Քանի դեռ մտածում ենք, թե պատերազմն ավարտվել է ու անընդհատ խաղաղությունից խոսում, ուրեմն մենք բոլորս ենք կապիտուլացվել։ Ինքնախաբեություն և կապիտուլյացիա է նաև այն միտքը, թե Արցախի խնդիրն այլևս գալիք սերունդների լուծելիք հարցն է։ Կարդում եմ վերջին օրերի գրառումները ու հասկանում՝ ցավոք, կապիտուլյացիան շատ ավելի խորն է նստած մեր մեջ, քան մտածում ենք։ Չեմ ուզում հիասթափություն կամ անկումային տրամադրություններ տարածել, բայց չասելն էլ մի ուրիշ կապիտուլյացիա է, որին այլևս չեմ ուզում մաս կազմել։ Հոգնել եմ։ Իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել։ Ավելին, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Ալիևն ու Էրդողանը (Նիկոլն էլ վրադիր) փորձեն ավարտել այդ պատերազմը, մեր ժողովուրդը չպետք է թույլ տա, որ հանկարծ նման բան լինի։ Պատերազմի նման ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել մեր ժողովրդին։ Եվ ոչ միայն իրազեկել, այլև նախապատրաստել։ Ճշմարտությունն այն է, որ մեր ժողովրդի առջև դրված ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ ուծացում, թուրքական շահ սպասարկող բիոզանգվածի վերածում, կա՛մ նոր պատերազմ ու հաղթանակ։ Մեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պատերազմի» գաղափարը։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել ժողովրդին։ Թե չէ մնացած բոլոր հարցերով ժողովուրդն ինքն ում ասես՝ սիրով և շատ մանրամասն կիրազեկի։
Open in Telegram
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Latest posts
Քննչական կոմիտե գնալուց և կալանավորվելուց առաջ Արթուր Դանիելյանը գրառում է արել և հայտարարել, որ Նիկոլի կառավարությունն իրեն պատժելու հանձնարարություն է ստացել Ադրբեջանից։ «Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա։ Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են», - գրել է Արթուր Դանիելյանը։ Այս ընթացքում ծանոթ և անծանոթ մարդիկ շատ են հարցրել ինձ, թե որքանով են հավաստի Արթուրի պնդումները։ Անկեղծ պետք է ասեմ՝ շատերը թերահավատ էին։ Բայց արի ու տես, որ Նիկոլն ու իր արտգործնախարարը առաջինը փարատեցին բոլոր տեսակի կասկածները։ Միրզոյանը վեր է կենում և առանց ամաչելու հայտարարում, թե Ադրբեջանը ոչ թե պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, այլ նման նախապայման է դնում։ Նիկոլն էլ հայտարարում է, թե՝ մեկ է Սահմանադրությունը ուզում ենք փոխենք, ի՞նչն է խանգարում, որպեսզի «հաճելին համատեղենք օգտակարի հետ»։ Լավ է չի ասում. «թուլացեք ու հաճույք ստացեք…» Ադրբեջանի այդ «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ։ Ավելին ասեմ՝ վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը»։ Նիկոլի առջև խնդիր կա դրված։ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը։ Ու որպեսզի էլ ավելի հաճելի լինի, Արթուր Դանիելյանը պետք է կալանքի տակ մնա։ Բագրատ Սրբազանն էլ։ Ծառուկյանն էլ։ Սարգսյան Արթուրն էլ։ Աշոտյանն էլ… Մնացած բոլորն էլ։ Ով դեռ ոչ, ապա երևի շուտով։ Ամեն ինչ պարզ է ու հստակ։ Անհասկանալին միայն մեկ բան է։ Դա էլ, ցավոք, մեզ է առնչվում՝ ընդդիմադիրներիս։
Open in TelegramՄեր ժողովուրդը հաշտ չէ ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության հետ։ Երկուսից էլ հիասթափված է։ Ավելին, երկու կողմերին էլ սկսել է նույն արշինով չափել, նույն հարթության վրա դնել։ Սա վատ է։ Իսկապես շատ վատ։ Հետևանքներն էլ են վատը լինելու։ Երբ գա ժամանակը, թացը չորից չի տարբերվելու։ Բոլորին նույն ավելով են սրբելու, տանեն։ Իսկ թե տեղը ինչ կբուսնի, Աստված գիտի։ Կարող է լավ լինի, իսկ կարող է և՝ ոչ։ https://www.youtube.com/watch?v=-PcFaReN2H4
Open in TelegramԱսում են՝ ոչ թե մարդու մահն է ողբերգություն, այլ այն, ինչը մեռնում է նրա մեջ իր կենդանության օրոք։ Չեմ հիշում՝ ում մոտ եմ կարդացել այս միտքը, բայց վերջին շրջանում հաճախ եմ վերադառնում դրան։ Այսօր էլ անընդհատ դա էի մտածում, ու պատճառը մեկն է՝ վաղն ազգովի «սբ խեչ» ենք նշում։ Ոչ թե Խաչվերաց, այլ հենց «սբ խեչ»… Մեռելների «տոն»։ Ու թեև գիտեմ, որ հիմա արդեն շատ բան հնարավոր չի փոխել, ամեն դեպքում ցերեկը «սբ խեչ» նշել պատրաստվող ծանոթ-անծանոթներիցս 12 վայրկյան ուշադրություն եմ խնդրում։ 2 վայրկյանը Բագրատ Սրբազանի ասածը կարդալու, իսկ 10-ը՝ դրա մասին մտածելու համար։ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի. եթե սիրո մեջ տառապանք ու զոհաբերություն չկա, ուղղակի սուտ է, խաբեություն և վաճառքի առարկա»։ Եվ թող կենդանության օրոք ոչինչ չմեռնի մեր մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն ապավեն ամենքիդ։ Աստծով։
Open in TelegramՆախագահ Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ նիկոլների հարձակումն աներևակայելի ստորություն է ոչ միայն նախկին նախագահի, այլև պետականության զգացողություն ունեցող ցանկացած հայի հանդեպ։ Չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ պետք է անեն Հայաստանում արտաքին շահ սպասարկող դրածոները, որ մեր ընդդիմությունն ու էլիտաները հասկանան՝ գործ ունենք պետությունը, հանրային ինստիտուտներն ու ազգային արժեքները հետևողականորեն կազմաքանդող թշնամու հետ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է անեն նիկոլները, որ ընդդիմությունը՝ հատկապես Նախագահ Քոչարյանի թիմակիցները, վերջապես հասկանան, թե ով՝ ով է այս երկրում։ Թե բա՝ 2000-ականներին «Հայկական Ժամանակը» չենք ֆինանսավորել, դրա համար են բռնում մեզ։ Դա էլ բավարար չէ՝ իշխանություն նվիրելու/չնվիրելու մասին են խոսում։ Լուրջ սա՞ է ձեր հասկացածը մեր երկրում տեղի ունեցողից։ Ամոթ է, ուղղակի ամոթ։ Չգիտեմ՝ ուրիշ ինչ ասել...
Open in TelegramForwarded from AntiFake.am News
🎥🔴 ԱՆՈՆՍ․ «Իմնեմնիմի» փոդքասթ #299 📍Դիտեք այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում 🔺Հերթապահներ՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան, վերլուծաբան Կարեն Վրթանեսյան 🔺 Հյուրերը՝ 📍Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց 📍«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյան
Open in Telegram«Ուժեղ Հայաստան»-ի որոշումը սպասելի էր։ Վստահ եմ՝ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես կգա նաև «Հայաստան» դաշինքը։ Ցավոք, շատերի՝ այդ թվում նաև իմ կանխատեսումներն այն մասին, որ ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն կլինի, իրականացան։ Բայց ոչ մի հուսահատություն։ Եկեք անկեղծ լինենք՝ եթե մի կողմ դնենք բոլոլ էմոցիաներն ու ձևավորված սպասելիքների տապալումից առաջացած հիասթափությունը, ապա կտեսնենք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրների որոշումը ճիշտ է։ Իհարկե, մեկ բացառությամբ՝ եթե խորհրդարանական գործունեությունն իսկապես զուգորդվի փողոցային պայքարի կազմակերպմամբ։ Ընդ որում, անհրաժեշտ են հստակ ժամկետներ։ Օրինակ, մեկ տարի։ Կամ, առավելագույնը, տարիուկես։ Բայց ոչ ավելին։ Հնարավո՞ր է դա արդյոք, կարծում եմ՝ այո։ Կգնա՞ խորհրդարանական ընդդիմությունն այդ ճանապարհով՝ չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Վստահության մեծ դեֆիցիտ կա։ Իսկ ընդդիմությունը վստահություն ձևավորող չէ՝ սպառող է։ Բայց քանի դեռ այս պահին իշխանափոխության այլ ճանապարհ չեմ տեսնում, կարծում եմ, որ ընդդիմության որոշումն այս պահի համար, այնուամենայնիվ, ճիշտ էր։ Չնայած՝ դրա իրական ճիշտ կամ սխալ լինելը կերևա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Հենց այդ ժամանակ և ոչ թե իմ ասած այն մեկուկես տարվա ընթացքում։ P.S. Խնդրում եմ ներեք իմ՝ ակնհայտորեն շատ թույլ հիմնավորված լավատեսությունը։
Open in TelegramԱյսօր ՀՀ Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձն է։ Կարելի է երկար խոսել Նախագահ Սարգսյանի վաստակի, նրա արժեքների, նվիրումի մասին։ Բայց ես կարճով կսահմանափակվեմ՝ իրական հայրենասեր, իրական պետական գործիչ ու իսկական Մարդ… Մարդ, ում վստահ կարող եմ կոչել իմ կյանքի մեծագույն ուսուցիչներից մեկը։ Շնորհավոր տարեդարձ, պարոն Նախագահ։ Աստծո կամոք՝ թող մի օր բոլորս ապրենք Ձեր երազած Հայաստանում։
Open in TelegramԻրանն ու Ամերիկան ուր որ է կհաշտվեն, իսկ մենք սկի մի Նիկոլի հարց չենք կարողանում լուծել։ Դաժան է։ Համեցեք «Վերլուծական Live»-ի, միասին փորձենք հասկանալ ինչն ինչոց է։ Աշխատում ենք ուղիղ եթերում։ https://www.youtube.com/watch?v=9SFP3s7MgyY
Open in Telegram⛪ Երբ է հաջորդ տաղավարը։ Ի՞նչ տոն է այսօր։ Ի՞նչ է նշանակում Վարդավառը կամ Համբարձումը։ Այժմ այս ամենը կարող եք իմանալ մեր Telegram-յան գործիքից։ 📅 Ամենօրյա հիշեցումներ եկեղեցական տոների մասին ✝️ Տոների և ծեսերի բացատրություններ 🤖 Հարցեր ու պատասխաններ Հայ Եկեղեցու վերաբերյալ 📲 Հայ Եկեղեցու Օրացույց Միացեք հիմա և բաց մի թողեք Հայ Եկեղեցու ոչ մի տոն։
Open in TelegramConnections
Similar channels
Soldier of NKR@soldierofnkrPolitics1.4K
Геноцид Армян. Полная история.@arm_genocidePolitics1.41K
ХачМач@khach_machPolitics1.27K
Погромян69@pogromyanPolitics1.27K
Армения в цифрах и фактах@dataarmPolitics1.45K
Левон Муканян - делаем вместе Общее дело!@levon_mukanianPolitics1.48K
Hay es - Hay mna!🇦🇲@armenia777jan7Politics1.2K
Центр репатриации и интеграции@repatriationcenterPolitics1.14K