իրանի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Աբդոլլահիմ Մուսավին սպանվել էր պատերազմի առաջին օրը։ 📍Բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին, ստանալով գեներալ-մայորի կոչում, ստանձնել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի պաշտոնը, իսկ գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին՝ տեղակալի պաշտոնը։ 🔸Վահիդին ԻՀՊԿ հրամանատարի տեղակալն էր։ Պատերազմի առաջին օրը հրամանատար Մոհամմադ Փաքփուրի սպանությունից հետո փաստացի նա էր կատարում հրամանատարի պարտականությունները։ 📍Փոխծովակալ Ալի Ազմայիին նշանակվել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար, իսկ «Բասիջ» կազմակերպության ղեկավար է նշանակվել Հոսեյն Թաեբին։ 🔸Ազմային ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարի տեղակալն էր, նախկին հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է մարտի վերջին։ 🔸Հոսեյն Թաեբը նախկինում ևս եղել է «Բասիջի» հրամանատար, նաև զբաղեցրել է ԻՀՊԿ հետախուզության կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ «Բասիջի» նախկին ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանին սպանվել է մարտի կեսերին։ @IRI2day

Open in Telegram
Views1,940−4%vs avg
Forwards—
Reactions9
Comments—
#1447Text
Views2,470+22%vs avg
Forwards—
Reactions14
Comments—
#1445Text
Views2,060+2%vs avg
Forwards—
Reactions21
Comments—
#1444Text
Views3,350+66%vs avg
Forwards—
Reactions9
Comments—
#1443Text
Views1,810−10%vs avg
Forwards—
Reactions19
Comments—

All posts

Connections