Account

Posts of Հրանտ Մելիք-Շահնազարյան

newest first

#1015Text

Քանի դեռ մտածում ենք, թե պատերազմն ավարտվել է ու անընդհատ խաղաղությունից խոսում, ուրեմն մենք բոլորս ենք կապիտուլացվել։ Ինքնախաբեություն և կապիտուլյացիա է նաև այն միտքը, թե Արցախի խնդիրն այլևս գալիք սերունդների լուծելիք հարցն է։ Կարդում եմ վերջին օրերի գրառումները ու հասկանում՝ ցավոք, կապիտուլյացիան շատ ավելի խորն է նստած մեր մեջ, քան մտածում ենք։ Չեմ ուզում հիասթափություն կամ անկումային տրամադրություններ տարածել, բայց չասելն էլ մի ուրիշ կապիտուլյացիա է, որին այլևս չեմ ուզում մաս կազմել։ Հոգնել եմ։ Իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել։ Ավելին, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Ալիևն ու Էրդողանը (Նիկոլն էլ վրադիր) փորձեն ավարտել այդ պատերազմը, մեր ժողովուրդը չպետք է թույլ տա, որ հանկարծ նման բան լինի։ Պատերազմի նման ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել մեր ժողովրդին։ Եվ ոչ միայն իրազեկել, այլև նախապատրաստել։ Ճշմարտությունն այն է, որ մեր ժողովրդի առջև դրված ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ ուծացում, թուրքական շահ սպասարկող բիոզանգվածի վերածում, կա՛մ նոր պատերազմ ու հաղթանակ։ Մեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պատերազմի» գաղափարը։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել ժողովրդին։ Թե չէ մնացած բոլոր հարցերով ժողովուրդն ինքն ում ասես՝ սիրով և շատ մանրամասն կիրազեկի։

Open in Telegram
Views4890%vs avg
Forwards—
Reactions18
Comments—
#1013Text

Քննչական կոմիտե գնալուց և կալանավորվելուց առաջ Արթուր Դանիելյանը գրառում է արել և հայտարարել, որ Նիկոլի կառավարությունն իրեն պատժելու հանձնարարություն է ստացել Ադրբեջանից։ «Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա։ Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են», - գրել է Արթուր Դանիելյանը։ Այս ընթացքում ծանոթ և անծանոթ մարդիկ շատ են հարցրել ինձ, թե որքանով են հավաստի Արթուրի պնդումները։ Անկեղծ պետք է ասեմ՝ շատերը թերահավատ էին։ Բայց արի ու տես, որ Նիկոլն ու իր արտգործնախարարը առաջինը փարատեցին բոլոր տեսակի կասկածները։ Միրզոյանը վեր է կենում և առանց ամաչելու հայտարարում, թե Ադրբեջանը ոչ թե պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, այլ նման նախապայման է դնում։ Նիկոլն էլ հայտարարում է, թե՝ մեկ է Սահմանադրությունը ուզում ենք փոխենք, ի՞նչն է խանգարում, որպեսզի «հաճելին համատեղենք օգտակարի հետ»։ Լավ է չի ասում. «թուլացեք ու հաճույք ստացեք…» Ադրբեջանի այդ «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ։ Ավելին ասեմ՝ վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը»։  Նիկոլի առջև խնդիր կա դրված։ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը։ Ու որպեսզի էլ ավելի հաճելի լինի, Արթուր Դանիելյանը պետք է կալանքի տակ մնա։ Բագրատ Սրբազանն էլ։ Ծառուկյանն էլ։ Սարգսյան Արթուրն էլ։ Աշոտյանն էլ… Մնացած բոլորն էլ։ Ով դեռ ոչ, ապա երևի շուտով։  Ամեն ինչ պարզ է ու հստակ։ Անհասկանալին միայն մեկ բան է։ Դա էլ, ցավոք, մեզ է առնչվում՝ ընդդիմադիրներիս։

Open in Telegram
Views1,440+194%vs avg
Forwards—
Reactions16
Comments—
#1012Link preview
Views719+47%vs avg
Forwards—
Reactions9
Comments—
#1011Photo

Ասում են՝ ոչ թե մարդու մահն է ողբերգություն, այլ այն, ինչը մեռնում է նրա մեջ իր կենդանության օրոք։ Չեմ հիշում՝ ում մոտ եմ կարդացել այս միտքը, բայց վերջին շրջանում հաճախ եմ վերադառնում դրան։ Այսօր էլ անընդհատ դա էի մտածում, ու պատճառը մեկն է՝ վաղն ազգովի «սբ խեչ» ենք նշում։ Ոչ թե Խաչվերաց, այլ հենց «սբ խեչ»… Մեռելների «տոն»։ Ու թեև գիտեմ, որ հիմա արդեն շատ բան հնարավոր չի փոխել, ամեն դեպքում ցերեկը «սբ խեչ» նշել պատրաստվող ծանոթ-անծանոթներիցս 12 վայրկյան ուշադրություն եմ խնդրում։ 2 վայրկյանը Բագրատ Սրբազանի ասածը կարդալու, իսկ 10-ը՝ դրա մասին մտածելու համար։ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի. եթե սիրո մեջ տառապանք ու զոհաբերություն չկա, ուղղակի սուտ է, խաբեություն և վաճառքի առարկա»։ Եվ թող կենդանության օրոք ոչինչ չմեռնի մեր մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն ապավեն ամենքիդ։ Աստծով։

Open in Telegram
Views1,100+125%vs avg
Forwards—
Reactions19
Comments—
#1010Text
Views1,000+104%vs avg
Forwards—
Reactions20
Comments—
#1009Photo
Views826+69%vs avg
Forwards—
Reactions3
Comments—
#1008Text

«Ուժեղ Հայաստան»-ի որոշումը սպասելի էր։ Վստահ եմ՝ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես կգա նաև «Հայաստան» դաշինքը։ Ցավոք, շատերի՝ այդ թվում նաև իմ կանխատեսումներն այն մասին, որ ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն կլինի, իրականացան։ Բայց ոչ մի հուսահատություն։ Եկեք անկեղծ լինենք՝ եթե մի կողմ դնենք բոլոլ էմոցիաներն ու ձևավորված սպասելիքների տապալումից առաջացած հիասթափությունը, ապա կտեսնենք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրների որոշումը ճիշտ է։ Իհարկե, մեկ բացառությամբ՝ եթե խորհրդարանական գործունեությունն իսկապես զուգորդվի փողոցային պայքարի կազմակերպմամբ։ Ընդ որում, անհրաժեշտ են հստակ ժամկետներ։ Օրինակ, մեկ տարի։ Կամ, առավելագույնը, տարիուկես։ Բայց ոչ ավելին։ Հնարավո՞ր է դա արդյոք, կարծում եմ՝ այո։ Կգնա՞ խորհրդարանական ընդդիմությունն այդ ճանապարհով՝ չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Վստահության մեծ դեֆիցիտ կա։ Իսկ ընդդիմությունը վստահություն ձևավորող չէ՝ սպառող է։ Բայց քանի դեռ այս պահին իշխանափոխության այլ ճանապարհ չեմ տեսնում, կարծում եմ, որ ընդդիմության որոշումն այս պահի համար, այնուամենայնիվ, ճիշտ էր։ Չնայած՝ դրա իրական ճիշտ կամ սխալ լինելը կերևա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Հենց այդ ժամանակ և ոչ թե իմ ասած այն մեկուկես տարվա ընթացքում։ P.S. Խնդրում եմ ներեք իմ՝ ակնհայտորեն շատ թույլ հիմնավորված լավատեսությունը։

Open in Telegram
Views894+83%vs avg
Forwards—
Reactions9
Comments—
#1007Photo
Views948+94%vs avg
Forwards—
Reactions20
Comments—
#1005Photo
Views2,180+346%vs avg
Forwards—
Reactions10
Comments—
#1004Text
Views669+37%vs avg
Forwards—
Reactions14
Comments—
#1001Link preview

Հունիսի 7-ին մեր ժողովուրդն ընտրատեղամասերում հերթ էր կանգնել, որպեսզի հեռացնի Նիկոլին։ Դատախազ փոխելու համար չէր հերթ կանգնել։ Ոչ էլ դատավոր նշանակելու։ Եվ ոչ էլ, առավել ևս, ընդդիմադիր մանդատների։ Ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն։ Ու հիմա ընդդիմության ցանկացած քայլ՝ լինի դա մանդատ վերցնել, կամ չվերցնել, դատախազ նշանակել, կամ չնշանակել, պետք է բխի ժողովրդի՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջից։ Դա է մեր հանրության քաղաքական պատվերը։ Ուրիշ պատվեր ընդդիմությունը չի ստացել։ Ընդ որում՝ իշխանափոխության պահանջն ապագային չի վերաբերվում։ Այսօրվան է վերաբերվում։ Ու եթե իշխանափոխության գործընթացի մեկնարկը ևս երկու-երեք օր ուշացավ, առավել ևս՝ ընդհանրապես չսկսվեց, վստահեցնում եմ՝ ընդդիմությունը ժողովրդի համար ավելի ատելի կդառնա, քան նույնիսկ Նիկոլի իշխանությունն է։ https://www.youtube.com/watch?v=YNFqqQYstwE

Open in Telegram
Views925+89%vs avg
Forwards—
Reactions13
Comments—
#1000Text

Ուշադրություն։ Քիչ առաջ ինձ զանգեց Հովհաննես Սահակյանը և հայտնեց, որ իրավապահներն իրեն ձերբակալում են օդանավակայանում։ Հովհաննեսը՝ վերջին երկու օրերին համացանցում ակտիվ տարածվող տեսանյութի «հերոսն» է։ Այն մարդը, որն ասում էր, թե քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե «վիճակը խառնվի», չմնա «բարդություններին»։ Հովհաննեսին ես ճանաչում եմ ավելի, քան տասը տարի։ Երեկ եթերում պատմել եմ, թե իրականում ով է նա։ Նաև ասել եմ, որ եթեր հեռարձակված հատվածը ոչ թե Հովիկի մտքերն են, այլ իրոնիան։ Մարդը, ով տարիներ շարունակ կանգնած է եղել մեր ԶՈՒ կողքին, ամեն ինչ արել է ուժեղ Հայաստան ունենալու համար, պարզապես վիրավորված էր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ նման վերաբերմունք են ցուցաբերում իշխող ՔՊ-ն ու նրանց կողմնակիցները։ Հենց այդ վիրավորանքից դրդված է նման պատասխան տվել լրագրողին։ Ընդ որում, ասեմ, որ Հովհաննեսը գրեթե ամեն ամիս է Հայաստան գալիս, բիզնես ծրագրեր է իրականացնում այստեղ։ Այսինքն, այնպես չէ, որ հենց ընտրությունների համար է եկել։ Պարզապես նրա իրոնիան (իսկ իրականում վիրավորանքը) սխալ է հասկացվել։ Բայց նույնիսկ եթե մարդը խուսափեր «բարդություններից» և ցանկանար շուտ վերադառնալ, դրա հանցանքը ո՞րն է։ Մի խոսքով՝ մարդու ազատությունն այս պահին սահմանափակված է։ Իր խոսքերի համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալում է իրեն։

Open in Telegram
Views1,490+205%vs avg
Forwards—
Reactions11
Comments—
#998Photo
Views947+94%vs avg
Forwards—
Reactions4
Comments—
#997Text
Views836+71%vs avg
Forwards—
Reactions19
Comments—
#996Text

Արման Թաթոյան, Նարեկ Կարապետյան, Լևոն Զուրաբյան եռյակը լավ աշխատեց։ Ափսոս, որ հնարավոր չեղավ ավելի վաղ նման համագործակցություն սկսել։ Միասին նրանք շատ ավելի ուժեղ և արդյունավետ կլինեին, քան այսօր են։ Բայց ոչինչ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Լիահույս եմ, որ Թաթոյանի առաջնորդած ուժը կմասնակցի ապագա խորհրդարանի աշխատանքներին։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա այդպես լինի. նրանք մեծ պոտենցիալ, շատ ասելիք ու ավելի շատ անելիք ունեն։ Նարեկ Կարապետյանը նույնպես գերազանց տպավորություն թողեց։ Նա նոր սերնդի քաղաքական գործչի լավ օրինակ է։ Ամեն անգամ ինքն իրեն գերազանցում է, և դա հնարավոր չէ չտեսնել։ Մարդը երազանք և նպատակներ ունի ու գնում է այդ երազանքի և նպատակների ետևից։ Գովելի է ու հարգանքի արժանի։ Իսկ եթե այս մարդկանց ու նրանց թիմակիցներին գումարենք նաև «Հայաստան» դաշինքի ու ԲՀԿ-ի՝ հատկապես երիտասարդ գործիչների պոտենցիալը, ապա կարող ենք ստանալ վաղուց սպասված քաղաքական շատ գեղեցիկ պատկեր։ Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր չորս այս ուժերը կարող և պարտավոր են լուրջ փոփոխություններ բերել մեր երկրում։ Իսկ մեր՝ ընտրողներիս գործը, նրանց համապատասխան լիազորություններով օժտելն է։ Ես արդեն որոշել եմ, թե չորս այս ուժերից՝ որի օգտին եմ քվեարկելու հունիսի 7-ին։ Իսկ դու՞։

Open in Telegram
Views829+70%vs avg
Forwards—
Reactions25
Comments—
#995Photo
Views549+12%vs avg
Forwards—
Reactions6
Comments—