🌃 #իրիկվաPAN. Ինչ կար-չկար նոյեմբերի 24-ին ▪️ Հուանգը պատմել է Nvidia-ի տնօրեններին մի քանի նոր սիրուհու մասին՝ https://o.pn.am/rTkVCD ▪️ Թրամփն ուրախ է Հուանգի վերադարձի համար (բայց, երևի, ոչ ի սրտե)՝ https://o.pn.am/8BH5TE ▪️ Դատավորների միությունն ասում է, որ Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորի անկախությունը՝ https://o.pn.am/A7KHmo ▪️ Քըլըչը պատմական է համարում նոր մայր օրենքով առաջարկվող փոփոխությունները՝ https://o.pn.am/r02hah ▪️ Ալիևը շարունակում է «Զանգեզուրի միջանցքից» խոսել՝ https://o.pn.am/2znK9t ▪️ Սահմանադրության նախագծով քաղաքացիությունից զրկվածները բաց կապույտ անձնագիր կունենան՝ https://o.pn.am/jzGlyP ▪️ Մյուս տարի ՀՀ-ն ուզում է ավարտել վիզաների ազատականացման 1-ին փուլը՝ https://o.pn.am/BH0F0B ▪️ ՌԴ-ում արգելել են «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը՝ https://o.pn.am/gTMhRc ▪️ Արմավիրի մարզում էլ խոզերի զանգվածային անկում է եղել՝ https://o.pn.am/uqo3fJ 📷 Լուսանկարում Հայաստանի հին ու նոր սահմանադրություններն են՝ մի կադրում
Open in TelegramPosts of PAN.am
📄 Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ 📌 Որոշման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը և վերացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավոր վարչական խոչընդոտները։ 🪪 «070» ծածկագրով անձնագրերը Հայաստանից դուրս վավեր են միայն փախստականի վկայականի հետ համատեղ ներկայացվելու դեպքում։ 🔄 Ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվում է հեռավար։ Դրանք փոխարինելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ անձնագրի վավերականության ժամկետի լրանալու դեպքերի։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 35 |
| 1 h | 159 |
| 3 h | 240 |
- After 1 hour159
- Total to date240
🇦🇲🇷🇴 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը Բուխարեստում ստորագրել են Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ 🤝 Կողմերը պայմանավորվել են խորացնել քաղաքական երկխոսությունը, զարգացնել տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։ 🇪🇺 Ռումինիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը, վիզաների ազատականացմանն ու անվտանգային համագործակցությանը։ 🌐 Փաշինյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ՝ Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Եվրոպա անվտանգ առևտրային երթուղի ստեղծելու նպատակով։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 82 |
| 1 h | 179 |
| 3 h | 244 |
- After 1 hour179
- Total to date244
🇪🇺 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների առանցքային գործընկերներից է։ 📌 Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսում Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր խթան է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար։ 🗣️ Վարչապետը ԵՄ-ն բնութագրել է որպես խաղաղության, ժողովրդավարության և խոսքի ազատության տարածք։ 🇷🇴 Հայաստանն ու Ռումինիան Բուխարեստում ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 117 |
| 2 h | 181 |
| 3 h | 235 |
- After 1 hour181
- Total to date235
⚖️ Հայաստանի դատավորների միությունը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախության և անփոփոխելիության հիմնարար երաշխիքները։ 📌 Նախագծով գործող դատավորները կստանան ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ, իսկ նրանց հետագա պաշտոնավարումը կախված կլինի ԱԺ-ի ընտրած հանձնաժողովի վերագնահատման արդյունքներից։ ԲԴԽ բոլոր 10 անդամներին ևս կընտրի խորհրդարանը։ ❗ Միությունն ընդգծել է, որ նախագծի մշակման և քննարկման գործընթացին որևէ դատավոր չի մասնակցել։ 🏛️ Միությունը ԲԴԽ-ին հորդորել է պահանջել խնդրահարույց դրույթները հանել շրջանառությունից։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 0 |
| 1 h | 133 |
| 1 h | 166 |
| 3 h | 238 |
- After 1 hour166
- Total to date238
🇹🇷 Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը բնութագրել է որպես «պատմական փոփոխություն»։ 🗣️ Քըլըչը Նիկոլ Փաշինյանին անվանել է կառուցողական և անկեղծ գործընկեր՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցերում։ 📜 Նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, որում ամրագրված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու դրույթը։ 📌 Ավելի վաղ Քըլըչը սահմանադրական փոփոխությունները համարել էր Հայաստանի ներքին գործը։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 36 |
| 1 h | 166 |
| 3 h | 225 |
- After 1 hour166
- Total to date225
⚖️ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հերքել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի նկատմամբ ոստիկանության կողմից ճնշումներ գործադրելու պնդումները։ 📌 Հարությունյանը հայտարարել է, որ սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ընտանիքի անվտանգությանն ուղղված ենթադրյալ սպառնալիքների պատճառով։ 🗣️ «այն դարը չէ, որ կարելի է ինչ-որ մեկի վրա գործ սարքել առանց որևէ ապացույցի»,- ասել է Սարգսյանը։ 📋 Նախարարը հավաստիացրել է, որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են բոլոր ապացույցները։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 65 |
| 1 h | 172 |
| 4 h | 227 |
- After 1 hour172
- Total to date227
📑 Երեք իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ զեկույցի համաձայն՝ Ադրբեջանն Արցախում հայկական բնակավայրերի և պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ խոչընդոտում է բռնի տեղահանված արցախցիների վերադարձը։ 🛰️ Արբանյակային պատկերների և այլ նյութերի ուսումնասիրությամբ արձանագրվել են ամբողջ բնակավայրերի ոչնչացման ու մշակութային հուշարձանների ձևափոխման դեպքեր։ ⚠️ Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ հայկական բնակավայրերն ապօրինաբար վերաբնակեցվում են Ադրբեջանի «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում։ 🌐 Իրավապաշտպանները միջազգային հանրությանը հորդորել են կանխել հայկական ժառանգության հետագա ոչնչացումը և պաշտպանել արցախցիների անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 97 |
| 2 h | 183 |
| 3 h | 223 |
- After 1 hour183
- Total to date223
🪪 ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվող կարգավորմամբ ՀՀ քաղաքացիությունից զրկված և այլ երկրի քաղաքացիություն չունեցող անձանց կտրամադրվեն բաց կապույտ անձնագրեր։ 📌 ՆԳՆ առաջարկով նախագծում ներառվել է սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկելու դրույթը։ ⚖️ Գործող Սահմանադրությամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորություն նախատեսված չէ։ 🏥 Նախարարի խոսքով՝ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են լիարժեք օգտվել հանրային ծառայություններից։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 0 |
| 1 h | 114 |
| 1 h | 163 |
| 3 h | 221 |
- After 1 hour163
- Total to date221
⚖️ Բյուրականի նախկին համայնքապետին մեղադրանք է ներկայացվել 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ 📌 Նախաքննության տվյալներով՝ նախկին համայնքապետն իր տեղակալի հետ համաձայնությամբ քաղաքացուց կաշառք է ստացել՝ հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքն ապօրինի ճանաչելու համար։ 🗳️ Քննությամբ տեղեկություններ են ձեռք բերվել նաև քաղաքացու նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու և խորհրդարանական ընտրություններում նրա ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու վերաբերյալ։ 🏛️ Մեղադրանք է ներկայացվել նաև նախկին տեղակալին։ Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը փոխանցվել են դատախազին։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 52 |
| 1 h | 173 |
| 3 h | 215 |
- After 1 hour173
- Total to date215
🪪 ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելու որոշումը կայացվել է ICAO-ի փորձագետների հետ խորհրդակցությունների արդյունքում։ 📌 Միջազգային ստանդարտները թույլ են տալիս նշել երկիր, քաղաք կամ բնակավայր, սակայն ՀՀ կառավարությունն ընտրել է երկիրը նշելու տարբերակը։ 🌐 Նախարարի խոսքով՝ այդ մոտեցումը պայմանավորված է սահմանային անցակետերում հնարավոր խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ։ 📋 Սարգսյանը նաև նշել է, որ ISO-ի ցանկերում արցախյան բնակավայրերը հայկական տեղանուններով ներառված չեն։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 93 |
| 2 h | 183 |
| 3 h | 221 |
- After 1 hour183
- Total to date221
🎬 Ռուսաստանում արգելվել է «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը, հայտնել է ֆիլմի արտադրությամբ զբաղվող Genetic Production ընկերությունը։ 📅 Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում։ 📌 Ընկերության հաղորդմամբ՝ ցուցադրությունների չեղարկումը պայմանավորված է ռուսական պետական արգելքով։ Արտադրող ընկերությունը դիտարկում է ֆիլմը հանդիսատեսին հասցնելու այլ տարբերակներ։ ❗ Ավելի վաղ ադրբեջանական մամուլում հրապարակվել էին Ռուսաստանում ֆիլմի ցուցադրությունն արգելելու կոչեր։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 110 |
| 2 h | 218 |
| 3 h | 261 |
| 6 h | 293 |
- After 1 hour218
- After 6 hours293
- Total to date293
🏛️ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեմ է արտահայտվել ՀՀ նոր Սահմանադրության նախագծին՝ այն համարելով Ադրբեջանի պահանջի հետևանք։ 📌 Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի ծննդյան վկայականը՝ Անկախության հռչակագիրը, չի կարող փոփոխվել հարևան երկրի ղեկավարի ցուցումով։ 🗣️ Նա բացառել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին համաձայնելու հնարավորությունը՝ նշելով, որ իշխանափոխությունը չի կարող իրականացվել ազգային արժանապատվության հաշվին։ 📋 Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար պակասում է պատգամավորական 6 ձայն։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 29 |
| 1 h | 189 |
| 3 h | 260 |
| 7 h | 297 |
- After 1 hour189
- After 6 hours297
- Total to date297
⚖️ Վարչական դատարանը մերժել է Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հայցը։ 📌 Հայցի հիմք է դարձել համայնքապետի կողմից մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չորս աշխատակիցների պաշտոնանկությունը։ 🏛️ Դատարանը վճռորոշ է համարել այն հանգամանքը, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ՝ չանդրադառնալով դրանց իրավաչափությանը։ 🗳️ Դատական ակտը վերջնական է։ Նիկողոսյանը կմասնակցի նոյեմբերի 29-ին նախատեսված Սպիտակի ավագանու ընտրություններին։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 25 |
| 1 h | 184 |
| 3 h | 270 |
| 6 h | 294 |
- After 1 hour184
- After 6 hours294
- Total to date294
🇮🇷 Իրանում երգչուհի Փարաստու Ահմադին և նրա երաժշտական ու նկարահանող խմբի չորս անդամները մտրակի 74-ական հարվածի են ենթարկվել առանց հիջաբի համերգի համար։ 🎤 29-ամյա երգչուհին 2024 թվականին հանդես է եկել առանց գլխաշորի և բաց ուսերով զգեստով՝ համերգն ուղիղ հեռարձակելով YouTube-ում։ ⚖️ Դատապարտյալներին նաև երկու տարով արգելվել է տեսանյութեր ու ձայնագրություններ պատրաստել և լքել Իրանը։ 📢 Իրանցի արվեստագետներն ու իրավապաշտպանները դատապարտել են մտրակահարությունը՝ այն որակելով անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պատիժ։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 85 |
| 1 h | 202 |
| 3 h | 261 |
| 6 h | 295 |
- After 1 hour202
- After 6 hours295
- Total to date295
⚖️ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծով նախատեսված քաղաքացիությունից զրկելու դրույթը լրացուցիչ քննարկման կարիք ունի։ 📌 ՆԳ նախարարության առաջարկած կարգավորումը կարող է տարածվել ինչպես երկքաղաքացիների, այնպես էլ միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց վրա։ 🌐 Սարգսյանն ընդգծել է քաղաքացիություն չունեցող անձանց առաջացումը կանխելու միջազգային պարտավորությունների կարևորությունը։ 🏛️ Նախագծով քաղաքացիությունից զրկելը հնարավոր կլինի բացառապես դատարանի որոշմամբ՝ մասնավորապես սահմանադրական կարգի հիմունքների կամ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 113 |
| 1 h | 154 |
| 3 h | 246 |
| 6 h | 275 |
- After 1 hour154
- After 6 hours275
- Total to date275
🥛 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության երեք կաթնամթերքի արտադրությունը՝ անվտանգության պահանջներին անհամապատասխանության պատճառով։ 📌 Կասեցվել է «Սարի կաթ Կովիկ» 1.5%, «Դասական» 7% կաթնաշոռի և «Սարի անյուղ կաթնաշոռ Կովիկ» 1.5% արտադրատեսակների արտադրությունը։ 🔬 Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ նմուշներն աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով չեն բավարարել անվտանգության և հիգիենայի պահանջներին։ ⚠️ Կասեցման որոշումը կգործի մինչև արձանագրված խախտումների վերացումը։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 41 |
| 1 h | 158 |
| 4 h | 242 |
| 6 h | 267 |
- After 1 hour158
- After 6 hours267
- Total to date267
🇦🇲🇪🇺 Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլը, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ 🪪 Նախարարը տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում լիարժեք գործարկվել է նոր կենսաչափական համակարգը։ 🤝 ԵՄ անդամ երկրների դեսպանները ողջունել են Հայաստանի արձանագրած առաջընթացը և վերահաստատել աջակցելու պատրաստակամությունը։ 📅 Նիկոլ Փաշինյանն ակնկալում է վիզային ռեժիմի ազատականացում մինչև 2029 թվականը, սակայն Եվրահանձնաժողովը դեռևս հստակ ժամկետ չի հաստատել։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 93 |
| 1 h | 173 |
| 3 h | 223 |
| 6 h | 257 |
- After 1 hour173
- After 6 hours257
- Total to date257
⚖️ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեության արգելման նոր հիմքեր են նախատեսվել։ 📌 Արգելման հիմք կարող են հանդիսանալ օտարերկրյա ֆինանսավորումը, պետական անկախությունից հրաժարվելու քարոզչությունը և ընտրողների ազատ կամարտահայտման խաթարումը։ 🗳️ Նախագծով նախատեսվել են նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումներ։ 📋 Ընտրելու իրավունք կունենան այն չափահաս քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանում։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 17 |
| 1 h | 162 |
| 3 h | 231 |
| 6 h | 268 |
- After 1 hour162
- After 6 hours268
- Total to date268
🌊 Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձրացել է 26 սանտիմետրով, իսկ 2026 թվականի տարեսկզբի համեմատ՝ 31 սանտիմետրով։ 📏 Նոյեմբերի 22-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.53 մետր՝ մեկ շաբաթվա ընթացքում մնալով անփոփոխ։ 💧 Նոյեմբերի 16-22-ը Արփա-Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 518 հազար խորանարդ մետր ջուր։ 📊 Տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 179.374 միլիոն խորանարդ մետր։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 27 |
| 1 h | 150 |
| 3 h | 219 |
| 6 h | 261 |
- After 1 hour150
- After 6 hours261
- Total to date261
🇦🇲🇱🇹 Ալեն Սիմոնյանը և Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը։ 🤝 Հանդիպումը կայացել է Սիմոնյանի՝ Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում։ 📌 Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 57 |
| 1 h | 160 |
| 4 h | 224 |
| 6 h | 259 |
- After 1 hour160
- After 6 hours259
- Total to date259
🏛️ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների պահանջով Ադրբեջանը ձգտում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ 📌 Գրիգորյանն ընդգծել է, որ տարածքային հավակնությունների բացակայությունն արդեն ամրագրված է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ և նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։ 🗣️ «Մեր պայքարը եղել է հայ մարդու ապրելու իրավունքի համար»,- նշել է պատգամավորը։ 📋 ՀՀ նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 0 |
| 1 h | 105 |
| 1 h | 156 |
| 3 h | 229 |
- After 1 hour156
- Total to date229
🏛️ «Միասնության թևեր» կուսակցությունը բացառել է գործող իշխանությունների հետ նոր Սահմանադրության նախագծի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորությունը։ 🗣️ «Մենք չենք ընդունելու իշխանության պարտադրած օրակարգը և չենք լեգիտիմացնելու հանրաքվեի գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ։ 📌 Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանությունների հետ քննարկման միակ հարցը կարող է լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 📋 Նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, իսկ հանրաքվեի անցկացման համար պակասում է պատգամավորական 6 ձայն։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 72 |
| 1 h | 181 |
| 3 h | 227 |
- After 1 hour181
- Total to date227
🏛️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձում դեմ է արտահայտվել ՀՀ նոր Սահմանադրության նախագծին՝ այն համարելով արտաքին պարտադրանքի հետևանք։ 🗣️ «Անսակարկելի է նաև մեր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին»,- նշել է Կարապետյանը։ 🇦🇲 Նա ընդգծել է Հայաստանի ինքնիշխանության, անկախության, ազգային ինքնության պահպանման և հարևանների հետ արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը։ 📌 Նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, իսկ այն հանրաքվեի դնելու համար պակասում է պատգամավորական 6 ձայն։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 79 |
| 1 h | 133 |
| 3 h | 206 |
- After 1 hour133
- Total to date206
🛡️ ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է կարգավորել բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներում զինված ուժերի ներգրավման պայմանները։ 🚁 Նախագծով նախատեսվել է զինվորական ստորաբաժանումներին ներգրավել որոնողափրկարարական աշխատանքներում, վտանգավոր օջախների վնասազերծման, բուժօգնության, բնակչության տարհանման և ենթակառուցվածքների վերականգնման գործընթացներում։ 🤝 Առաջարկվել է ձևավորել հերթապահ ստորաբաժանումներ, կազմակերպել փրկարար ծառայության հետ համատեղ մարզումներ և մշակել աղետներին արձագանքման ծրագրեր։ 📅 Նախագծի ընդունման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 78 |
| 1 h | 135 |
| 3 h | 213 |
- After 1 hour135
- Total to date213
🚌 Երևանում նոյեմբերի 23-ի ժամը 22։30-ից փոխվել են 12 ավտոբուսային երթուղիների ուղեգծերը՝ Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված։ 📌 Փոփոխությունները վերաբերում են թիվ 7, 13, 15, 18, 41, 42, 46, 50, 53, 55, 74 և 99 երթուղիներին։ 🚧 Ավտոբուսների երթևեկությունը հիմնականում կազմակերպվել է Չարենցի, Նար-Դոսի, Ալեք Մանուկյան փողոցներով, Տիգրան Մեծի և Սայաթ-Նովայի պողոտաներով։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 67 |
| 1 h | 179 |
| 3 h | 230 |
- After 1 hour179
- Total to date230
🌐 Քաղաքացիական հասարակության 46 կազմակերպություն կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին արգելափակել Ադրբեջանի հնարավոր նախագահությունը կառույցում 2027 թվականին։ 📌 Ստորագրողների թվում են Human Rights House Foundation-ը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ ⚖️ Հայտարարության հեղինակներն ընդգծել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումները և ավելի քան 300 քաղբանտարկյալի առկայությունը։ ❗ Կազմակերպությունների գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահությունը կարող է կասկածի տակ դնել ԵԱՀԿ-ի լեգիտիմությունն ու հեղինակությունը։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 48 |
| 1 h | 175 |
| 3 h | 243 |
- After 1 hour175
- Total to date243
⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել ենթադրյալ զրպարտությունը։ 📌 Հայցի հիմք է դարձել Փաշինյանի նոյեմբերի 19-ի հայտարարությունը, թե Կարապետյանը պետական բյուջեից 9 մլրդ դրամ է յուրացրել։ 💰 Կարապետյանը պահանջել է 6 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի հատուցում։ 🏛️ Սա Կարապետյանի և Փաշինյանի միջև չորրորդ դատական վեճն է։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 75 |
| 2 h | 181 |
| 3 h | 239 |
- After 1 hour181
- Total to date239
🌨️ Հայաստանում նոյեմբերի 25-ին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում և օդի ջերմաստիճանի զգալի անկում։ ❄️ Լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն կտեղա, իսկ առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 24-25-ին քամու արագությունը տեղ-տեղ կհասնի 20-25 մ/վ-ի։ 🌡️ Նոյեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով։ ☔ Երևանում նոյեմբերի 25-ին պարբերաբար անձրև կտեղա, իսկ նոյեմբերի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 26 |
| 1 h | 171 |
| 3 h | 249 |
- After 1 hour171
- Total to date249
🏛️ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմությունը չի աջակցելու Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը։ 📌 Սաղաթելյանի պնդմամբ՝ Փաշինյանը ժողովրդից չի ստացել Իլհամ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու մանդատ, իսկ ընդդիմությունը ստացել է նման փոփոխությունը կանխելու մանդատ։ 🗣️ «Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ»,- հայտարարել է Սաղաթելյանը՝ մերժելով քաղաքական գործարքի առաջարկը։ 📋 Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար պակասում է պատգամավորական 6 ձայն։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 80 |
| 2 h | 184 |
| 3 h | 241 |
- After 1 hour184
- Total to date241