Account

Posts of ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

newest first

#6168Video
Views755−16%vs avg
Forwards—
Reactions9
Comments—
#6164Video
Views887−1%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#6163Photo

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև՝ «Պետական եկամուտների կոմիտե սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կայուն ենթակառուցվածքների խմբի Եվրասիայի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկը։ Ծրագրի շրջանակում սահմանային անցակետերը վերազինվելու են մաքսային հսկողության  նորագույն սարքավորումներով։ Այն հնարավորություն կտա էապես բարձրացնել մաքսային հսկողության արդյունավետությունն ու ճշգրտությունը, արագացնել սահմանահատման գործընթացները, ամրապնդել սահմանային անվտանգությունը և նպաստել միջազգային առևտրի դյուրացմանը։ Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի կարևոր բաղադրիչ է լինելու նաև միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից մաքսային լաբորատորիայի ստեղծումը։

Open in Telegram
Views877−3%vs avg
Forwards—
Reactions4
Comments—
#6157Photo
Views855−5%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#6156Photo

2027 թվականի հունվարի 1-ից ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա որոշ տվյալների արտացոլման պահանջը կգործի բոլոր հարկ վճարողների համար՝ անկախ նախորդ տարվա իրացման շրջանառության մեծությունից։ Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ներկայացրած՝ «ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվել է միաձայն։ Որոշման համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ից ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման և ԱՏԳ ԱԱ ծածկագրի, աշխատանքի կամ ծառայության անվանման և կոդի, իսկ հանրային սննդի ծառայությունների ոլորտում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակում տրամադրվող ճաշացանկի, ինչպես նաև գնվող ապրանքի քանակի և դրա չափման միավորի տպագրման տարբերակված մոտեցումը կվերանա։ Հիշեցնենք, որ ներկայում գործող կարգավորմամբ ՀԴՄ անվանացանկ ունենալը պարտադիր է միայն այն տնտեսվարողների համար, որոնց նախորդ տարվա իրացման շրջանառությունը կազմել է 24 մլն դրամ և ավելի։

Open in Telegram
Views1,040+16%vs avg
Forwards—
Reactions8
Comments—
#6151Photo

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են հարկային և մաքսային համակարգերի թվայնացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծումները և առաջնահերթ ծրագրերը: Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ համակարգերի թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքներն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով գործող համակարգերի անխափան և բնականոն աշխատանքի ապահովման, ինչպես նաև առաջացող խնդիրներին սեղմ ժամկետներում լուծումներ տալու առաջնահերթությունը։ Անդրադարձ է կատարվել վարչարարության հետագծելիությունն ապահովող՝ մարումների վերաբերյալ հաշվետվության արդյունքներին, ներկայացվել է նաև «Մաքսային սպասարկում» էլեկտրոնային համակարգում և «էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի» համակարգում իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են նաև մաքսային ծանուցումների համակարգի բարելավման հնարավորությունները, ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգի փոփոխությունները։

Open in Telegram
Views925+3%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#6141Photo

«Քո հարկը քոնն է» նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը և Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են սոցիալական մեդիայի մի շարք ակտիվ ներկայացուցիչների՝ ինֆլուենսերների և բլոգերների հետ։ «Պետական եկամուտների կոմիտեում նախաձեռնել ենք արժեքային կարևոր վերափոխում՝ վերահսկողության և տուգանքների վրա հիմնված ավանդական մոտեցումից անցում կատարելով կամավոր հարկային կարգապահության խթանմանը։ Մեր նպատակն է լինել հարկ վճարողի կողքին, հասկանալ յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները, լսել առկա խնդիրները և աջակցել հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը»,- նշել է ՊԵԿ նախագահը։ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ այս ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ աչքի են ընկնում ոչ միայն հանրային մեծ ազդեցությամբ, այլև հարկային բարձր կարգապահությամբ՝ անձնական օրինակով նպաստելով հարկ վճարելու կարևորության գիտակցմանը։ Ուրախալի է, որ ոլորտում տարեցտարի ընդլայնվում է բարեխիղճ հարկ վճարողների շրջանակը, որոնց մի մասն էր հրավիրված այսօրվա հանդիպմանը։

Open in Telegram
Views961+7%vs avg
Forwards—
Reactions9
Comments—