🔹️Սևանի գործող համայնքապետի նախընտրական շտաբի պետին բերման ենթարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ԶԼՄ-ներին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը
Open in TelegramPosts of Tert.am
🔹️Ոստիկանները բերման են ենթարկել Սևան համայնքի ղեկավարի թեկնածու, գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի պետ Արթուր Մելքոնյանին, հայտնել է «Իշխանություն» լրատվականի թղթակիցը
Open in Telegram🔹️«Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում, թվով 78 խախտում։ Առավել շատ խախտումներ արձանագրվել են Կապան, Սպիտակ և Սևան համայնքներում։ Խախտումներից 13-ը ընթացակարգային են եղել, ընտրողների վարքագծի վերահսկողության կամ ուղղորդման 7 դեպք է արձանագրվել, գտնվելու իրավունքի խախտման՝ 22 դեպք, ասուլիսի ժամանակ ասել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը
Open in Telegram🔹Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր ցուցանիշն Արագածոտնի Մեծամորում է ՝ 68,49%, բայց սա ամենափոքր համայնքն է։ Խոշոր համայնքներից ակտիվությամբ առջևում են Սևանը՝ 44,27%, Ամասիան՝ 42,50%, ապա Կապանը՝ 40,51% և Արևուտը՝ 40,49%: Ամենացածր մասնակցությունն այժմ Մեծամորում է՝ 15,43%, հայտնել են ԿԸՀ-ից
Open in Telegram🔹️Թբիլիսիում ցույցեր են տեղի ունեցել՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ
Open in Telegram🔹Սևանի 20/1 ընտրատեղամասում քաղաքացին փոշմանել է և ցանկացել է փոխել քվեարկությունը, հայտնում են ԶԼՄ-ներից
Open in Telegram🔹Նոյեմբերյանի համայնքապետը մոտոցիկլետով հետևում է ընտրություններին, հայտնում են ԶԼՄ-ները
Open in Telegram🔹Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը 📌«Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին։ Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի։ Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ»,- նշել է նա:
Open in Telegram🔹Ալբանիայում երեկ՝ Դրոշի տոնին, բողոքի ցույցեր են տեղի ունեցել, ինչի ժամանակ տուժել է 35 մարդ
Open in Telegram🔹Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր ցուցանիշն Արագածոտնի Մեծաձորում է՝ 41.10%, բայց սա ամենափոքր համայնքն է՝ ընդամենը 73 ընտրողով։ Խոշոր համայնքներից ակտիվությամբ առջևում են Սևանը (16.85%) և Կապանը (16.61%), ապա՝ Նոյեմբերյանը (14.70%)։ Ամենացածր մասնակցությունն առայժմ Մեծամորում է՝ 4.41%
Open in Telegram🔹Տեղեկատվություն ենք ստացել, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին: Ընտրողները մոտենում վերջինիս ու զրույցից հետո գնում են քվեարկության, տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը 📌«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է: Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,- նշել է նա:
Open in Telegram🔹ԱՄՆ-ի Չիկագոյում անցկացված RAF 15 մրցաշարում Արման Ծառուկյանն ընդամենը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Պետիսին՝ պահպանելով չեմպիոնական գոտին
Open in Telegram🔹Հորմուզի նեղուցում ականի պայթյունից նավթատար լցանավ է վնասվել, հայտնել են Իրանի ռազմածովային ուժերը 📌Հորմուզի նեղուցով միաժամանակ 3 նավի անցման ժամանակ նավթատար լցանավերից մեկը պայթել է ծովային ականի վրա։
Open in Telegram🔹Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Օդանավակայանում թռիչքուղուն մոտեցող ինքնաթիռներին հրահանգել են փոխել ուղղությունը և կրկին շրջան կատարել
Open in Telegram🔹«Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ, ասել է Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը 📌«Քվեարկել եմ հանուն մեր համայնքի բարօրության, մեր համայնքի զարգացման։ Այսօր ուղղակի անհասկանալի էր այս ժամին այստեղ, ոչ քամի կա, եղանակը ոնց որ թե լավն է, չեմ կարող ասել, դեպք է, պատահել է, հուսանք շուտով կշտկվի»,- ասել է Ավետիսյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ընտրատեղամասում հոսանքազրկման մասին հարցին:
Open in Telegram🔹Ընտրախախտում՝ Սպիտակի 22/25 ընտրատեղամասում: Քաղաքացին ցուցադրում է, թե ում է ընտրելու, հայտնում են ԶԼՄ-ները
Open in Telegram🔹Թբիլիսիում բողոքի երթ է անցկացվում «Վրաստանն առանց Իվանիշվիլու» և «Վրաստանը Եվրոպա է» կարգախոսներով 📌Ակցիան նվիրված է մինչև 2028 թվականի վերջ եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու՝ Վրաստանի իշխանությունների որոշման երկրորդ տարելիցին։
Open in Telegram🔹Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով, հայտնել են ԿԸՀ-ից 📌Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 522 տեխնիկական սարքավորումներ։
Open in Telegram🔹Դա բացառում եմ, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հանրաքվեից հետո որևէ նախապայման կամ ցանկություն Ադրբեջանի կողմից չի լինի 📌Փաշինյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին։
Open in Telegram🔹Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ՝ 1991 թվականից սկսած, մենք ունենք մի իրավիճակ, երբ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու, խոսքը փոքր հարցերի մասին չէ, որոնք դելիմիտացիայով լուծվող հարցեր են, մեծ հաշվով ոչ մի զիջելու բան չունեն, կա ստատուս քվո, որի հետ երկուսն էլ համաձայն են, CTRL Z հաղորդման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը
Open in Telegram