Հավաքականում կենտրոնի ֆուտբոլիստների ընտրությունը Չնայած «ռեսուրս չունենք» դիտարկումներին՝ ազգային հավաքականում զգալի մրցակցություն է ձևավորվել հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ ներկայի ու ապագայի համար։ Նրանցով սարեր շուռ չենք տալու, բայց նրանցով կարելի է գոնե հավաքականի իրական ներուժին մոտ արդյունքներ գրանցել՝ ավելի լավ, քան հիմա։ Վերջին շրջանում հիմնական ընտրությունը Կառլեն Հովհաննիսյան - Իվու զույգն է, որը բավականին լավ է դրսևորում իրեն։ Կառլենի առաջին տարին էր հավաքականում, սակայն ցուցադրած խաղը վստահելի էր։ Այս զույգը երկար ժամանակ կարող է միասին խաղալ։ Եթե նույնիսկ չդիտարկենք Էդուարդ Սպերցյանին, որը շատ հաճախ այդ դիրքում է խաղացել, մնում են մի շարք օգտագործված և չօգտագործված տարբերակներ։ Այդ դիրքում կարող են հանդես գալ նաև պաշտպաններ Գեորգի Հարությունյանը և Արտյոմ Բանդիկյանը (նրա համար ավելի հիմնական դիրք է), բայց դեռ նրանց էլ չհաշվենք։ Դիտարկենք մյուսներին` Փորձառուներից Կարեն Մուրադյանը, որն այս Ազգերի լիգայում չխաղաց ՈՉ ՄԻ րոպե։ Նա «Արարատ-Արմենիայի» ամենակայուն ֆուտբոլիստներից է, խաղում և գոլ է խփում Եվրոպա լիգայում, շատ օգտակար խաղացող է։ Արգենտինական «Բանֆիլդից» Թոմաս Ադորյանը, որը միայն 1 անգամ` ընկերական խաղերի համար է հրավիրվել հավաքական։ Նա ավելի շատ «8 համարի» դիրքում է խաղում, գոլեր խփում, բայց ավելի խորքից էլ կարող է գործել։ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար թիմերում կայուն մրցելույթներ են ունենում «Նոայից» Արամ Խամոյանը (26 տարեկան, 1 խաղ հավաքականում) և «Ալաշկերտից» Էդգար Փիլոյանը (22 տարեկան, խաղի չի մասնակցել)։ Գումարում ենք «Ուրարտուի» առաջատարներից Նարեկ Աղասարյանին (25 տարեկան, 3 խաղ հավաքականում)։ Խամոյանն ու Աղասարյանը տիպիկ հենակետայիններ են, Փիլոյանը նաև «8 համար» է ու ավելի մեծ տարածություն է փակում։ Կան նաև Մ21 հավաքականից ու ԲԿՄԱ-ից Համլետ Սարգսյանը և Արթուր Ասկարյանը (1 խաղ հավաքականում)։ Տարբեր ոճերի կիսապաշտպաններ են, բայց ևս կարող են մրցակցություն ստեղծել։ Երիտասարդականից Միշել Այվազյանն էլ ավելի է ամրապնդվում «Արարատ-Արմենիայում», կարող է խաղալ հենակետային գոտում ու մի քանի տարբեր դիրքերում։ Վերջին ժամանակներս հավաքականում եղած Տիգրան Ավանեսյանն (24 տարեկան) ու Դանիել Աղբալյանը (27 տարեկան) ևս դեռ կարող են իրենց դրսևորել։ Ուշադրության կենտրոնում է մնում նաև «Փյունիկից» Հովհաննես Հարությունյանը (27 տարեկան), որը մասնակցեց վերջին հավաքին ու, միգուցե, վերջապես դրսևորի իրեն նաև հավաքականում։ Դե բայց, ռեսուրս չունենք... Պետք է վստահել նրանց, ովքեր կարժանանան դրան։ Եվ վստահել այն ժամանակ, երբ նրանք լավ մարզավիճակում են։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 143 |
| 4 h | 399 |
- After 1 hour143
- After 6 hours399
- Total to date399


