AI-чатbetaКабинет

Посты канала Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

сначала новые

#4373Фото
Просмотры310−72%к среднему
Пересылки—
Реакции33
Комментарии—
Динамика просмотровСкрыть динамику

Рост просмотров

Часов после публикации

Показать таблицей
Часов после публикацииПросмотры
0 ч0
2 ч161
6 ч193
9 ч310
  1. Через 6 часов193
  2. Всего сейчас310
#4372Текст
Просмотры999−10%к среднему
Пересылки—
Реакции56
Комментарии—
Динамика просмотровСкрыть динамику

Рост просмотров

Часов после публикации

Показать таблицей
Часов после публикацииПросмотры
0 ч0
39 ч772
67 ч999
  1. Всего сейчас999
#4371Текст

Այս տարվա ամռանը Իրան այցի ժամանակ, երբ մասնակցում էի նահատակ Այաթոլլա Խամենեիի հուղարկավորության արարողությանը, տարբեր երկրների հանրային գործիչների պատվիրակության կազմում կարճ հանդիպում ունեցա նախագահ Փեզեշքիանի հետ։ Երկար զրուցելու հնարավորություն չի եղել, բայց նրա արտահայտած մի միտք ուշադրությունս գրավեց. Իրանը ձգտում է լինել ինքնաբավ ու շարունակական։ 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանում ազգային գաղափարախոսություն ընդունվեց, որի հիմքում հենց ինքնաբավության նպատակն էր դրված, որպեսզի կարողանա բավարարել սեփական կարիքները' առանց արտաքին կախվածության։ Բայց դրա կողքին ոչ պակաս մի նպատակ կար, որը հնարավորություն պետք է տար երկիրը զերծ պահել գլխատվելու վտանգից։ Խոսքը առաջնորդների շղթայի մասին է։ 2026-ի պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ Իրանը անհնար է գլխատել, որովհետև իրականում ձևավորված է կառավարման մի համակարգ, որում ամեն առանցքային պաշտոնյա ունի իրեն փոխարինողների մեծ շարք, և այդ փոխարինողները անընդհատ գաղափարական ու ազգային արժեքներ են ստանում, որ հանկարծ չշեղվեն պետության հռչակած ուղուց։ Ահա թե ինչու կարող են սպանվել պաշտոնյաները և հրամանատարները, կարող է նույնիսկ երկրի թիվ 1 առաջնորդը սպանվել, բայց համակարգը դրանից փուլ չի գալիս, այլ անմիջապես փոխարինում են հաջորդները, որոնք նույնպիսի գաղափարական ու սկզբունքային են, որքան նախորդները։ Սրանք են Իրանի հաջողության գաղտնիքները, իսկ մնացածը քրտնաջան ու նվիրյալ աշխատանք է։

Открыть в Telegram
Просмотры1 020−8%к среднему
Пересылки—
Реакции42
Комментарии—
#4370Текст

Ի՞նչ եք կարծում, TRIPP անվանումն իրականում կապվա՞ծ է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, թե՞ այդ անվան մեջ խորհրդապաշտական այլ հետքեր կան, ասենք' թուրքական։ Հիշում եք, չէ՞, Իրանը սկզբունքորեն դեմ էր արտահայտվել Մեղրիով նախատեսված ադրբեջանաթուրքական միջանցքին, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում որոշ բանակցություններ վարեց, հանկարծ պարզվեց, որ դա ոչ թե միջանցք է լինելու, այլ սովորական ճանապարհ' ԱՄՆ նախագահ Թրամփի քավորությամբ։ Իսկ իրականում ի՞նչ է նշանակում TRIPP: Կարծում եք, թե դա այն է, ինչի մասին պաշտոնապես հայտարարե՞լ են' Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Իսկ եթե ասեմ, որ Թրամփի անունը այս նախագծի անվան հետ կապ չունի՞, և այն իրականում ոչ միջազգային խաղաղության, ոչ էլ բարգավաճման մասին է՞: Ի՞նչ կասեք, եթե TRIPP անվան մեջ ընդամենը թուրքական ճեղքի գաղափարն է, բացվածք, որը բաժանելու է հայերին ու իրանցիներին։ T(turkish)RIPP(ճեղք, պատռվածք)...

Открыть в Telegram
Просмотры1 330+20%к среднему
Пересылки—
Реакции32
Комментарии—
#4369Текст
Просмотры1 330+20%к среднему
Пересылки—
Реакции13
Комментарии—
#4368Текст

Հայաստանի հանրությունը դեռևս 1990-ականների կեսից սկսել է տառապել ազգային ինքնության քայքայման' էրոզիայի հիվանդությամբ։ Դա մասնագիտական ախտորոշում է էթնոհոգեբանության մասնագետների կողմից։ Ազգային ինքնության քայքայման ընթացքում հետևողականորեն ոչնչացվում է հարգանքը սեփական արժեքների նկատմամբ, ծաղրվում են ազգային սովորույթները, բարոյական արժեքները։ Արդեն 2000-ականների կեսից դրան գումարվեց ազգային ինքնության մոռացումը, երբ արժեզրկված ինքնության գիտակցումը սկսեց մոռացվել։ Ի՞նչ իմաստ ունի հիշել թւ պահպանել մի բան, որը արժեք չունի, անհետաքրքիր է, ծաղրվող է։ Հիշեք «հայու գեն»-ի նկատմամբ ծաղրը, «Սուրբ Սարգիս»-ի փոխարինումը «Վալենտին»-ով, Ավարայրի ճակատամարտի մասին հեգնանքը և դրա լինել-չլինելը կասկածի տակ դնելը, Մեսրոպ Մաշտոցին կեղծ համարելը, թե իբր նա չի ստեղծել հայկական այբուբենը, Արցախի նկատմամբ վատ վերաբերմունքի տարածումը, Արցախցիների մասին բամբասանքը և այլն։ 2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա, երբ հանրությունը ոչ միայն մոռացել ու հրաժարվել է իր ազգային արժեքներից, այլև անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչը իր համար կենսական է։ Այսինքն կոմայի պարագայում հանրությունը դադարում է ազգ լինել և ապրում է միայն շնչելու միջոցով, ճիշտ նույնկերպ, ինչպես անհատ մարդը, երբ կոմայի մեջ է հայտնվում։ Հանրությունը ցավ չի զգում, չի արձագանքում ցավերին, հույզեր չի ունենում, որևէ ապրումակցում չի ունենում, հայրենիքի, հողի գիտակցում չի ունենում։ Տեսեք, ինչքան մահեր են լինում բանակում։ Ո՞վ է արձագանքում։ Յուրաքանչյուր կորուստ մարդիկ կարդում են որպես հերթական նորություն ու անցնում առաջ։ Արցախի ամբողջական կորուստը ի՞նչ արձագանք գտավ։ Հիշո՞ւմ են մարդիկ, որ մենք Արցախ ենք ունեցել։ Մարդիկ նույնիսկ անտարբեր են Մեղրիի հնարավոր հանձնման լուրերի նկատմամբ։ Դա հոգեբանական վիճակ է, որը տևում է մոտ 10 տարի, ինչից հետո կամ լինում է ազգային վերածնունդ, եթե հրաշք է տեղի ունենում, և առաջ են գալիս իրական ազգային առաջնորդներ, կամ լինում է ազգի մահ, որը արտահայտվում է ազգային ինքնության փոխակերպմամբ։ Այսինքն հանրությունը արդեն հրաժարվում է իր տեսակից և իրեն նույնացնում է ուրիշ էթնիկ ինքնության հետ։ Օրինակ, մի օր հայերը կարող են սկսել համարել, որ ավելի լավ է լինել թուրք, որովհետև թուրքերը ուժեղ են։ Չզարմանաք։ Դա ազգային հոգեբանական վիճակ է, որի դեմ պետք է պայքարել։ Դա հիվանդություն է, որը ոչ թե պետք է ծաղրել, այլ մասնագիտորեն բուժել։

Открыть в Telegram
Просмотры1 360+23%к среднему
Пересылки—
Реакции33
Комментарии—
#4366Текст

Նիկոլ Փաշինյանի բռնապետական ռեժիմի աստված համարվող թուրքերը մի ասույթ ունեն' ընկած ես, ոտքերը համբուրիր, կանգնում ես, վիզը կտրիր։ Այս մարդիկ երեկ ընկած էին ռուսների ոտքերի տակ, ռուսների ոտքերն էին համբուրում, հիմա ընկած են թուրքերի ոտքերի տակ, թուրքերի ոտքերն են համբուրում։ Այսօր քանի որ կարծում են, թե այլևս ռուսների ոտքերի տակ ընկած չեն, թուրքական հոգեբանությամբ մտածում են, թե կարող են ռուսների վիզը կտրել։ Բայց մի հարցում սխալվում են։ Իրենք կանգնած չեն։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ընդամենը համբուրելու ոտքերն է փոխել, բայց ինքը այդպես էլ ընկածից վերև չի բարձրացել, ինչը ողբերգություն է Հայաստանի և հայ ազգի համար, քանի որ եթե ընկած է երկրի իշխանությունը, ապա նվաստացվում են երկիրն ու ազգը։ Պետության ղեկավարը պետք է արժանապատվություն ունենա ու միշտ կանգնած լինի, ոչ թե պարբերաբար օտարի ոտքեր փոխի համբուրելու համար' երեկ ռուսների, այսօր թուրքի, վաղը' եսիմ ում։

Открыть в Telegram
Просмотры995−10%к среднему
Пересылки—
Реакции37
Комментарии—
#4364Текст
Просмотры1 160+5%к среднему
Пересылки—
Реакции48
Комментарии—
#4363Текст

Գորիսի շրջանի գյուղեր օրերս այցի ժամանակ բնակիչներից լսեցի մի արտահայտություն, որը հաճախ են հնչեցնում մարդիկ։ Գյուղացու ասած միտքն այն մասին էր, որ Հայաստանում մարդիկ համատարած վախի մեջ են, չեն համարձակվում կարծիք հայտնել, դժգոհել, որովհետև պարբերաբար կանչում են ոստիկանություն, վախեցնում, բանտարկում, ընտանիքներին ճնշում, երեխաներին դպրոցում հետապնդում են կամ լավագույն դեպքում իրենց աշխատանքից հեռացնում։ Ասում էր՝ տեսնում ենք, թե ընդդիմադիր գործիչների նկատմամբ ինչպիսի հալածանք է, ինչպես են սարքում մարդկանց գլխին, քննիչներն ու ոստիկանները ինչպես են վարվում անմեղ մարդկանց հետ, նման դեպքում ո՞ր մի հասարակ հայը կհամարձակվի դեմ գնալ իշխանության հանցանքներին։ Ասացի՝ գոնե ընտրությունով մարդը կարող է իր կարծիքը հայտնել, մանավանդ որ գաղտնի է։ Ավելի հետաքրքիր պատասխան տվեց գյուղացին՝ դու էդքան միամի՞տ ես, որ կարծում ես, ընտրությունը գաղտնի է։ Իշխանության չինովնիկները հստակ գիտեն, թե այս կամ այն գյուղում եղած ձայներից ով ում օգտին է քվեարկել, դրա համար մարդկանց ահաբեկում են, սպառնում։ Ահա թե ինչու մարդիկ կամ չեն գնում ընտրության ու տանը նստած՝ իշխանությանն են հայհոյում, կամ գնում են ընտրության ու վախվորած՝ քվեարկում իշխանության օգտին՝ հենց այդ իշխանության չինովնիկների հայացքների ներքո, ապա մոտենում են իշխանության վստահված անձանց ու զեկուցում, որ կատարված է։ Այսպիսի մտքեր ես հաճախ եմ լսում Հայաստանի տարբեր վայրերում և համոզված եմ, որ այս արատավոր, բռնապետական իրավիճակը ամբողջ երկրում է։ Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ, ինչն էլ բերում է պետության ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվության բացակայության։

Открыть в Telegram
Просмотры1 320+19%к среднему
Пересылки—
Реакции23
Комментарии—
#4362Текст

Երբ արյունը ջուր է դառնում, այլևս ոչ մի սրբություն արժեք չի ունենում։ 2026-ի հունիսին, երբ Գեղարքունիքի մարզի Լիճքի գյուղապետը խուլիգանական հարձակում գործեց եղբորս վրա' ընտրական գործընթացների պատճառով, ես սկզբում կարծում էի, թե կիսագրագետ տղա է, բռունցքը ուղեղից առաջ է ընկել։ Կարծում էի, օրենքով կպատժվի, այլապես եթե օրենքը անկարող լինի, բարոյական պատժի հնարավորություն միշտ ունենք։ Հետագա շաբաթների ընթացքում երբ նույն այդ գյուղապետի և նրա ընտանիքի անդամների կողմից տեսանք առերևույթ ցինիզմ և անպատժելիության համոզմունք, կարծում էի, թե անգրագետ մարդկանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահում է, ինչը հատուկ է ՔՊ -ի բոլոր մանր չինովնիկներին։ Աշնանը, սակայն, համոզվեցի, որ Լիճքի գյուղապետի բոլոր այդ արարքների հետևում պետական բարձր պաշտոնյայի' Գնել Սանոսյանի առերևույթ հովանավորչությունն է։ Լիճքի դեռևս գործող գյուղապետը քննչական կոմիտեում և դատարանում անհերքելի փաստերի առկայությամբ ստիպված է եղել ընդունել իր մեղքը, ինչից հետո ՏԿԵՆ նախկին նախարար, այժմ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ Գնել Սանոսյանը այդ տղայի նկատմամբ հատուկ, ցուցադրական հովանավորչություն է իրականացնում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչու է արյունը ջուր դառնում, ասեմ, որ Գնել Սանոսյանը եղբորս հարազատ քեռու տղան է (բնականաբար, նաև իմ): Օրինակ, եթե իմ շունը հարձակված լիներ Գնել Սանոսյանի վրա, առավել ևս կծած լիներ նրան, ես ոչ թե շանս գլուխը կշոյեի, այլ նախ պատժեի, կբարկանայի վրան, կատաղության դեմ ստուգել կտայի, ապա ինքս կգնայի Գնելի մոտ, կփորձեի հասկանալ, թե արդյո՞ք շատ չի վնասվել նա, չէի ամաչի ներողություն խնդրել' հաշվի չառնելով, որ մենք գաղափարական տարբեր դիրքերում ենք' ինքն իշխանական է, ես' ընդդիմադիր։ Անկախ ամեն ինչից, Գնել Սանոսյանը շարունակելու էր լինել իմ եղբայրը, ում կրած ցավը նաև իմ ցավն էր լինելու։ Նախկինում դեպքեր եղել են, երբ ես իմ ընդդիմադիր կողմնակիցներին մերժել եմ Գնել Սանոսյանի դեմ որևէ քաղաքական, հրապարակային կամ իրավական քայլ անել' հաշվի առնելով, որ նա իմ մոտ ազգականն է։ Դրա պատճառով նույն ընդդիմադիր դաշտից որոշ մարդկանց կողմից եղել են ինձ ուղղված մեղադրանքներ, թե Գնել Սանոսյանին պաշտպանում եմ, իսկ ես փորձել եմ բացատրել, որ իմ արյունը ջուր չի դառնում, չեմ կարող բարոյապես ոչնչացնել մի մարդու, ում հետ միասին մանկություն եմ ունեցել, նույն ափսեից ճաշ եմ կերել եղբոր պես։ Ու հիմա այդ «եղբայրը» աջակցում է, ոգևորում է, տեր է կանգնում մի մարդու, ով խուլիգանական հարձակում է գործել ավագ եղբորս վրա, այն եղբոր վրա, որը անքննարկելի հեղինակություն ու մեծ ախպեր էր հենց նաև Գնելի համար' մինչև իր պաշտոն ստանալը։ Օրերս Լիճքում մեր ազգականի մի տխուր արարողության ժամանակ, որտեղ նաև ես ու եղբայրս էինք ներկա, նույն Գնել Սանոսյանը ցուցադրաբար, թևանցուկ ու բարձր ծիծաղով շրջում էր Լիճքի հանցագործ գյուղապետի հետ' փորձելով հնարավոր ամեն կերպ ցույց տալ, որ ինքն է հովանավորում այդ մարդուն։ Լիճքի բազմաթիվ բնակիչներ մոտենում էին մեզ ու հարցնում, թե հաստա՞տ Գնելը մեր ազգականն է։ Մեր դրական պատասխանից հետո ասում էին' չէ, նա ձեր ազգականը չէ, ազգականն էդպիսի պիղծ բան չի անի, գոնե հիմա, գոնե ձեր ներկայությամբ ցուցադրաբար իր թևի տակ չի պահի մի մարդու, որը միտումնավոր հարձակում է գործել ձեզ վրա։ Բոլոր այս իրողությունները մեզ այն համոզման են բերել, որ եղբորս դեմ ընտրության գործընթացի ժամանակ խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը, իսկ Լիճքի գյուղապետ Սիրական Սիրականյանն ընդամենը առաջադրանք է կատարել։

Открыть в Telegram
Просмотры1 250+13%к среднему
Пересылки—
Реакции27
Комментарии—
#4361Текст

Վերջին ամիսներին 2 երևույթներ ավելի հաճախակի են լինում մեր իրականության մեջ և դրանց մասին հետևողականորեն ավելի ու ավելի շատ է տարածվում տեղեկատվական դաշտում։ Մեկը բանակում մահերի մեծ թիվն է հարաբերական խաղաղ պայմաններում։ Ես կարծում եմ, որ առաջնագծում անհասկանալի պայմաններում մահացող մեր զինվորների մեծ մասը ոչ թե ինքնասպան է լինում, այլ նրանց սպանում են ադրբեջանցի դիպուկահարները։ Դրա նպատակն է հնարավորինս շատ խուճապ տարածել հայ հանրության մեջ, որպեսզի մարդիկ խուսափեն զինծառայությունից, իսկ ծառայողներն էլ մշտական վախ զգան թշնամու նկատմամբ։ Կարծում եմ, Հայաստանի իշխանությունը թաքցնում է այս իրողությունը և հայ զինվորների մահերը ներկայացնում որպես ինքնասպանություն, որպեսզի հօդս չցնդի իր «խաղաղ զարգացման» հեքիաթը։ Մյուս հաճախ կրկնվող երևույթը դպրոցներում աշակերտների նկատմամբ բռնության դեպքերն են ուսուցիչների կողմից։ Իրականում կարգազանց աշակերտին թեթև ապտակելը նոր բան չէ ոչ Հայաստանի, ոչ էլ աշխարհի որևէ այլ երկրի դպրոցներում, բայց վերջին ամիսներին սնկի նման աճում են ուսուցիչների դեմ հարուցվող քրեական գործերը' աշակերտին ֆիզիկական ցավ պատճառելու մեղադրանքով։ Ֆիզիկական ցավն էլ, պատկերացնում եք, առաջացել է դեռահասին դաստիարակչական ապտակ հասցնելու հետևանքով։ Իհարկե, ապտակելը վատ բան է, բայց դուք գոնե պատկերացնում ե՞ք, թե հատկապես տղա դեռահասների մոտ ինչ աշխարհընկալում է ձևավորվում ամեն թեթև ցավի համար վազել բողոքել ու նվնվալը։ Գլխի ընկնում ե՞ք, թե ինչ խորքային կապ ունեն այս երկու երևույթները դպրոցից մինչև բանակ։ Դեռևս դպրոցից ձևավորվում են ֆիզիկական ցավի, դժվարությունների նկատմամբ անկարող երիտասարդներ, որոնք վախենալու են բանակից ու զինծառայությունից, որովհետև դա ևս դժվար բան է։ Ձևավորվում է թույլ, անպատասխանատու և գործ տվող մի սերունդ, որը չի ունենա ոչ հայրենիքի, ոչ ազգային ինքնության, ոչ էլ ինքնապաշտպանության կամ արժանապատվության գիտակցում։ Այլ կերպ ասած, փորձում են խոտ, բույս աճեցնել Հայաստանում։ Ուզու՞մ եք, ձեր երեխաներն այդպիսի անդեմ լինեն ու վաղը թուրք հարս/փեսա բերեն տուն, հետո էլ ձեր թոռները թուրք լինեն, իսկ տարիներ անց կորչի գնա ձեր հայկական արյունը։ Իմացեք, թե ինչպես են դանդաղ սպանում ձեր պետությունը և ձեր երեխաներին։

Открыть в Telegram
Просмотры1 080−2%к среднему
Пересылки—
Реакции38
Комментарии—
#4360Текст
Просмотры1 120+1%к среднему
Пересылки—
Реакции32
Комментарии—
#4359Текст

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ -ի, այլ տեղական գործիչների ու իրավապահ մարմինների ձեռքբերումն են։ Գորիսում, օրինակ, մարդիկ 93.6% տվեցին Առուշ Առուշանյանին, ոչ թե ՔՊ -ին, որտեղ որևէ հեղինակություն չունի գործող իշխանությունը։ Առուշին սիրում են Սյունիքում, և բնականաբար մարդիկ պիտի ձայն տային նրան, ինչից շահեց ՔՊ -ն։ Նույնկերպ Մարտունիում ՔՊ -ի ստացած 67.6% ձայների մեծ մասը գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանին են տվել։ Բոլոր դեպքերում նա քիչ թե շատ մարդավարի վարքագիծ է դրսևորում, գուցե տակից է բյուջեն թալանում, բայց արտաքուստ պարկեշտ է, իսկ ՔՊ -ի Մարտունու մյուս ներկայացուցիչները ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ էլ իրենց կորցրել են, հեղինակություն չեն վայելում, ավելին' աչքի են ընկնում կոռումպացված վարքագծով։ Մյուս բոլոր վայրերում էլ նույն վիճակն է։ Համատարած անձնավորված ընտրություն է համայնքներում, և մարդկանց հետաքրքիր չէ, թե ով ինչ կուսակցություն է ներկայացնում։ Հոկտեմբերի 25-ի ընտրությունը աչքի ընկավ չափազանց ցածր մասնակցությամբ, ինչը նշանակում է, որ մարդիկ մի կողմից վախեցած են հետապնդումներից, մյուս կողմից նաև հետաքրքրված չեն ՏԻՄ կառավարմամբ և չեն վստահում որևէ մեկին։ 40% մասնակցության պարագայում չի կարելի համարել, թե բնակիչները 80 կամ 90% ձայն են տվել ՔՊ -ին։ Մարդկանց հետաքրքրում է, որ իրենց ծանոթ կամ վստահելի անձը լինի համայքնապետ, իսկ թե որ կուսակցության մեջ կլինի, մեծ հաշվով թքած ունեն։ Դա իհարկե, վատ է, քանի որ չկա պետական մտածողություն, չկա այն գիտակցումը, որ գյուղն ու քաղաքն էլ պետության հիմքերում են։ Բայց դա է մեր գաղափարազուրկ և նյութապաշտ, անձնակենտրոն իրականությունը։

Открыть в Telegram
Просмотры1 160+5%к среднему
Пересылки—
Реакции11
Комментарии—
#4358Текст

2022-ի այս օրը' հոկտեմբերի 31-ին, ադրբեջանցիները հարձակում գործեցին ինձ և ընկերոջս վրա։ Այդ ժամանակ Արշակի հետ Ստեփանակերտից մեկնում էինք Գորիս, երբ Շուշիի մոտով անցնելիս վերևից մեծ քար գլորեցին մեր ուղղությամբ։ Մինչ քարը բարձունքից արագությամբ գլորվում էր դեպի մեզ, ադրբեջանցի մի քանի զինվորներ դիրքավորվել էին, որ քարով ճանապարհը փակվելուց հետո կրակեին ու սպանեին մեզ։ Արշակը նկատեց դա, ինձ զգուշացրեց, ինչի շնորհիվ ես արագացրի մեքենայի ընթացքը, քարը մեզ չդիպավ, առաջ անցանք ու խուսափեցինք թշնամու կրակոցներից։ Շրջանցելով այդ վայրը' հասանք Քարինտակի խաչմերուկ, որտեղ կանգնած ռուս խաղաղապահներին տեղեկացրինք ադրբեջանցի զինվորների գործողության մասին։ Ռուսները պատրաստվում էին մեկնել նշված դեպքի վայր, երբ երկաթե ցանկապատի մյուս կողմից ադրբեջանցի զինվորներից մի քանիսը ագրեսիվ արտահայտություններ արեցին ու թուրքերեն հայհոյեցին։ Արշակն արձագանքեց, որ դրանք ձայները կտրեն։ Ռուս խաղաղապահներն անմիջապես շրջափակեցին իմ մեքենան ու պահանջեցին առաջ շարժվել, իսկ այդ ընթացքում ադրբեջանցի զինվորները շարունակում էին հայհոյել ու սպառնալ, ապա զենքերը ուղղեցին մեզ վրա։ Ես միայն «amn» թուրքերեն արտահայտությամբ պատասխանեցի ադրբեջանցիների հայհոյանքին, ապա ռուս խաղաղապահներից պահանջեցի, որ հանդարտեցնեն ահաբեկիչ թշնամուն, իսկ Արշակը օգտվեց ստեղծված հնարավորությունից ու մոտեցավ ցանկապատին։ Ավելի ուշ ռուսներն ասացին, որ հարվածել է ադրբեջանցի զինվորներից մեկին, բայց խաղաղապահները հասցրին Արշակին նստեցնել մեքենան ու մեզ ստիպել առաջ քշել։ 500 մետր այն կողմ' Իսահակի աղբյուրի խաչմերուկի մոտ, ռուսները կրկին կանգնեցրին մեզ ու մեղադրեցին, թե ծանր վիրավորանք ենք հասցրել ադրբեջացիներին։ Բողոքել են։ Բացատրեցինք, որ նախապես եղել է հարձակում մեզ վրա, և շարունակությունը դրա տրամաբանության մեջ էր։ Օրեր անց պիտի իմանայինք, որ ադրբեջանցի դիպուկահարները սպանել են 1 հայ և 6 ռուս զինվորների, բայց Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները ամեն կերպ փորձում էին թաքցնել իրականությունը' ներկայացնել որպես դժբախտ պատահար, միայն թե հայտնի չդառնա, որ ադրբեջանցիների կրակոցից են զոհվել։

Открыть в Telegram
Просмотры1 090−1%к среднему
Пересылки—
Реакции17
Комментарии—
#4357Фото
Просмотры1 250+13%к среднему
Пересылки—
Реакции13
Комментарии—
#4356Текст

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում խախտումներն ու կեղծիքները ավելի շատ են լինում, քան համապետական ընտրությունների ժամանակ։ Իշխանական բռնաճնշումները և ընտրակաշառքները ավելի արդյունավետ են հենց ՏԻՄ ընտրության ժամանակ, ուստի պետք չի մեծ սպասելիքներ ունենալ ընտրության արդյունքների առումով։ Թող ինձ ներեն որոշ վայրերի գաղափարակից ընկերները, բայց հատկապես Գորիսում, Մարտունիում, Ջերմուկում, Դիլիջանում, Վարդենիսում, Վայքում, Արմավիրում, Գառնիում, Ախուրյանում հաղթելու է ՔՊ-ն իր վարչական ռեսուրսի շնորհիվ։ Մարտունիում ու Գորիսում, իմ կարծիքով, ՔՊ-ն կարձանագրի առնվազն 70% ձայն։ Արտաշատում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Արթիկում, Գավառում ընդդիմության հաղթանակի քիչ, բայց հավանականություն կա, եթե տեղի բնակիչները վախեցած չլինեն իշխանության ահաբեկումներից ու չծախվեն ասֆալտի, բորդյուրի տեսքով ընտրակաշառքով։ Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով է համայնքի ղեկավարը, երկիրը պետք է մաքրվի ամենավերևից։ Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն։ Մի մոռացեք, որ ժողովուրդը դեռևս ազգ չի, իսկ ժողովրդին պետք է ընդամենը հանգիստ կյանք ու հաց։ Հայրենիք, սկզբունքներ, պատմություն և մնացած ազգային արժեքները միայն ազգի համար են։ Ազգը կազմում է ժողովրդի ընդամենը 5-10%-ը լավագույն դեպքում։

Открыть в Telegram
Просмотры1 620+47%к среднему
Пересылки—
Реакции40
Комментарии—
#4355Текст

Ազգովի Ֆեյսբուքում ծնկներս ենք ծեծում, թե իշխանության հրահանգով Արագածոտնի Արտենի գյուղում հանել դեն են շպրտել Զորավար Անդրանիկի նկարը։ Բոլորը ամոթանք են տալիս թուրքահպատակ իշխանությանը։ Իսկ ի՞նչ ասել Արտենիի բնակիչներին։ Ամենայն հարգանքով Արտենիի բնակիչների նկատմամբ, բայց եթե գյուղացիները կանգնեին այդ ամբարձիչ կռունկի դիմաց ու թույլ չտային հանել Զորավարի նկարը դպրոցի վրայից, թեկուզ ոմանց տանեին ոստիկանություն, մի քանի ժամ պահեին, բաց թողնեին։ Գյուղը կանգներ, գերան կոտրեր, որևէ մեկը կհամարձակվե՞ր հանել Անդրանիկի նկարը։ Չէին հանի, վստահ եղեք։ Մենք սովոր ենք կողքից նայել հանցանքին, լավագույն դեպքում նկարել դա, հետո բողոքել, թե հանցանք եղավ։ Մենք նույնկերպ կողքից, հեռադիտակով նայեցինք Արցախի հայերի ցեղասպանությանը, հետո բողոքել սկսեցինք, թե այդպես եղավ։ Գոնե մեկ անգամ մարդիկ ելա՞ն ազգային ինքնության պաշտպանության, որ տեսնեն իշխանության և թուրքերի վախերը։ Չելան։ Դրանից էլ սնվում է թուրքական իշխանությունը։ Մի բողոքեք, երբ ինքներդ ձեր անգործությամբ ու վախկոտությամբ եք ոգեշնչում թշնամուն։ Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք։

Открыть в Telegram
Просмотры1 480+34%к среднему
Пересылки—
Реакции38
Комментарии—
#4354Превью ссылки

Переслано из Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ

❓Ի՞նչ հնարավորություններ է տալիս «Երիտասարդ Գաղափարակիցների ակումբը» ✅ Եթե ցանկանում ես ավելի լավ ճանաչել Հայրենիքդ՝ մասնակցելով հայրենաճանաչողական արշավների, բացահայտելով մեր պատմական վայրերն ու մշակութային ժառանգությունը, ✅ եթե ցանկանում ես գտնել քեզ գաղափարակից ընկերներ մեր Հայրենիքի տարբեր շրջաններից, ✅ եթե ցանկանում ես ավելի մոտ լինել ազգային արժեքներին, խորությամբ ճանաչել մեր պատմությունը, ✅ եթե ցանկանում ես քո գիտելիքներն ու գաղափարներն օգտագործել ի նպաստ Հայրենիքի՝ մասնակցելով բազմաբնույթ ազգային ծրագրերի ու նախաձեռնությունների, ապա «Երիտասարդ Գաղափարակիցների ակումբը» հենց այն միջավայրն է, որտեղ կարող ես սովորել, բացահայտել, ստեղծել ու գործել՝ հանուն Հայրենիքի։ 📣«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի» «Երիտասարդ Գաղափարակիցների ակումբը» հայտարարում է ընդունելություն՝  հրավիրելով 8–26 տարեկան հայ պատանիներին ու երիտասարդներին Հայաստանից, Ջավախքից և Սփյուռքից։ 🎥 Ծանոթացի՛ր մանրամասներին՝ դիտելով տեսանյութը։ https://youtu.be/wsrP4qUhFH8?si=8jawT3c9tF1uK5Pa 📝 Դիմի՛ր և դարձի՛ր «Գաղափարակիցների ակումբի» մեծ ընտանիքի մի մասը։ https://forms.gle/JeKhuwpJQQs2Hdgr7 🇦🇲Ճանաչի՛ր, սիրի՛ր, հզորացրո՛ւ Հայրենիքդ։

Открыть в Telegram
Просмотры1 180+7%к среднему
Пересылки—
Реакции12
Комментарии—
#4352Текст

Переслано из Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ

Պատմական հայկական Հաթերք գյուղը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է՝ Մռավի հարավային լեռնալանջին։ 📌Հաթերք անունն առաջացել է նախապատմական Հայաստանում ապրած «Հաթերք» կամ «Հեթիթ» տոհմի անունից: 📜Տարածվել է Տրտու (Թարթառ) գետի հովտում՝ ընդգրկելով ձախափնյակը՝ Եղիշե առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչև հոգևոր կենտրոն Դադիվանքի արևմտյան կողմի ձորը:  12-13-րդ դարերում Հաթերքը  եղել է Կենտրոնական Խաչենի հայկական իշխանության տիրույթը: ‼️1603-1604 թթ․ պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պարսից Շահ Աբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում՝ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքական ղզլբաշ ցեղերը, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։ Թուրքերը նպատակ ունեին բնաջնջել Արևելյան Հայաստանի հայերին և խլել ունեցվածքը։ Նահանջող պարսկական բանակը որոշում է տեղահանել հայերին և նրանցով շենացնել Պարսկաստանի կենտրոնական շրջանները, իսկ հայերի տները այրել՝ թուրքերին չթողնելու համար։  Սկսվում է հայերի դաժան բռնագաղթ դեպի Պարսկաստան։ 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 605000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։ ❗1604 թ.Պարսկաստանի շահ Աբաս Առաջինը ասպատակել է նաև Հաթերք գյուղն ու բնակիչներին բռնի տեղափոխել Պարսկաստան: Հետագայում տեղացիները կրկին վերադարձել ու բնակություն են հաստատել իրենց նախնյաց հողում: Գյուղի տարածքում են «Մուղդուսի» գերեզմանատունը, «Քարահունչ» միջնադարյան փոքրիկ եկեղեցին, «Շուքավանքը», «Սռին շինատեղը», «Ծոսը», «Խոտորաշենը»: 2023 թ. սեպտեմբերին գյուղը ժամանակավորապես օկուպացվել է թշնամական Ադրբեջանի կողմից: 🇦🇲Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան:

Открыть в Telegram
Просмотры893−19%к среднему
Пересылки—
Реакции45
Комментарии—