‼️ Սահմանադրության նախագիծը պետք է ունենա հստակ ուղղվածություն։ 🗣 Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նախագծի վերաբերյալ առաջարկների մասին։ 💬 «Ի վերջո մենք պետք է լինենք ճկուն, մենք պետք է լինենք լայնախոհ, մենք պետք է լինենք հնարավորինս ներառական, բայց ի վերջո ներառականությունը բոլոր հնարավոր առաջարկները մի տեղ լցնելու հետ պետք չի շփոթել»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից։
Open in Telegram
Infocom
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ [email protected] youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am
Average views per post by day
By publication day
Show as table
| Date | Avg views per post |
|---|---|
| Nov 25, 2026 | 1,734 |
| Nov 26, 2026 | 819 |
Most viewed this month
- 01Views2.02KForwards—Reactions8Comments—
- 02Views1.91KForwards—Reactions27Comments—
- 03Views1.86KForwards—Reactions15Comments—
- 04Views1.85KForwards—Reactions4Comments—
Latest posts
👨🔬 Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը։ 🗣 «Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։ Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը»,- գրել է Արզաքանցյանը իր ֆեյսբուքյան էջում։
Open in Telegram🗓 ԹՐԻՓՓ-ի բաժնետիրական համաձայնագիրը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում: 🔸 «Տեղում, մասնավորապես՝ երկաթուղային հատվածում, մաքրման, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Զուգահեռ մենք հիմա նաև ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքներն ենք իրականացնում։ Այդ ամենն անում է ՀՀ կառավարությունը։ 🔸 Երբ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունն արդեն ամբողջական ձևավորված կլինի, մենք գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն և հնարավորինս ժամանակ քիչ կորցնենք»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստին։ |armenpress.am|
Open in Telegram‼️ Կենսաթոշակառուների անկանխիկ գնումների դիմաց հետվճարի տրամադրումը կշարունակվի նաև 2027-ին։ ✅ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստին։ ‼️ Միջոցառումը կշարունակվի մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ․ հետվճարների հաշվարկման և վճարման գործընթացը մնում է նույնը։
Open in Telegram❌ Կասեցվել է Հրազդանում «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: ℹ️ Արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, առաստաղի մակերևույթն ապահով չի եղել։ [ՀՀ ՍԱՏՄ]
Open in Telegram✅ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն» ՓԲԸ բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։ 👤 Որոշմամբ լիազորվել է ՀՀ ՏԿԵ նախարարին՝ Կառավարության անունից համաձայնագիրը կնքել ամերիկյան «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ։ ℹ️ Համաձայնագրով կսահմանվեն ընկերության բաժնետերերի՝ բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման, ինչպես նաև բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունները։
Open in Telegram🇦🇲🇦🇿 Հայ և ադրբեջանցի փորձագետները կհանդիպեն Հայաստանում նոյեմբերի 26-27-ին։ 🗣 Այդ մասին հայտնում է Հայկական խորհուրդը։ 📌 Անդրադարձ կարվի մի շարք հարցերի, այդ թվում՝ մարդասիրական հարցերին։
Open in Telegramℹ️ Դավիթ Տոնոյանը համաձայնել և թույլատրել է ենթակա ստորաբաժանումների ծառայողներին ընդունել որակյալ չհամարվող, մատակարարման ենթակա 18 000 կոշտ բալիստիկ ներդիրները՝ 🔻 տեխնիկական բնութագրի համեմատ տարբերություն ունենալու պայմաններում, 🔻 առանց տեխնիկական բնութագրում նշված և փաստացի մատակարարված ապրանքի գնային արժեքի տարբերությունը մատակարարի կողմից փոխհատուցելու կամ դրան ուղղված միջոցներ ձեռնարկելու։ 💰 Պետությանը պատճառվել է ավելի քան 20,2 մլն դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է։ [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
Open in Telegramℹ️ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020թ. ԶՈՒ համար զրահաբաճկոնների բալիստիկ ներդիրներ ընդունելու մասին որոշմանը։ 📣 Այս մասին հայտնում է փաստաբանական խումբը՝ ընդգծելով, որ այդ որոշումը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։ 💬 «Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանությունը համոզված է, որ գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն»,- նշվում է հայտարարության մեջ։
Open in TelegramConnections
Similar channels
НОВОСТИ АРМЕНИИ И МИРА 🇦🇲 🌎@novosti24armeniaNews and media20.1K
ЕреваныЧ@yerevanchNews and media20.6K
Armat Media@armatmediaNews and media21.4K
Новости-Армения@newsarmeniaNews and media17.2K
NEWS.am@newsamarmNews and media23.3K
ArmLur.am@armluramNews and media16.2K
Русская община Армении@russian_community_of_armeniaNews and media25.4K
24News@twentyfournewsNews and media15.6K