‼️ Սահմանադրության նախագիծը պետք է ունենա հստակ ուղղվածություն։ 🗣 Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նախագծի վերաբերյալ առաջարկների մասին։ 💬 «Ի վերջո մենք պետք է լինենք ճկուն, մենք պետք է լինենք լայնախոհ, մենք պետք է լինենք հնարավորինս ներառական, բայց ի վերջո ներառականությունը բոլոր հնարավոր առաջարկները մի տեղ լցնելու հետ պետք չի շփոթել»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից։
Open in TelegramPosts of Infocom
👨🔬 Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը։ 🗣 «Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։ Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը»,- գրել է Արզաքանցյանը իր ֆեյսբուքյան էջում։
Open in Telegram🗓 ԹՐԻՓՓ-ի բաժնետիրական համաձայնագիրը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում: 🔸 «Տեղում, մասնավորապես՝ երկաթուղային հատվածում, մաքրման, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Զուգահեռ մենք հիմա նաև ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքներն ենք իրականացնում։ Այդ ամենն անում է ՀՀ կառավարությունը։ 🔸 Երբ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունն արդեն ամբողջական ձևավորված կլինի, մենք գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն և հնարավորինս ժամանակ քիչ կորցնենք»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստին։ |armenpress.am|
Open in Telegram‼️ Կենսաթոշակառուների անկանխիկ գնումների դիմաց հետվճարի տրամադրումը կշարունակվի նաև 2027-ին։ ✅ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստին։ ‼️ Միջոցառումը կշարունակվի մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ․ հետվճարների հաշվարկման և վճարման գործընթացը մնում է նույնը։
Open in Telegram❌ Կասեցվել է Հրազդանում «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: ℹ️ Արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, առաստաղի մակերևույթն ապահով չի եղել։ [ՀՀ ՍԱՏՄ]
Open in Telegram✅ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն» ՓԲԸ բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։ 👤 Որոշմամբ լիազորվել է ՀՀ ՏԿԵ նախարարին՝ Կառավարության անունից համաձայնագիրը կնքել ամերիկյան «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ։ ℹ️ Համաձայնագրով կսահմանվեն ընկերության բաժնետերերի՝ բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման, ինչպես նաև բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունները։
Open in Telegram🇦🇲🇦🇿 Հայ և ադրբեջանցի փորձագետները կհանդիպեն Հայաստանում նոյեմբերի 26-27-ին։ 🗣 Այդ մասին հայտնում է Հայկական խորհուրդը։ 📌 Անդրադարձ կարվի մի շարք հարցերի, այդ թվում՝ մարդասիրական հարցերին։
Open in Telegramℹ️ Դավիթ Տոնոյանը համաձայնել և թույլատրել է ենթակա ստորաբաժանումների ծառայողներին ընդունել որակյալ չհամարվող, մատակարարման ենթակա 18 000 կոշտ բալիստիկ ներդիրները՝ 🔻 տեխնիկական բնութագրի համեմատ տարբերություն ունենալու պայմաններում, 🔻 առանց տեխնիկական բնութագրում նշված և փաստացի մատակարարված ապրանքի գնային արժեքի տարբերությունը մատակարարի կողմից փոխհատուցելու կամ դրան ուղղված միջոցներ ձեռնարկելու։ 💰 Պետությանը պատճառվել է ավելի քան 20,2 մլն դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է։ [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
Open in Telegramℹ️ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020թ. ԶՈՒ համար զրահաբաճկոնների բալիստիկ ներդիրներ ընդունելու մասին որոշմանը։ 📣 Այս մասին հայտնում է փաստաբանական խումբը՝ ընդգծելով, որ այդ որոշումը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։ 💬 «Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանությունը համոզված է, որ գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն»,- նշվում է հայտարարության մեջ։
Open in Telegram❌ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է՝ պայմանավորված հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով։ 🚛 Ջերմուկի հատվածից Սարավան-«Զանգեր», Կապան-Տաթև, Նորավան-«Զանգեր» և Սիսիանի կշռման կետից «Զանգեր» տանող ճանապարհահատվածները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ 🔻 Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: 🚚 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ կցորդիչով բեռնատարների համար։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 0 |
| 1 h | 511 |
| 3 h | 1,200 |
- After 1 hour511
- Total to date1,200
‼️ Բացահայտվել է սեռական թրաֆիքինգի երկու դեպք․ 3 օտարերկրացի կալանավորված է․ Ոստիկանություն 🔸 Օտարերկրացի տղամարդիկ բարձր վարձատրվող օրինական աշխատանքի կեղծ խոստումով կազմակերպել են այլ երկրներում ապրող կանանց ու աղջիկների տեղափոխումը Հայաստան։ 🔸 Մի դեպքում կանայք տեղափոխվել են Երևանի հյուրանոցներից մեկը, որտեղ օտարերկրացի մի տղամարդ ստիպել է նրանց գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցել իր հայրենակից տղամարդկանց։ 🔸 Մյուսը՝ Ջրվեժի առանձնատներից մեկում օտարերկրացի երկու տղամարդ կանանց ստիպել են սեռական ծառայություններ մատուցել և վերցրել այդ ճանապարհով ստացված գումարը։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 0 |
| 1 h | 572 |
| 3 h | 1,230 |
- After 1 hour572
- Total to date1,230
Ի՞նչ է փոխում նոր Սահմանադրության նախագիծը․ դատարաններից մինչև ընտրություններ և հանրաքվե ⚖️ Նոյեմբերի 23-ին հրապարակվել է Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը։ ❗️Առաջարկվող նախաբանում բացակայում է Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղումը։ 📌 Նախագծով առաջարկվում է նաև փոխել դատական համակարգի ձևավորման, մի շարք պաշտոնյաների ընտրության, ընտրական իրավունքի և սահմանադրական հանրաքվեի կարգավորումները։ 🔍 «Ինֆոքոմը» համեմատել է նախագիծը գործող Սահմանադրության հետ և առանձնացրել հիմնական փոփոխությունները։ 🔗 Կարդալ ավելին
Open in Telegram🔸 Հերացի 10, 12, 16 և Հանրապետության 82ա հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված մետաղյա կրպակները։ [Երևանի քաղաքապետարան]
Open in Telegram🍞 Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը: 📌 «Ծիրան մարկետ» ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Շինարարների 12 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները [ՍԱՏՄ]
Open in TelegramCTRL Z՝ Նարեկ Բաբայան հետ | Episode 35 Ctrl Z-ի 35-րդ թողարկման հյուրը Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Բաբայանն է։
Open in Telegram🚛 Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ 🚗 Մյուս տեսակի մեքենաների համար ճանապարհը բաց է երթևեկության համար։ 📌 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է։
Open in Telegram🚫 Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը. ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ 📌 Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ [Ճանապարհային դեպարտամենտ]
Open in Telegram26․5 մլն դոլարով վաճառքի է հանվել Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրը 💸 List[.]am հայտարարությունների կայքում վաճառքի է հանվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող պղինձ-մոլիբդենային հանքավայրը։ Հայտարարությունը հրապարակվել է այս տարվա սեպտեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 14-ին՝ թարմացվել։ Հանքի վաճառքի գինը նշված է 26․5 մլն դոլար։ ⛰ Սակայն հանքավայրը չի կարող վաճառվել։ Ընդերքօգտագործման իրավունք ունեցող տնտեսվարողը կարող է վաճառել ընկերության բաժնեմասը։ Ընդերքի մասին օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է»։ Այսինքն՝ պետությունը կարող է ընդերքը տրամադրել օգտագործման՝ երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, սակայն այն որևէ մեկին սեփականության իրավունքով չի տրամադրվում։
Open in Telegram🚛 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այս պահին փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Open in Telegram👨⚖️ Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ ⚖️ Համապատասխան որոշումը դատարանը կայացրել է նոյեմբերի 25-ին՝ Դանիելյանի գործով առաջին դատական նիստում։ |civilnet.am|
Open in Telegram‼️ Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց․ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Գլխավոր դատախազության բողոքը։ 📌 Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը խնդրել էր ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2026թ․ հուլիսի 7-ի որոշումը և քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: 📌 Սանասարյանի պաշտպանական կողմը ևս վճռաբեկ բողոք էր ներկայացրել, քանի որ խնդրահարույց ձևակերպումներ էր տեսել Վերաքննիչ դատարանի որոշման մեջ․ Վճռաբեկ դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի բողոքը։
Open in Telegram🔸 Նիզամի բնակիչ 40-ամյա տղամարդը հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Մասիսի 37-ամյա բնակչին նրա անչափահաս որդու ներկայությամբ։ 🔸 40-ամյա տղամարդը հայտնաբերվել, քարոզչություն կատարելու կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
Open in Telegram⚖️ Նոր մեղադրանք՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին 🔻 Ըստ Հակակոռուպցիոն դատարան ստացված քրգործի՝ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 🔻 Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Ն․Յ․-ին, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը, օժանդակել է Տոնոյանին չարաշահել լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ 📣 Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Open in Telegram🔸 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: ℹ️ Քննարկվել են չորս տասնյակից ավել հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերի ընդլայնմանը, մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին։
Open in Telegram🇪🇺🇺🇦 ԵՄ-ն հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո, սակայն դա քիչ է, ուստի Եվրահանձնաժողովը ցանկանում է շտապ ավելացնել Կիևի ֆինանսավորումը։ 🗣 Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում։ 💬 «Ուկրաինային չի բավականացնի 70 մլրդ եվրո՝ նույնիսկ հաշվի առնելով 2026 և 2027թթ. ԵՄ ծրագրով 90 մլրդ եվրոյի ստացումը։ Ուստի Եվրահանձնաժողովն առաջարկել է Կիևին տրամադրել ևս 45 մլրդ եվրո՝ 20 մլրդ եվրո բյուջետային ֆինանսավորում և 25 մլրդ եվրո՝ ռազմական կարիքների համար»,- նշել է ֆոն դեր Լայենը։ |tert.am|
Open in Telegram❄️ Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ ‼️ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [Ճանապարհային դեպարտամենտ]
Open in Telegram❌ Երևանի քաղաքապետարանը հերքում է տեղեկությունները, թե մայրաքաղաքում նախատեսվում է սահմանափակել մինչև 2010թ. արտադրված մեքենաների, ինչպես նաև հեղուկ գազով շահագործվող և «Եվրո 4» չափանիշին չհամապատասխանող ավտոմեքենաների մուտքը։ 📌 Այդ մասին այսօր իր էջում գրել էր ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ 🗣 «Երևանի քաղաքային տրանսպորտի և ավտոմեքենաների շահագործման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ որևէ համակարգված առաջարկ դեռևս չի ներկայացվել վերջնական որոշման տեսքով։ Առաջիկայում քննարկվելիք հարցերը հրապարակային են լինելու, իսկ գործընթացում ներգրավվելու են ինչպես քաղաքացիները, այնպես էլ շահագրգիռ մյուս կողմերը»,- հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։ |tert.am|
Open in Telegram🇮🇱🇮🇷 Թեհրանը ներկայումս քիմիական զենք է մշակում, իսկ Իսրայելն ու ԱՄՆ-ն պատրաստվում են հնարավոր հարձակման՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսրայել Կացը։ 🗣 «Իսրայելը թույլ չի տա Իրանին քիմիական զենք ձեռք բերել»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տարվա հրադադարից հետո իրանցիները «դուրս եկան թունելներից և տեսան, թե ինչ է պատահել իրենց հետ». «Նրանք ձգտում են զենք ստեղծել, որը թույլ կտա որոշակի հավասարակշռություն ստեղծել մեր դեմ»։ |azatutyun.am|
Open in Telegram‼️ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը պնդում է՝ իր պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են։ 🗣 «Առաջին ատյանից մեկ շաբաթ առաջ էդ նյութերը դուրս են եկել, Վերաքննիչ դատարանում չեն ստացվել։ Հիմա մենք փնտրտուքի մեջ ենք, թե ուր են կորել նյութերը, որոնք առաջին ատյանն ուղարկել է։ Բողոքի քննությունը սկսում է այն պահին, երբ նյութերն առաջին ատյանից հասնում են վերաքննիչ դատարան, և կատարվում է մակագրում»,- նշել է Հովհաննես Խուդոյանը հրավիրված ասուլիսի ժամանակ։ |pastinfo.am|
Open in Telegram