📌ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի (ԱԱՊՀ) տնօրենների խորհրդի և անդամների հետ ամենամյա հանդիպմանը։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները, կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները։ Այնուհետև Գևորգ Պապոյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն՝ Հայաստանի տնտեսական օրակարգի և գործարար համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող թեմաների շուրջ։ Հարցերին պատասխանել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։ Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի գործնական փուլի մեկնարկին։ Ներկայացվել են նաև ԱԱՊՀ կողմից իրականացված վերջին ծրագրերն ու նոր նախաձեռնությունները։
Open in TelegramViews growthHide views growth
Views growth
Hours after publication
Show as table
| Hours after publication | Views |
|---|---|
| 0 h | 0 |
| 12 h | 144 |
| 30 h | 227 |
- After 24 hours227
- Total to date227








