🗓Նոյեմբերի 24
📍Երևան
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության և անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ արձանագրված ձեռքբերումները և հետագա առաջնահերթությունները։ Գոհունակությամբ ընդգծվել է ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունների կնքումը, դրանց իրականացման ուղղությամբ համատեղ տարվող ջանքերը:
Հայաստանում ԵՄ երկու առաքելությունների գործունեության արդյունավետ շարունակություն, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում համագործակցության հետագա հնարավորություններ, ժողովրդավարական դիմակայունության ու հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդում, «Աճ և դիմակայունություն» ծրագրի հետևողական իրականացում, վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում դինամիկ առաջընթաց և այլ ուղղություններ. հանդիպմանը քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ձևավորված լայն օրակարգը:
🔗 Ամբողջությամբ