AI ChatbetaAccount

Posts of ARMANian Football ⚽️🇦🇲

newest first

#673Text

Հավաքականում կենտրոնի ֆուտբոլիստների ընտրությունը Չնայած «ռեսուրս չունենք» դիտարկումներին՝ ազգային հավաքականում զգալի մրցակցություն է ձևավորվել հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ ներկայի ու ապագայի համար։ Նրանցով սարեր շուռ չենք տալու, բայց նրանցով կարելի է գոնե հավաքականի իրական ներուժին մոտ արդյունքներ գրանցել՝ ավելի լավ, քան հիմա։ Վերջին շրջանում հիմնական ընտրությունը Կառլեն Հովհաննիսյան - Իվու զույգն է, որը բավականին լավ է դրսևորում իրեն։ Կառլենի առաջին տարին էր հավաքականում, սակայն ցուցադրած խաղը վստահելի էր։ Այս զույգը երկար ժամանակ կարող է միասին խաղալ։ Եթե նույնիսկ չդիտարկենք Էդուարդ Սպերցյանին, որը շատ հաճախ այդ դիրքում է խաղացել, մնում են մի շարք օգտագործված և չօգտագործված տարբերակներ։ Այդ դիրքում կարող են հանդես գալ նաև պաշտպաններ Գեորգի Հարությունյանը և Արտյոմ Բանդիկյանը (նրա համար ավելի հիմնական դիրք է), բայց դեռ նրանց էլ չհաշվենք։ Դիտարկենք մյուսներին` Փորձառուներից Կարեն Մուրադյանը, որն այս Ազգերի լիգայում չխաղաց ՈՉ ՄԻ րոպե։ Նա «Արարատ-Արմենիայի» ամենակայուն ֆուտբոլիստներից է, խաղում և գոլ է խփում Եվրոպա լիգայում, շատ օգտակար խաղացող է։ Արգենտինական «Բանֆիլդից» Թոմաս Ադորյանը, որը միայն 1 անգամ` ընկերական խաղերի համար է հրավիրվել հավաքական։ Նա ավելի շատ «8 համարի» դիրքում է խաղում, գոլեր խփում, բայց ավելի խորքից էլ կարող է գործել։ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար թիմերում կայուն մրցելույթներ են ունենում «Նոայից» Արամ Խամոյանը (26 տարեկան, 1 խաղ հավաքականում) և «Ալաշկերտից» Էդգար Փիլոյանը (22 տարեկան, խաղի չի մասնակցել)։ Գումարում ենք «Ուրարտուի» առաջատարներից Նարեկ Աղասարյանին (25 տարեկան, 3 խաղ հավաքականում)։ Խամոյանն ու Աղասարյանը տիպիկ հենակետայիններ են, Փիլոյանը նաև «8 համար» է ու ավելի մեծ տարածություն է փակում։ Կան նաև Մ21 հավաքականից ու ԲԿՄԱ-ից Համլետ Սարգսյանը և Արթուր Ասկարյանը (1 խաղ հավաքականում)։ Տարբեր ոճերի կիսապաշտպաններ են, բայց ևս կարող են մրցակցություն ստեղծել։ Երիտասարդականից Միշել Այվազյանն էլ ավելի է ամրապնդվում «Արարատ-Արմենիայում», կարող է խաղալ հենակետային գոտում ու մի քանի տարբեր դիրքերում։ Վերջին ժամանակներս հավաքականում եղած Տիգրան Ավանեսյանն (24 տարեկան) ու Դանիել Աղբալյանը (27 տարեկան) ևս դեռ կարող են իրենց դրսևորել։ Ուշադրության կենտրոնում է մնում նաև «Փյունիկից» Հովհաննես Հարությունյանը (27 տարեկան), որը մասնակցեց վերջին հավաքին ու, միգուցե, վերջապես դրսևորի իրեն նաև հավաքականում։ Դե բայց, ռեսուրս չունենք... Պետք է վստահել նրանց, ովքեր կարժանանան դրան։ Եվ վստահել այն ժամանակ, երբ նրանք լավ մարզավիճակում են։

Open in Telegram
Views399−61%vs avg
Forwards—
Reactions18
Comments—
Views growthHide views growth

Views growth

Hours after publication

Show as table
Hours after publicationViews
0 h143
4 h399
  1. After 1 hour143
  2. After 6 hours399
  3. Total to date399
#672Photo
Views409−60%vs avg
Forwards—
Reactions8
Comments—
Views growthHide views growth

Views growth

Hours after publication

Show as table
Hours after publicationViews
0 h0
2 h255
4 h316
24 h409
  1. After 6 hours316
  2. After 24 hours409
  3. Total to date409
#671Text
Views481−53%vs avg
Forwards—
Reactions27
Comments—
#670Text
Views678−34%vs avg
Forwards—
Reactions42
Comments—
Views growthHide views growth

Views growth

Hours after publication

Show as table
Hours after publicationViews
0 h0
45 h639
67 h678
  1. Total to date678
#669Text
Views718−30%vs avg
Forwards—
Reactions17
Comments—
#668Photo

ՖՈՒՏԲՈԼ 2030 ԻՍԿ ԴՈՒ ԻՆՉՊԵ՞Ս ԿՓՈԽԵԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ։ Ինչպիսի՞ հայկական ֆուտբոլ ենք ցանկանում տեսնել առաջիկա տարիներին։ Ի՞նչ պետք է փոխենք այսօր, որպեսզի վաղն ունենանք ավելի ուժեղ ակումբներ, ակադեմիաներ, մարզիչներ և հավաքականներ։ «Ֆուտբոլ 2030»-ը հայկական ֆուտբոլի զարգացմանը նվիրված հանրային ֆորում է, որը մեկ հարթակում կմիավորի ֆուտբոլային մասնագետներին, ակումբների և ակադեմիաների ներկայացուցիչներին, ոլորտի ղեկավարներին, լրագրողներին, ֆուտբոլիստների ծնողներին և երկրպագուներին։ Հանրային քննարկումը նախաձեռնել է ֆուտբոլային հասարակությանը քաջածանոթ «Ազգային Ստադիոն» LIVE քննարկումների հարթակը։ Միջոցառման առաջին հատվածում խոսնակները 20×30 ֆորմատի արագ ներկայացումների միջոցով կներկայացնեն հայկական ֆուտբոլի զարգացման սեփական տեսլականները, խնդիրները և հնարավոր լուծումները։ Այնուհետև տեղի կունենա պանելային քննարկում՝ նվիրված ֆուտբոլային կառավարմանը, զարգացման ռազմավարությանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ղեկավարության ընտրության նշանակությանը։ Միջոցառման նպատակն է ոչ միայն բարձրաձայնել խնդիրները, այլև ձևակերպել գործնական առաջարկներ, ստեղծել մասնագիտական երկխոսություն և նպաստել հայկական ֆուտբոլի ապագայի մասին տեղեկացված հանրային քննարկմանը։ Ֆուտբոլի ապագան սկսվում է այսօր ընդունվող որոշումներից։ ՈՒՆԵ՞Ս ԳԱՂԱՓԱՐ — ԴԱՐՁԻ՛Ր ԽՈՍՆԱԿ Ներկայացրու քո տեսլականը մեր հատուկ 20×30 Talks ֆորմատով։ 20 սլայդ × 30 վայրկյան = 10 րոպե։ Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ունեն ոչ միայն հարցեր, այլև առաջարկում են լուծումներ։ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ — ԳՐԱՆՑՎԻ՛Ր Արի՛ լսելու հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականները, մասնակցելու պանելային քննարկմանը և ուղղելու քո հարցերը։ Խոսնակների հայտերի ընդունում՝ https://forms.gle/SHnoVoS5QVBGg5dd8 Մասնակիցների գրանցում՝ https://forms.gle/y9tpTpgvhF88BmN29 #ՀայկականՖուտբոլ #2030Talks #ԱզգայինՍտադիոն #ՀանրայինՔննարկում #Ֆուտբոլ

Open in Telegram
Views533−48%vs avg
Forwards—
Reactions12
Comments—
#667Photo

«Սերունդ չկա» կարծիքի մասին Հայաստանի Մ19 հավաքականը վերջին 2 հանդիպումների սկզբնամասերում էլ կարմիր քարտ ստացավ, առաջինում պարտվեց Ալբանիային (0-4), մյուսում այսօր ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ (2-2)։ Ասածս չի վերաբերում գլոբալ խնդիրներին, դրանք միլիոն անգամ ասել ենք ու դեռ կասենք։ Բայց կոնկրետ ներկայիս Մ19 հավաքականը հույսեր էր ներշնչել դեռ մարտին անցկացրած իր շրջափուլով, այդ թվում` Թուրքիայի հետ ոչ-ոքիով։ Այո, այդ տարիքային խմբում էլ խաղացողների պակաս ունենք, բայց կան առնվազն մի քանիսը, ովքեր մեծ ներուժ ունեն, դա ցույց են տվել նաև ԲԿՄԱ-ի կազմում խաղալիս։ Եվ ինձ հատկապես դուր չի գալիս, որ ոչ կոմպետենտ մարզիչներ կամ ֆուտբոլում աշխատող մարդիկ հանգիստ կարող են ասել «Սերունդ չկա» և շարժվել առաջ։ Այդպես շատ հեշտ է պատասխանատվությունից ազատվելը։ Իսկ իրականում ՊԱՐՏԱՎՈՐ ենք ամեն սերնդում «չկորցնել» թեկուզ մի քանի լավագույններին։ Դա արդեն կախված է նրանց շրջապատող մարզիչներից, միջավայրից ու, իհարկե, ամենակարևորը, տվյալ խաղացողից։

Open in Telegram
Views865−16%vs avg
Forwards—
Reactions43
Comments—
#664Link preview
Views951−8%vs avg
Forwards—
Reactions22
Comments—
#663Photo

Ոչ-ոքի` Կիպրոսի դեմ Չեռնոգորիայի դեմ գրեթե անթերի պաշտպանական խաղից հետո վերադարձանք «հեշտ» գոլեր ընդունելու պրակտիկային։ Այս անգամ` խաղասկզբում։ Լավ էր, որ առանց Սպերցյանի այսքան շատ վտանգավոր հարվածներ ու գոլային պահեր ունեցանք, Ազգերի լիգայի նախորդ խաղերից ոչ մեկում այսքան շատ չէր։ Բարձր նպատակների համար մեզ չի հերիքում ավելի լավ իրացումը։ Դուր չեկավ վերջնամասը, թիմը, կարծես, գոհ էր ոչ-ոքիից։ Փոխարինման մտածները ոչինչ չավելացրին թիմի խաղում։ Մինչդեռ 2-րդ տեղի շանսերի համար հենց մեզ էր հաղթանակ պետք։ Ղարիբյանը գոլ խփեց և վտանգավոր էր տուգանային հրապարակում, Սերոբյանը` ասիստ, բայց նույնիսկ ավելի դուր եկավ ձախ եզրում Շաղոյան-Թիկնիզյան զույգը։ Ըստ իս` մեր թիմից լավագույնը Կառլեն Հովհաննիսյանն էր։ Ի դեպ, Կիպրոսում գոլի հեղինակը և լավագույնը «Փյունիկի» հարձակվող Պիկիսն էր։ Մյուս անգամ մեր առաջնության մակարդակը տեղի-անտեղի շահարկելիս հաշվի կառնեք այդ փաստը։

Open in Telegram
Views1,150+12%vs avg
Forwards—
Reactions42
Comments—
#662Photo
Views1,180+15%vs avg
Forwards—
Reactions43
Comments—
#661Photo
Views1,330+29%vs avg
Forwards—
Reactions39
Comments—
#655Text
Views2,010+95%vs avg
Forwards—
Reactions61
Comments—
#654Link preview
Views1,580+53%vs avg
Forwards—
Reactions19
Comments—
#653Photo

Ռոբերտ Արզումանյանի՝ «Ուրարտուից» հեռանալու մասին Ինչ-որ տեղ սպասելի էր, քանի որ «Ուրարտուն» անհաջող է սկսել մրցաշրջանը։ Բայց թիմի խնդիրները սկսվել էին դեռ նախորդ մրցաշրջանի վերջնամասից, երբ անկում ունեցավ և մնաց առանց եվրագավաթի։ Այդ վերջնամասի անկումն էլ անակնկալ էր, որովհետև «Ուրարտուն» ամբողջ մրցաշրջանում ցուցադրած խաղի որակով մշտապես 2-3 լավագույն թիմերից էր։ Սակայն կարևոր հատվածի որոշիչ խաղերն անհաջող էին։ Արզումանյանն արդյունքի առումով չհաջողեց։ Բայց միշտ հաճելի է տեսնել թիմի, որն իր ձեռագիրն ունի, փորձում է պարզունակ ֆուտբոլ չխաղալ, այլ տակտիկապես առանձնանում է։ Եվ դա տեսանելի էր թիմի ամեն խաղում։ «Ուրարտուի» գլխավոր թիմը ո'չ բավականաչափ ուժեղ է չեմպիոնության համար պայքարում, առավելագույնը՝ եվրագավաթներ, որտեղից միշտ շատ արագ դուրս է մնում, ո'չ էլ երիտասարդների է գործուղում Եվրոպա։ Այո, շատ է խաղացնում իր սաներին (այդ մոտեցումն էլ Արզումանյանի գալով փոխվեց 2021-ին), բայց դա քիչ է։ Իսկ վերջին շրջանում ազգային հավաքականում ամրապնդված միակ ֆուտբոլիստն Էրիկ Փիլոյանն է։

Open in Telegram
Views1,380+34%vs avg
Forwards—
Reactions21
Comments—
#652Photo
Views1,280+24%vs avg
Forwards—
Reactions29
Comments—
#651Photo

Հաշվել եմ Հայաստանի առաջնության մեկնարկային 10 տուրերի դիտումները: Ես ցանկանում էի թվերով համոզվել նրանում, ինչն ակնհայտ էր. Շաբաթ-կիրակի նշանակվող խաղերը զգալի ավելի քիչ դիտումներ են ունենում, որովհետև հաճախ համընկնում են թոփ լիգաների հանդիպումների հետ։ Ես զարմացել էի, որ ակումբները նախկինում քվեարկել էին խաղերը հանգստյան օրերին հաճախ անցկացնելու օգտին։ Վստահ եմ՝ ստադիոն գնացողների թիվն էլ շատ չի մեծացել դրանից։ Հիմք վերցված են մրցաշարի պաշտոնական յութուբյան ալիքի դիտումները, որովհետև FreeNews հեռուստաալիքի թվերը հասանելի չեն (հավանաբար տոկոսները նույնը կլինեն) Եվ այսպես՝ շաբաթ-կիրակի կայացած խաղերը YouTube-ում միջինում ունենում են 12 306 դիտում 📺 Մյուս օրերին խաղերը միջինում ունենում են 17 859 դիտում 📱 Մեկ թիվը մյուսից մեծ է խելահեղ՝ 45 տոկոսով 📈 Իսկ այժմ ամբողջական թվերը... Մեկնարկային 10 տուրում շաբաթ և կիրակի կայացել է 34 խաղ։ Նրանք յութուբում ունեցել են ընդհանուր 418 424 դիտում։ Մյուս օրերին (աշխատանքային) կայացել է 26 խաղ, որոնք միասին ունեցել են 464 339 դիտում 🇦🇲 Հայկ Հովհաննիսյան

Open in Telegram
Views1,240+20%vs avg
Forwards—
Reactions34
Comments—
#650Photo

Ոչինչ չստացվեց։ Մի հատված լավն էր երկրորդ կեսից, մնացած ժամանակատվածում «ԱԶ Ալկմարն» ուժեղ էր բոլոր առումներով։ Հայաստանի չեմպիոնը բավականին ուշ սկսեց հավատալ իր ուժերին։ Հասկանալի է, որ այս մրցաշարում մրցակիցները շատ ուժեղ են, բայց պարտվելիս էլ խաղը պետք է անհամեմատ ավելի լավը լինի՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ուշանում էին, պարտվում մենապայքարներում։ Նորից ունեցանք ակնհայտ անհատական սխալ, որը գոլի հանգեցրեց։ Ընդհանրապես հենակետային գոտին հաճախ էր դատարկ մնում, որտեղից էլ մրցակիցը բազմաթիվ հարվածներ կատարեց։ Թիմի համար վատ է, որ կորուստներն էլ ավելանում են՝ Բուենո, Կամո, Թերա, Զիդան... Առաջնությունում էլ առաջիկայում «Նոայի» դեմ կարևոր հանդիպումն է։ «Յագելոնիայի» հետ խաղում միավոր/ներ վաստակելը շատ ավելի իրատեսական էր, բայց այդտեղ էլ «Արարատ-Արմենիան» կարևոր պահերի ճակատագրական սխալներ թույլ տվեց։

Open in Telegram
Views1,330+29%vs avg
Forwards—
Reactions26
Comments—
#649Photo

Նման մակարդակում սխալները չեն ներվում Ծեծված խոսք է թվում, բայց կրկին զգացինք մեր մաշկի վրա։ Պարզունակ սխալներից բաց թողած գոլերը վճռեցին խաղի ելքը։ «Յագելոնիան» օգտվեց դրանից` նույնիսկ հեռու լինելով իր լավագույն մարզավիճակից։ «Արարատ-Արմենիան» որակավորման փուլերում էլ պարզ գոլեր ընդունում էր, ինչը նաև խաղաոճի պահանջների հետևանքն է։ Այդ ոճն ավելի շատ օգուտ է բերել, քան` վնաս, բայց այս մրցաշարում սխալի գինն ավելի բարձր է։ Զիդանը բացեց հաշիվը և միանգամից վնասվածքով փոխարինվեց, գումարած` պատասխան գոլը շատ արագ ընդունեցինք։ Երրորդ գոլն էլ հոգեբանորեն շատ ծանր էր թիմի համար` նման գոլ, այն էլ` խաղակեսի սկզբում։ Կամոյի և Բուենոյի բացակայությունը, իհարկե, զգացվեց։ Անակնկալ էր նաև մյուս պաշտպան Մալիսի` պահեստային մնալը։ Կարլիեն լավ էր խաղում, նախքան ճակատագրական սխալը երրորդ գոլի դրվագում։ Առջևում որոշակի սրություն եղավ, բայց դա շատ քիչ էր։ Եզրերից փոխանցումները չէին եզրափակվում։ Փոխարինումներն էլ բավականին ուշացած էին և գրեթե անօգուտ։

Open in Telegram
Views1,640+59%vs avg
Forwards—
Reactions29
Comments—