Account
Elbakyan's diary

Elbakyan's diary

Edgar Elbakyan's Telegram channel

Username
@elbakyan_edgar
Category
Politics
Country
ArmeniaArmenia
Subscribers2,640
Avg views per post, 7d251−38.6% vs prev 7d
ERR9.51%last 7 days

Average views per post by day

By publication day

Show as table
DateAvg views per post
Oct 28, 2026667
Nov 5, 2026598
Nov 19, 2026409
Nov 23, 2026251

Most viewed this month

  1. 01

    ՔԱՀԱՆԱՆ, ՈՐ ՉՈՒՐԱՑԱՎ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ Բոլշևիկյան բռնադատումների ենթարկված հարյուրավոր հայ հոգևորականներից էր արժանապատիվ Տեր Եսայի քահանա Հովհաննիսյանը՝ Հրազդանի Վաղավեր (Թեզխարաբ) գյուղի նախկին քահանան։ 1930 թ․-ին նրան անհիմն մեղադրել էին «հակահեղափոխական աշխատանքի», «բանդիտիզմի» և «դաշնակամետ գործունեության» համար և երեք տարով աքսորել Ղազախստան։ Վերադառնալով աքսորից՝ արդեն 60-ամյա հոգևորականը հայտնաբերում է, որ ընտանիքին կատարելապես ունեզրկել են, որդուն՝ որպես հոգևորականի զավակի, զրկել հասարակական դիրքից, կցագրել թիկունքային աշխատանքի, որ նույնն է թե՝ տաժանակրության։ Դրա պատճառով հոր պես որդին ևս դարձել էր հիվանդ և անաշխատունակ։ Զուրկ ապրուստի որևէ միջոց՝ ընտանիքը Թեզխարաբից փոխադրվել էր Երևան՝ հայտնվելով մուրացկանության աստիճանի հասած պայմաններում։ Տեր Եսայու՝ աշխատանք գտնելու բոլոր փորձերը բախվում են պետական մամլիչի պահանջին՝ հրաժարվելու քահանայական կարգից։ Ահա թե ինչ էր գրում այդ մասին վերջինս Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսին․ «… պետական աշխատանքի չեմ կարող գնալ, որովհետև նրանց առաջարկությունը Ձեզ հայտնի է։ Ես էլ չեմ կարող մոռանալ Ձեր սուրբ ձեռքով օծումն, որ 19 թվին օծեցիք ինձ քահանա, պիտի կանգուն մնամ մինչև մահս։ Ուստի խնդրում եմ … մի որոշ բավարարության։ … Խնդրում եմ հնոտիք, վերարկու մի հատ տվեք»։ Երբ առաջին անգամ կարդացի Տեր Եսայու «Խոնարհ խնդիր» վերնագրված այս նամակը, մտածեցի, որ եթե անգամ աշխարհում մինչ իրեն եղած չլիներ Աստծու և հայոց եկեղեցու որևէ վկա, ապա միայն իր վարքը բավարար պիտի լիներ Աստծուն և բարոյականությունը փնտրող յուրաքանչյուր մարդու համար՝ գտնելու որոնածը։ Եվ միայն Տեր Եսայու վարքը բավարար է, որ Աստծու, հայրենիքի և հայոց եկեղեցու դավաճանները, այդ թվում՝ մերօրյա լնգուլավասները, ապագայում չկարողանան խուսափել իրենց բաժին պատժից՝ կառչելով բոլոր ուրացողների գործածած «ժամանակներն էին այդպիսին» նողկալի արդարացումից։ Ժամանակները «ժամանակներ» են բոլորի համար, իսկ կոչումն ու կարգն ուրանալը կամ «պիտի կանգուն մնամ մինչև մահս» ասելը յուրաքանչյուրի ընտրությունն է։ Այդ ընտրությամբ էլ ամեն մարդ պիտի ներկայանա երկրային և երկնային դատաստանի առաջ։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

    Text
    Views667
    Forwards—
    Reactions40
    Comments—
  2. 02

    ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՄԱՍԻՆ Սկսյալ 2020 թ․-ից, ևս առավել՝ 2025 թ․-ի հունվարից նվաստիս խոսքում կարմիր թելով անցել է ընդդիմադիր ուժերի համախմբման կարևորության միտքը։ Նախընտրական տարում, լավ հասկանալով, որ ասածս հնչելու է բացառապես որպես իդեալիստական ուտոպիա, հատուկ ընդգծել եմ, որ ամենաճիշտ համախմբումն ընտրություններին մեկ միասնական դաշինքով («ցուցակով») մասնակցելն է։ Բոլորիս էր հայտնի, որ նման դաշինք չի լինելու։ Թե ինչու էի քարոզում մի բան, որ անկարելի էր, շատ պարզ է։ Նպատակս ցույց տալն էր, որ համախմբում ասվածը պետք է համապատասխանի բառի քաղաքական բովանդակությանը, ասել է թե՝ իշխանափոխության հասնելու ճանապարհի (theory of change) դյուրացմանը։ Հայաստանյան ներկայիս պայմաններում նախընտրական շրջանում «համախմբում» բառը կարող է նշանակել միմիայն մեկ միասնական ընդդիմադիր դաշինք, որովհետև այլ կերպ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու ճանապարհ գոյություն չունի։ Այս թեմայով ընտրություններից մեկ ամիս անց Հայկական նախագիծի լավ բարեկամ, բոստոնաբնակ դոկտոր Արա Նազարյանը, հիմնվելով մեր իրականացրած նախընտրական սոցիոլոգիական հարցումների վրա, գրեց․ «Ամուր խրամատավորված իշխանություններին պարտության մատնելու համար հարկավոր է դաշինք, որ կառուցված է ընտրական մաթեմատիկայի հաշվառմամբ… Միևնույն ընտրազանգվածը տրոհող մրցակից դաշինքների ևս մեկ խումբ ձևավորելը հազիվ թե … արդյունք տա» («Արմենիան Վիքլի», 08․07․2026 թ․)։ Այս պահին, սակայն, է՛լ ավելի կարևոր է, թե հետընտրական պայմաններում ինչը կարող ենք համարել համախմբում։ Պատասխանը դարձյալ հանգում է իշխանափոխության հասնելու ճանապարհին։ Որպեսզի գործ ունենանք իրական համախմբման հետ, հարկավոր է, որ մասնակիցները բովանդակային համաձայնություն ունենան այդ ճանապարհի վերաբերյալ։ Եթե դա չկա, ապա համախմբման մասին խոսակցությունները, կարճլիկ տեսահոլովակներն ու մամուլի համար նախատեսված նկարները կամա թե ակամա ծառայում են միայն մեկ նպատակի՝ հագուրդ տալ համախմբման վերաբերյալ հանրության ակտիվ շրջանակներից հնչող կոչերին à la «մարդիկ էդքան ասում են, ամոթ ա, մի հատ էս քանի օրը հավաքվենք, խոսանք»։ Ցավոք։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

    Text
    Views598
    Forwards—
    Reactions31
    Comments—
  3. 03

    ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ Եթե կա մի բան, որին սրանք լավ են տիրապետում, ապա դա հայերի դեմ թուրքական մարտավարություն հիշեցնող գործելակերպ բանեցնելն է։ 1920 թ․ Ալեքսանդրապոլում բանակցություններն առերևույթ շատ քաղաքավարի էին ընթանում, մինչդեռ դրսում սկսվել և շարունակվում էին հայ բնակչության, այդ թվում՝ գաղթականության թալանն ու կոտորածը՝ անխուսափելիորեն ազդելով բանակցողների կամքի վրա… «Սահմանադրության շուրջ պայմանավորվելու» իբր կառուցողական այս առաջարկները, որոնք ուղեկցվում են «դուք գործակալ եք, դուք թշնամի եք» դեհումանիզացնող քարոզով, դե-ֆակտո իշխանություններին երկու ելքով էլ շահեկան վիճակի մեջ են դնում։ Իրենց քաղաքական հաշվարկը հանգում է սրան՝ «կուտը ուտողներ կլինեն, կհամաձայնվեն, ավելի լավ, հետո «կգցենք», չհամաձայնվեն, է՛լ ավելի լավ, ճգնաժամի մեղքը կընկնի իրանց վրա՝ մեզ գործողությունների ազատություն տալով»։ Դժվար է ապրել, գործել ու հաղթել՝ մնալով համակարգային այն ստատուս-քվոյում, որի կառուցվածքային հիմնադրույթները միտված են հենց քո ոչնչացմանը։ Væ victis!։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

    Text
    Views409
    Forwards—
    Reactions19
    Comments—
  4. 04

    Գոյություն ունի ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված «Անքաղաքացիության նվազեցման մասին կոնվենցիա», որ ընդունվել է 1961 թ․-ին։ Հայաստանը դրան միացել է 1994 թ․-ին։ Կոնվենցիայի 8(1) կետը հստակորեն ամրագրում է․ «Պայմանավորվող պետությունը չպետք է անձին զրկի քաղաքացիությունից, եթե այդպիսի զրկման հետևանքով նա կդառնա քաղաքացիություն չունեցող անձ»։ ՀՀ-ում դե-ֆակտո իշխող ռեժիմի ներկայացրած «սահմանադրության» 11.5 կետը, ընդհակառակը, նախատեսում է անձին դատարանի որոշմամբ (sic!) քաղաքացիությունից զրկելու մեխանիզմ։ Ձեր ուշադրությունը կենտրոնացնում եմ հենց այս մեկ փոփոխության վրա՝ ցույց տալու համար, որ իբր նոր, «կուլտուրական», «միջազգային իրավունքի վրա հենված սահմանադրության» նախագիծը, այո՛, Ալիևի խանության ներքին կանոնակարգ է, որ թքած ունի ինչպես հայ ազգի և Հայաստանի շահերի, այնպես էլ միջազգային իրավունքի վրա։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

    Text
    Views251
    Forwards—
    Reactions24
    Comments—

Latest posts

#4859Text

Open in Telegram
Views251−48%vs avg
Forwards—
Reactions24
Comments—
#4858Text

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ Եթե կա մի բան, որին սրանք լավ են տիրապետում, ապա դա հայերի դեմ թուրքական մարտավարություն հիշեցնող գործելակերպ բանեցնելն է։ 1920 թ․ Ալեքսանդրապոլում բանակցություններն առերևույթ շատ քաղաքավարի էին ընթանում, մինչդեռ դրսում սկսվել և շարունակվում էին հայ բնակչության, այդ թվում՝ գաղթականության թալանն ու կոտորածը՝ անխուսափելիորեն ազդելով բանակցողների կամքի վրա… «Սահմանադրության շուրջ պայմանավորվելու» իբր կառուցողական այս առաջարկները, որոնք ուղեկցվում են «դուք գործակալ եք, դուք թշնամի եք» դեհումանիզացնող քարոզով, դե-ֆակտո իշխանություններին երկու ելքով էլ շահեկան վիճակի մեջ են դնում։ Իրենց քաղաքական հաշվարկը հանգում է սրան՝ «կուտը ուտողներ կլինեն, կհամաձայնվեն, ավելի լավ, հետո «կգցենք», չհամաձայնվեն, է՛լ ավելի լավ, ճգնաժամի մեղքը կընկնի իրանց վրա՝ մեզ գործողությունների ազատություն տալով»։ Դժվար է ապրել, գործել ու հաղթել՝ մնալով համակարգային այն ստատուս-քվոյում, որի կառուցվածքային հիմնադրույթները միտված են հենց քո ոչնչացմանը։ Væ victis!։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

Open in Telegram
Views409−15%vs avg
Forwards—
Reactions19
Comments—
#4857Text

ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՄԱՍԻՆ Սկսյալ 2020 թ․-ից, ևս առավել՝ 2025 թ․-ի հունվարից նվաստիս խոսքում կարմիր թելով անցել է ընդդիմադիր ուժերի համախմբման կարևորության միտքը։ Նախընտրական տարում, լավ հասկանալով, որ ասածս հնչելու է բացառապես որպես իդեալիստական ուտոպիա, հատուկ ընդգծել եմ, որ ամենաճիշտ համախմբումն ընտրություններին մեկ միասնական դաշինքով («ցուցակով») մասնակցելն է։ Բոլորիս էր հայտնի, որ նման դաշինք չի լինելու։ Թե ինչու էի քարոզում մի բան, որ անկարելի էր, շատ պարզ է։ Նպատակս ցույց տալն էր, որ համախմբում ասվածը պետք է համապատասխանի բառի քաղաքական բովանդակությանը, ասել է թե՝ իշխանափոխության հասնելու ճանապարհի (theory of change) դյուրացմանը։ Հայաստանյան ներկայիս պայմաններում նախընտրական շրջանում «համախմբում» բառը կարող է նշանակել միմիայն մեկ միասնական ընդդիմադիր դաշինք, որովհետև այլ կերպ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու ճանապարհ գոյություն չունի։ Այս թեմայով ընտրություններից մեկ ամիս անց Հայկական նախագիծի լավ բարեկամ, բոստոնաբնակ դոկտոր Արա Նազարյանը, հիմնվելով մեր իրականացրած նախընտրական սոցիոլոգիական հարցումների վրա, գրեց․ «Ամուր խրամատավորված իշխանություններին պարտության մատնելու համար հարկավոր է դաշինք, որ կառուցված է ընտրական մաթեմատիկայի հաշվառմամբ… Միևնույն ընտրազանգվածը տրոհող մրցակից դաշինքների ևս մեկ խումբ ձևավորելը հազիվ թե … արդյունք տա» («Արմենիան Վիքլի», 08․07․2026 թ․)։ Այս պահին, սակայն, է՛լ ավելի կարևոր է, թե հետընտրական պայմաններում ինչը կարող ենք համարել համախմբում։ Պատասխանը դարձյալ հանգում է իշխանափոխության հասնելու ճանապարհին։ Որպեսզի գործ ունենանք իրական համախմբման հետ, հարկավոր է, որ մասնակիցները բովանդակային համաձայնություն ունենան այդ ճանապարհի վերաբերյալ։ Եթե դա չկա, ապա համախմբման մասին խոսակցությունները, կարճլիկ տեսահոլովակներն ու մամուլի համար նախատեսված նկարները կամա թե ակամա ծառայում են միայն մեկ նպատակի՝ հագուրդ տալ համախմբման վերաբերյալ հանրության ակտիվ շրջանակներից հնչող կոչերին à la «մարդիկ էդքան ասում են, ամոթ ա, մի հատ էս քանի օրը հավաքվենք, խոսանք»։ Ցավոք։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

Open in Telegram
Views598+24%vs avg
Forwards—
Reactions31
Comments—
#4856Text

ՔԱՀԱՆԱՆ, ՈՐ ՉՈՒՐԱՑԱՎ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ Բոլշևիկյան բռնադատումների ենթարկված հարյուրավոր հայ հոգևորականներից էր արժանապատիվ Տեր Եսայի քահանա Հովհաննիսյանը՝ Հրազդանի Վաղավեր (Թեզխարաբ) գյուղի նախկին քահանան։ 1930 թ․-ին նրան անհիմն մեղադրել էին «հակահեղափոխական աշխատանքի», «բանդիտիզմի» և «դաշնակամետ գործունեության» համար և երեք տարով աքսորել Ղազախստան։ Վերադառնալով աքսորից՝ արդեն 60-ամյա հոգևորականը հայտնաբերում է, որ ընտանիքին կատարելապես ունեզրկել են, որդուն՝ որպես հոգևորականի զավակի, զրկել հասարակական դիրքից, կցագրել թիկունքային աշխատանքի, որ նույնն է թե՝ տաժանակրության։ Դրա պատճառով հոր պես որդին ևս դարձել էր հիվանդ և անաշխատունակ։ Զուրկ ապրուստի որևէ միջոց՝ ընտանիքը Թեզխարաբից փոխադրվել էր Երևան՝ հայտնվելով մուրացկանության աստիճանի հասած պայմաններում։ Տեր Եսայու՝ աշխատանք գտնելու բոլոր փորձերը բախվում են պետական մամլիչի պահանջին՝ հրաժարվելու քահանայական կարգից։ Ահա թե ինչ էր գրում այդ մասին վերջինս Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսին․ «… պետական աշխատանքի չեմ կարող գնալ, որովհետև նրանց առաջարկությունը Ձեզ հայտնի է։ Ես էլ չեմ կարող մոռանալ Ձեր սուրբ ձեռքով օծումն, որ 19 թվին օծեցիք ինձ քահանա, պիտի կանգուն մնամ մինչև մահս։ Ուստի խնդրում եմ … մի որոշ բավարարության։ … Խնդրում եմ հնոտիք, վերարկու մի հատ տվեք»։ Երբ առաջին անգամ կարդացի Տեր Եսայու «Խոնարհ խնդիր» վերնագրված այս նամակը, մտածեցի, որ եթե անգամ աշխարհում մինչ իրեն եղած չլիներ Աստծու և հայոց եկեղեցու որևէ վկա, ապա միայն իր վարքը բավարար պիտի լիներ Աստծուն և բարոյականությունը փնտրող յուրաքանչյուր մարդու համար՝ գտնելու որոնածը։ Եվ միայն Տեր Եսայու վարքը բավարար է, որ Աստծու, հայրենիքի և հայոց եկեղեցու դավաճանները, այդ թվում՝ մերօրյա լնգուլավասները, ապագայում չկարողանան խուսափել իրենց բաժին պատժից՝ կառչելով բոլոր ուրացողների գործածած «ժամանակներն էին այդպիսին» նողկալի արդարացումից։ Ժամանակները «ժամանակներ» են բոլորի համար, իսկ կոչումն ու կարգն ուրանալը կամ «պիտի կանգուն մնամ մինչև մահս» ասելը յուրաքանչյուրի ընտրությունն է։ Այդ ընտրությամբ էլ ամեն մարդ պիտի ներկայանա երկրային և երկնային դատաստանի առաջ։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

Open in Telegram
Views667+39%vs avg
Forwards—
Reactions40
Comments—
#4852Link preview

100 տարի առաջ այս օրը՝ 1926 թ․ հոկտեմբերի 22-ին, երկրաշարժը ցնցեց Լենինական քաղաքը։ Այդ դեպքերին է նվիրված մի երգ («Հարուստները պոյեզ/ֆայտոն նստան, Թիֆլիս գնացին»), որ այսօր կիսատ-պռատ երգվում է՝ խառնված լրիվ այլ երգի հետ («Բաց վագոնով Սիբիր են տանում»)։ Հայտնի է, որ երկրաշարժը լուրջ ավերածություններ է պատճառել: Այն հաստատեց նոր, հակասեյս­միկ շինարարական մեթոդների կիրառման անհրաժեշտությունը: Երկրաշարժից հետո հանրապետությունում հայտարարվեց հակասեյսմիկ կառույցների իրականացման համար նախագծերի, կոնստրուկցիաների և հաշվարկների մրցույթ: Շինարարական կոնստրուկցիաների կատարելագործման, բետոնի և երկաթբետոնի կիրառման շնոր­հիվ՝ հնարավոր դարձավ կառուցել երկու հարկը գերազանցող տներ: Այնուամենայնիվ, շենքերի որոշ կոնստրուկցիաների, այդ թվում՝ միջհարկային ծածկերի համար դեռևս երկար ժամանակ (մինչև 50-ական թվականները) կիրառվեց փայտը: 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով՝ Լենինականի կրած մեծ կորուստները ստիպում են մտածել, որ 1926 թ. երկրաշարժի հետևանքների հաղթահարման շրջանում եղել են գիտաբանական և կիրառական թերացումներ: https://agdamsdiary.livejournal.com/2770.html #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

Open in Telegram
Views753+56%vs avg
Forwards—
Reactions7
Comments—
#4851Text

Սրանից 10 տարի առաջ կյանքի պայմաններից դժգոհ մի ադրբեջանուհի, հարցազրույց տալով, բողոքում էր․ «bizə park lazımdır, yoxsa iş yeri» («մեզ զբոսայգի՞ է պետք, թե՞ աշխատատեղ»)՝ ակնարկելով Ալիևի ռեժիմի աչքակապությունները և շուկայատեղի քանդելով՝ զբոսայգի կառուցելը։ Պետք է խոստովանել, որ Իլհամի աչքակապությունները մանկապարտեզ են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թմրեցուցիչ «հաց և տեսարաններ» քաղաքականության դեմ։ Դժբախտությունն այն է, որ ի տարբերություն ադրբեջանցի կնոջ՝ հայաստանյան ընդդիմության առանձին հատվածներում չկա այն գիտակցումը, որ մեզ ոչ թե «տեսարաններ» են պետք, այլ ինքնապաշտպանության և ինքնապահպանության քարոզ և նախապատրաստություն։ Դրա փոխարեն ի սկզբանե տանուլ տրված մրցավազք է սկսվել իշխանությունների հետ, թե ով ավելի շատ կամ թեկուզ ավելի «էներգախնայող» «տեսարաններ» կապահովի։ Որևէ մի ճնշված խումբ ի սկզբանե պարտված է, եթե ընդունում է իրեն ճնշողի պարտադրած խաղի կանոնները և ի վիճակի չի լինում ճեղքել դրանց օղակը։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

Open in Telegram
Views775+61%vs avg
Forwards—
Reactions30
Comments—
#4850Photo

Հետազոտական նպատակով մեր փառահեղ ազատամարտի արխիվներն էի քչփորում, երբ հանդիպեցի մի փշաքաղեցնող տեղեկության․ «… երկրաշարժի նախօրյակին Նաջարյան ամուսինները … Լեռնային Ղարաբաղ են ուղարկել անհրաժեշտ քանակությամբ դեղորայք։ … Սակայն դեկտեմբերի 7-ից անմիջապես հետո ղարաբաղցիները ստացված ամբողջ դեղորայքն ուղարկեցին Լենինական»։ Ազգային այս աննախադեպ համերաշխությունն ու ապրումակցումն էր նաև, որ հնարավոր դարձրեց մեր հաղթանակն Արցախյան առաջին պատերազմում։ Չկարծեք, թե Արցախում դեղորայքի պակաս չկար, և իրենց «ավելցուկն» էին ուղարկում աղետի գոտի․ մի աղետի գոտի էլ Արցախն էր սկսում հիշեցնել 1988 թ․ դեկտեմբերին։ Ի դեպ, խոսքն այն նույն ղարաբաղցիների մասին է, որոնց նախ ՀՀՇ-ական, ապա քպ-ական քարոզչությունը կարգեցին որպես «ապերախտ» և «հայոց բոլոր ցավերի մեղավոր»։ Իսկ հաջորդիվ մեղավորներ կկարգվեն սյունեցիները՝ շաքեցի կնոջ գլխավորությամբ։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

Open in Telegram
Views878+82%vs avg
Forwards—
Reactions37
Comments—
#4849Text
Views759+58%vs avg
Forwards—
Reactions27
Comments—
#4848Link preview

1977-78 թվականներին կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանը, երբ նկարահանում էր «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաների համատեղ ուժերով ստեղծվող «Մխիթար սպարապետ» («Հուսո աստղ») երկսերիանոց ֆիլմը, կենտրոնական իշխանություններից դադարեցման մի խիստ հրահրանգավորում եղավ: Բանն այն է, որ Քյարքի (Տիգրանաշեն) գյուղի դիմացի տարածքի հարթավայրում նկարահանվում էր Հայկական զորամիավորման և Աբդուլլա փաշայի կանոնավոր բանակի ճակատամարտը: Մի պահ մտովի վերարտադրեք այդ տեսարանը,թուրքական բազմաթիվ վրաններ, կիսալուսինով կեռ դրոշակներ,Աբդուլլա փաշայի զորախմբի ձիավորների մանևրներ և այլն: Այդ ամենը գյուղի բարձունքից տեսած ադրբեջանցիները անմիջապես հայտնում եմ խորհրդային մշակույթը, արվեստը, կինոն համակարգող՝ ԽՍՀՄ ղեկավար, փոխվարչապետ Հեյդար Ալիևին: Նրանց ներքին դրվածքը մշտապես էր այդպես, իրենց հետ կապված մի փոքր միջադեպ, անմիջապես Մոսկվա, հայր Ալիևին էին ծնգացնում: Ֆիլմի նկարահանվող ընդամենն այդ մեկ տեսարանը, դեռևս այն տարիներին, առճակատում առաջացրեց հայ-ադրբեջանական հարաբերություններում: Կարճ ասած, ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից ,զգեստնեի ձևավորումից,ձիերի վարժեցումից հետո, նկարահանումները վերևից խստագույնս արգելվեց… Եվ այն պարագայում,որ ճակատամարտը նկարահանվում էր հենց մեր՝ ՀԽՍՀ տարածքում: Երևան ժամանեց այն ժամանակվա «Մոսֆիլմ» կինոստուդիայի նորանշանակ տնօրեն Սիզովը, որը մեծ հեղինակություն էր վայելում մոսկովյան ղեկավար շրջաններում : Նրա ու Հայաստանի ղեկավարության համառ ջանքերի՝ կռիվ տալու, այո,այո կռիվ տալու շնորհիվ նկարահանումները վերսկսվեց: https://kinoashkharh.am/2021/08/inchu-dadarecvecin-mxitar-sparapet-filmi-nkarahanumner/ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

Open in Telegram
Views849+76%vs avg
Forwards—
Reactions19
Comments—

All posts

Connections