AI-чатbetaКабинет

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

Հայրենիքը հյուրանոց չէ...

Юзернейм
@nairihokhikyan
Категория
Политика
Страна
АрменияАрмения
Подписчики5 171−1 за 1 день
Просмотров на пост, 7 дн.655−44,3% к пред. 7 дн.
ERR12,66 %за 7 дней

Подписчики, 30 дней

23 нояб. – 24 нояб.−1 (0%)

Показать таблицей
ДатаПодписчики
23 нояб. 2026 г.5 172
24 нояб. 2026 г.5 171

Средние просмотры поста по дням

По дню публикации

Показать таблицей
ДатаПросмотров на пост
29 окт. 2026 г.1 250
31 окт. 2026 г.1 090
1 нояб. 2026 г.1 140
2 нояб. 2026 г.1 080
3 нояб. 2026 г.1 250
5 нояб. 2026 г.1 320
7 нояб. 2026 г.1 160
8 нояб. 2026 г.995
9 нояб. 2026 г.915
10 нояб. 2026 г.1 345
12 нояб. 2026 г.1 330
17 нояб. 2026 г.1 020
21 нояб. 2026 г.999
23 нояб. 2026 г.310

Самые просматриваемые за месяц

  1. 01

    Հայաստանի հանրությունը դեռևս 1990-ականների կեսից սկսել է տառապել ազգային ինքնության քայքայման' էրոզիայի հիվանդությամբ։ Դա մասնագիտական ախտորոշում է էթնոհոգեբանության մասնագետների կողմից։ Ազգային ինքնության քայքայման ընթացքում հետևողականորեն ոչնչացվում է հարգանքը սեփական արժեքների նկատմամբ, ծաղրվում են ազգային սովորույթները, բարոյական արժեքները։ Արդեն 2000-ականների կեսից դրան գումարվեց ազգային ինքնության մոռացումը, երբ արժեզրկված ինքնության գիտակցումը սկսեց մոռացվել։ Ի՞նչ իմաստ ունի հիշել թւ պահպանել մի բան, որը արժեք չունի, անհետաքրքիր է, ծաղրվող է։ Հիշեք «հայու գեն»-ի նկատմամբ ծաղրը, «Սուրբ Սարգիս»-ի փոխարինումը «Վալենտին»-ով, Ավարայրի ճակատամարտի մասին հեգնանքը և դրա լինել-չլինելը կասկածի տակ դնելը, Մեսրոպ Մաշտոցին կեղծ համարելը, թե իբր նա չի ստեղծել հայկական այբուբենը, Արցախի նկատմամբ վատ վերաբերմունքի տարածումը, Արցախցիների մասին բամբասանքը և այլն։ 2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա, երբ հանրությունը ոչ միայն մոռացել ու հրաժարվել է իր ազգային արժեքներից, այլև անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչը իր համար կենսական է։ Այսինքն կոմայի պարագայում հանրությունը դադարում է ազգ լինել և ապրում է միայն շնչելու միջոցով, ճիշտ նույնկերպ, ինչպես անհատ մարդը, երբ կոմայի մեջ է հայտնվում։ Հանրությունը ցավ չի զգում, չի արձագանքում ցավերին, հույզեր չի ունենում, որևէ ապրումակցում չի ունենում, հայրենիքի, հողի գիտակցում չի ունենում։ Տեսեք, ինչքան մահեր են լինում բանակում։ Ո՞վ է արձագանքում։ Յուրաքանչյուր կորուստ մարդիկ կարդում են որպես հերթական նորություն ու անցնում առաջ։ Արցախի ամբողջական կորուստը ի՞նչ արձագանք գտավ։ Հիշո՞ւմ են մարդիկ, որ մենք Արցախ ենք ունեցել։ Մարդիկ նույնիսկ անտարբեր են Մեղրիի հնարավոր հանձնման լուրերի նկատմամբ։ Դա հոգեբանական վիճակ է, որը տևում է մոտ 10 տարի, ինչից հետո կամ լինում է ազգային վերածնունդ, եթե հրաշք է տեղի ունենում, և առաջ են գալիս իրական ազգային առաջնորդներ, կամ լինում է ազգի մահ, որը արտահայտվում է ազգային ինքնության փոխակերպմամբ։ Այսինքն հանրությունը արդեն հրաժարվում է իր տեսակից և իրեն նույնացնում է ուրիշ էթնիկ ինքնության հետ։ Օրինակ, մի օր հայերը կարող են սկսել համարել, որ ավելի լավ է լինել թուրք, որովհետև թուրքերը ուժեղ են։ Չզարմանաք։ Դա ազգային հոգեբանական վիճակ է, որի դեմ պետք է պայքարել։ Դա հիվանդություն է, որը ոչ թե պետք է ծաղրել, այլ մասնագիտորեն բուժել։

    Текст
    Просмотры1,36 тыс.
    Пересылки—
    Реакции33
    Комментарии—
  2. 02

    Ի՞նչ եք կարծում, TRIPP անվանումն իրականում կապվա՞ծ է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, թե՞ այդ անվան մեջ խորհրդապաշտական այլ հետքեր կան, ասենք' թուրքական։ Հիշում եք, չէ՞, Իրանը սկզբունքորեն դեմ էր արտահայտվել Մեղրիով նախատեսված ադրբեջանաթուրքական միջանցքին, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում որոշ բանակցություններ վարեց, հանկարծ պարզվեց, որ դա ոչ թե միջանցք է լինելու, այլ սովորական ճանապարհ' ԱՄՆ նախագահ Թրամփի քավորությամբ։ Իսկ իրականում ի՞նչ է նշանակում TRIPP: Կարծում եք, թե դա այն է, ինչի մասին պաշտոնապես հայտարարե՞լ են' Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Իսկ եթե ասեմ, որ Թրամփի անունը այս նախագծի անվան հետ կապ չունի՞, և այն իրականում ոչ միջազգային խաղաղության, ոչ էլ բարգավաճման մասին է՞: Ի՞նչ կասեք, եթե TRIPP անվան մեջ ընդամենը թուրքական ճեղքի գաղափարն է, բացվածք, որը բաժանելու է հայերին ու իրանցիներին։ T(turkish)RIPP(ճեղք, պատռվածք)...

    Текст
    Просмотры1,33 тыс.
    Пересылки—
    Реакции32
    Комментарии—
  3. 03
    Просмотры1,33 тыс.
    Пересылки—
    Реакции13
    Комментарии—
  4. 04

    Գորիսի շրջանի գյուղեր օրերս այցի ժամանակ բնակիչներից լսեցի մի արտահայտություն, որը հաճախ են հնչեցնում մարդիկ։ Գյուղացու ասած միտքն այն մասին էր, որ Հայաստանում մարդիկ համատարած վախի մեջ են, չեն համարձակվում կարծիք հայտնել, դժգոհել, որովհետև պարբերաբար կանչում են ոստիկանություն, վախեցնում, բանտարկում, ընտանիքներին ճնշում, երեխաներին դպրոցում հետապնդում են կամ լավագույն դեպքում իրենց աշխատանքից հեռացնում։ Ասում էր՝ տեսնում ենք, թե ընդդիմադիր գործիչների նկատմամբ ինչպիսի հալածանք է, ինչպես են սարքում մարդկանց գլխին, քննիչներն ու ոստիկանները ինչպես են վարվում անմեղ մարդկանց հետ, նման դեպքում ո՞ր մի հասարակ հայը կհամարձակվի դեմ գնալ իշխանության հանցանքներին։ Ասացի՝ գոնե ընտրությունով մարդը կարող է իր կարծիքը հայտնել, մանավանդ որ գաղտնի է։ Ավելի հետաքրքիր պատասխան տվեց գյուղացին՝ դու էդքան միամի՞տ ես, որ կարծում ես, ընտրությունը գաղտնի է։ Իշխանության չինովնիկները հստակ գիտեն, թե այս կամ այն գյուղում եղած ձայներից ով ում օգտին է քվեարկել, դրա համար մարդկանց ահաբեկում են, սպառնում։ Ահա թե ինչու մարդիկ կամ չեն գնում ընտրության ու տանը նստած՝ իշխանությանն են հայհոյում, կամ գնում են ընտրության ու վախվորած՝ քվեարկում իշխանության օգտին՝ հենց այդ իշխանության չինովնիկների հայացքների ներքո, ապա մոտենում են իշխանության վստահված անձանց ու զեկուցում, որ կատարված է։ Այսպիսի մտքեր ես հաճախ եմ լսում Հայաստանի տարբեր վայրերում և համոզված եմ, որ այս արատավոր, բռնապետական իրավիճակը ամբողջ երկրում է։ Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ, ինչն էլ բերում է պետության ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվության բացակայության։

    Текст
    Просмотры1,32 тыс.
    Пересылки—
    Реакции23
    Комментарии—

Новые посты

#4373Фото
Просмотры310−72%к среднему
Пересылки—
Реакции33
Комментарии—
Динамика просмотровСкрыть динамику

Рост просмотров

Часов после публикации

Показать таблицей
Часов после публикацииПросмотры
0 ч0
2 ч161
6 ч193
9 ч310
  1. Через 6 часов193
  2. Всего сейчас310
#4372Текст
Просмотры999−10%к среднему
Пересылки—
Реакции56
Комментарии—
Динамика просмотровСкрыть динамику

Рост просмотров

Часов после публикации

Показать таблицей
Часов после публикацииПросмотры
0 ч0
39 ч772
67 ч999
  1. Всего сейчас999
#4371Текст

Այս տարվա ամռանը Իրան այցի ժամանակ, երբ մասնակցում էի նահատակ Այաթոլլա Խամենեիի հուղարկավորության արարողությանը, տարբեր երկրների հանրային գործիչների պատվիրակության կազմում կարճ հանդիպում ունեցա նախագահ Փեզեշքիանի հետ։ Երկար զրուցելու հնարավորություն չի եղել, բայց նրա արտահայտած մի միտք ուշադրությունս գրավեց. Իրանը ձգտում է լինել ինքնաբավ ու շարունակական։ 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանում ազգային գաղափարախոսություն ընդունվեց, որի հիմքում հենց ինքնաբավության նպատակն էր դրված, որպեսզի կարողանա բավարարել սեփական կարիքները' առանց արտաքին կախվածության։ Բայց դրա կողքին ոչ պակաս մի նպատակ կար, որը հնարավորություն պետք է տար երկիրը զերծ պահել գլխատվելու վտանգից։ Խոսքը առաջնորդների շղթայի մասին է։ 2026-ի պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ Իրանը անհնար է գլխատել, որովհետև իրականում ձևավորված է կառավարման մի համակարգ, որում ամեն առանցքային պաշտոնյա ունի իրեն փոխարինողների մեծ շարք, և այդ փոխարինողները անընդհատ գաղափարական ու ազգային արժեքներ են ստանում, որ հանկարծ չշեղվեն պետության հռչակած ուղուց։ Ահա թե ինչու կարող են սպանվել պաշտոնյաները և հրամանատարները, կարող է նույնիսկ երկրի թիվ 1 առաջնորդը սպանվել, բայց համակարգը դրանից փուլ չի գալիս, այլ անմիջապես փոխարինում են հաջորդները, որոնք նույնպիսի գաղափարական ու սկզբունքային են, որքան նախորդները։ Սրանք են Իրանի հաջողության գաղտնիքները, իսկ մնացածը քրտնաջան ու նվիրյալ աշխատանք է։

Открыть в Telegram
Просмотры1 020−8%к среднему
Пересылки—
Реакции42
Комментарии—
#4370Текст

Ի՞նչ եք կարծում, TRIPP անվանումն իրականում կապվա՞ծ է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, թե՞ այդ անվան մեջ խորհրդապաշտական այլ հետքեր կան, ասենք' թուրքական։ Հիշում եք, չէ՞, Իրանը սկզբունքորեն դեմ էր արտահայտվել Մեղրիով նախատեսված ադրբեջանաթուրքական միջանցքին, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում որոշ բանակցություններ վարեց, հանկարծ պարզվեց, որ դա ոչ թե միջանցք է լինելու, այլ սովորական ճանապարհ' ԱՄՆ նախագահ Թրամփի քավորությամբ։ Իսկ իրականում ի՞նչ է նշանակում TRIPP: Կարծում եք, թե դա այն է, ինչի մասին պաշտոնապես հայտարարե՞լ են' Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Իսկ եթե ասեմ, որ Թրամփի անունը այս նախագծի անվան հետ կապ չունի՞, և այն իրականում ոչ միջազգային խաղաղության, ոչ էլ բարգավաճման մասին է՞: Ի՞նչ կասեք, եթե TRIPP անվան մեջ ընդամենը թուրքական ճեղքի գաղափարն է, բացվածք, որը բաժանելու է հայերին ու իրանցիներին։ T(turkish)RIPP(ճեղք, պատռվածք)...

Открыть в Telegram
Просмотры1 330+20%к среднему
Пересылки—
Реакции32
Комментарии—
#4369Текст
Просмотры1 330+20%к среднему
Пересылки—
Реакции13
Комментарии—
#4368Текст

Հայաստանի հանրությունը դեռևս 1990-ականների կեսից սկսել է տառապել ազգային ինքնության քայքայման' էրոզիայի հիվանդությամբ։ Դա մասնագիտական ախտորոշում է էթնոհոգեբանության մասնագետների կողմից։ Ազգային ինքնության քայքայման ընթացքում հետևողականորեն ոչնչացվում է հարգանքը սեփական արժեքների նկատմամբ, ծաղրվում են ազգային սովորույթները, բարոյական արժեքները։ Արդեն 2000-ականների կեսից դրան գումարվեց ազգային ինքնության մոռացումը, երբ արժեզրկված ինքնության գիտակցումը սկսեց մոռացվել։ Ի՞նչ իմաստ ունի հիշել թւ պահպանել մի բան, որը արժեք չունի, անհետաքրքիր է, ծաղրվող է։ Հիշեք «հայու գեն»-ի նկատմամբ ծաղրը, «Սուրբ Սարգիս»-ի փոխարինումը «Վալենտին»-ով, Ավարայրի ճակատամարտի մասին հեգնանքը և դրա լինել-չլինելը կասկածի տակ դնելը, Մեսրոպ Մաշտոցին կեղծ համարելը, թե իբր նա չի ստեղծել հայկական այբուբենը, Արցախի նկատմամբ վատ վերաբերմունքի տարածումը, Արցախցիների մասին բամբասանքը և այլն։ 2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա, երբ հանրությունը ոչ միայն մոռացել ու հրաժարվել է իր ազգային արժեքներից, այլև անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչը իր համար կենսական է։ Այսինքն կոմայի պարագայում հանրությունը դադարում է ազգ լինել և ապրում է միայն շնչելու միջոցով, ճիշտ նույնկերպ, ինչպես անհատ մարդը, երբ կոմայի մեջ է հայտնվում։ Հանրությունը ցավ չի զգում, չի արձագանքում ցավերին, հույզեր չի ունենում, որևէ ապրումակցում չի ունենում, հայրենիքի, հողի գիտակցում չի ունենում։ Տեսեք, ինչքան մահեր են լինում բանակում։ Ո՞վ է արձագանքում։ Յուրաքանչյուր կորուստ մարդիկ կարդում են որպես հերթական նորություն ու անցնում առաջ։ Արցախի ամբողջական կորուստը ի՞նչ արձագանք գտավ։ Հիշո՞ւմ են մարդիկ, որ մենք Արցախ ենք ունեցել։ Մարդիկ նույնիսկ անտարբեր են Մեղրիի հնարավոր հանձնման լուրերի նկատմամբ։ Դա հոգեբանական վիճակ է, որը տևում է մոտ 10 տարի, ինչից հետո կամ լինում է ազգային վերածնունդ, եթե հրաշք է տեղի ունենում, և առաջ են գալիս իրական ազգային առաջնորդներ, կամ լինում է ազգի մահ, որը արտահայտվում է ազգային ինքնության փոխակերպմամբ։ Այսինքն հանրությունը արդեն հրաժարվում է իր տեսակից և իրեն նույնացնում է ուրիշ էթնիկ ինքնության հետ։ Օրինակ, մի օր հայերը կարող են սկսել համարել, որ ավելի լավ է լինել թուրք, որովհետև թուրքերը ուժեղ են։ Չզարմանաք։ Դա ազգային հոգեբանական վիճակ է, որի դեմ պետք է պայքարել։ Դա հիվանդություն է, որը ոչ թե պետք է ծաղրել, այլ մասնագիտորեն բուժել։

Открыть в Telegram
Просмотры1 360+23%к среднему
Пересылки—
Реакции33
Комментарии—
#4366Текст

Նիկոլ Փաշինյանի բռնապետական ռեժիմի աստված համարվող թուրքերը մի ասույթ ունեն' ընկած ես, ոտքերը համբուրիր, կանգնում ես, վիզը կտրիր։ Այս մարդիկ երեկ ընկած էին ռուսների ոտքերի տակ, ռուսների ոտքերն էին համբուրում, հիմա ընկած են թուրքերի ոտքերի տակ, թուրքերի ոտքերն են համբուրում։ Այսօր քանի որ կարծում են, թե այլևս ռուսների ոտքերի տակ ընկած չեն, թուրքական հոգեբանությամբ մտածում են, թե կարող են ռուսների վիզը կտրել։ Բայց մի հարցում սխալվում են։ Իրենք կանգնած չեն։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ընդամենը համբուրելու ոտքերն է փոխել, բայց ինքը այդպես էլ ընկածից վերև չի բարձրացել, ինչը ողբերգություն է Հայաստանի և հայ ազգի համար, քանի որ եթե ընկած է երկրի իշխանությունը, ապա նվաստացվում են երկիրն ու ազգը։ Պետության ղեկավարը պետք է արժանապատվություն ունենա ու միշտ կանգնած լինի, ոչ թե պարբերաբար օտարի ոտքեր փոխի համբուրելու համար' երեկ ռուսների, այսօր թուրքի, վաղը' եսիմ ում։

Открыть в Telegram
Просмотры995−10%к среднему
Пересылки—
Реакции37
Комментарии—
#4364Текст
Просмотры1 160+5%к среднему
Пересылки—
Реакции48
Комментарии—
#4363Текст

Գորիսի շրջանի գյուղեր օրերս այցի ժամանակ բնակիչներից լսեցի մի արտահայտություն, որը հաճախ են հնչեցնում մարդիկ։ Գյուղացու ասած միտքն այն մասին էր, որ Հայաստանում մարդիկ համատարած վախի մեջ են, չեն համարձակվում կարծիք հայտնել, դժգոհել, որովհետև պարբերաբար կանչում են ոստիկանություն, վախեցնում, բանտարկում, ընտանիքներին ճնշում, երեխաներին դպրոցում հետապնդում են կամ լավագույն դեպքում իրենց աշխատանքից հեռացնում։ Ասում էր՝ տեսնում ենք, թե ընդդիմադիր գործիչների նկատմամբ ինչպիսի հալածանք է, ինչպես են սարքում մարդկանց գլխին, քննիչներն ու ոստիկանները ինչպես են վարվում անմեղ մարդկանց հետ, նման դեպքում ո՞ր մի հասարակ հայը կհամարձակվի դեմ գնալ իշխանության հանցանքներին։ Ասացի՝ գոնե ընտրությունով մարդը կարող է իր կարծիքը հայտնել, մանավանդ որ գաղտնի է։ Ավելի հետաքրքիր պատասխան տվեց գյուղացին՝ դու էդքան միամի՞տ ես, որ կարծում ես, ընտրությունը գաղտնի է։ Իշխանության չինովնիկները հստակ գիտեն, թե այս կամ այն գյուղում եղած ձայներից ով ում օգտին է քվեարկել, դրա համար մարդկանց ահաբեկում են, սպառնում։ Ահա թե ինչու մարդիկ կամ չեն գնում ընտրության ու տանը նստած՝ իշխանությանն են հայհոյում, կամ գնում են ընտրության ու վախվորած՝ քվեարկում իշխանության օգտին՝ հենց այդ իշխանության չինովնիկների հայացքների ներքո, ապա մոտենում են իշխանության վստահված անձանց ու զեկուցում, որ կատարված է։ Այսպիսի մտքեր ես հաճախ եմ լսում Հայաստանի տարբեր վայրերում և համոզված եմ, որ այս արատավոր, բռնապետական իրավիճակը ամբողջ երկրում է։ Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ, ինչն էլ բերում է պետության ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվության բացակայության։

Открыть в Telegram
Просмотры1 320+19%к среднему
Пересылки—
Реакции23
Комментарии—

Все посты

Связи