Account

Posts of FINARM | Financial News

newest first

#2786Text

🔥Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար 🔴Երկուշաբթի օրը Nvidia-ի՝ Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնելու որոշումից հետո ընկերության բաժնետոմսերն աճեցին 31.5%-ով՝ գրանցելով առավելագույն մեկօրյա աճը 2003թ.-ից ի վեր։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 27-ի դրությամբ Nvidia-ի բաժնետոմսերը դեռևս ավելի քան 37%-ով ցածր են հոկտեմբերին գրանցված պատմական առավելագույն մակարդակից։👇 https://shorturl.at/riwct 🔴Հոկտեմբերին ԱՄՆ-ի ապրանքային հաշվեկշռի պակասուրդը կտրուկ աճել է՝ հասնելով 149.5 միլիարդ դոլարի (+10.7%), ինչը 2025թ. մարտից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Աճը հիմնականում պայմանավորված է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման կտրուկ ավելացմամբ։👇 https://shorturl.at/am9r9 🔴Նոյեմբերի 25-ին ավարտվող շաբաթվա ընթացքում համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերից արձանագրվել է վերջին 14 ամիսների ընթացքում կապիտալի ամենամեծ արտահոսքը՝ 22.73 միլիարդ դոլար, ինչը հիմնականում պայմանավորված է արհեստական բանականության ոլորտում կատարվող խոշոր ներդրումների եկամտաբերության վերաբերյալ աճող մտահոգություններով։👇 https://shorturl.at/Vq0LR 🔴Երկուշաբթի օրը նավթի գները նվազել են ավելի քան 3%-ով՝ հասնելով վերջին երեք ամիսների նվազագույն մակարդակին, ինչը պայմանավորված էր Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումների աճով և Լիբիայում նավթամուղի աշխատանքի վերսկսմամբ։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 3.46%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 89.37 դոլարի, իսկ WTI տեսակի նավթը՝ 3.88%-ով՝ կազմելով 80.17 դոլար մեկ բարելի դիմաց։ Այնուամենայնիվ, մինչև ուրբաթ օրը նավթի գներն աճել են՝ շաբաթական կտվածքով գրանցելով 3% աճ։👇 https://shorturl.at/a4N0i 🔴Ֆրանսիայի տնտեսությունը երրորդ եռամսյակում սպասվածից ավելի մեծ անկում է գրանցել, ինչը դժվարացնում է բյուջեի պակասուրդի կրճատումը և գրեթե անհասանելի դարձնում կառավարության՝ այս տարվա համար սահմանած թիրախային 0.5% տնտեսական աճը։ Իրավիճակն ավելի է բարդացել S&P Global Ratings-ի կողմից Ֆրանսիայի վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից «Բացասական» դարձնելուց հետո։👇 https://shorturl.at/NvrE2

Open in Telegram
Views157−81%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#2784Link preview
Views671−20%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#2783Text
Views740−12%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#2782Text

‼️Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2026թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ. ✔️Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 6.4%-ով, ✔️Շինարարության ոլորտն աճել է 24.8%-ով, ✔️Առևտրի շրջանառությունն աճել է 0.5%-ով, ✔️Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 11.5%-ով, ✔️Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.1%-ով, ✔️Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 3.4%-ով, ✔️Արտահանումը նվազել է 10%-ով, ✔️Ներմուծումն աճել է 8.2%-ով, ✔️Սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով։ ➡️2026թ.-ի հոկտեմբեր ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ հետևյալն են. ✔️Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 3.5%-ով, ✔️Շինարարության ոլորտն աճել է 24.2%-ով, ✔️Առևտրի շրջանառությունն աճել է 0.1%-ով, ✔️Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 8.5%-ով, ✔️Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 12.9%-ով, ✔️Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 1.8%-ով, ✔️Արտահանումը նվազել է 25.4%-ով, ✔️Ներմուծումը նվազել է 4.1%-ով, ✔️Սպառողական գների ինդեքսն աճել է 4.3%-ով։

Open in Telegram
Views744−12%vs avg
Forwards—
Reactions1
Comments—
#2781Link preview
Views906+7%vs avg
Forwards—
Reactions8
Comments—
#2780Text

‼️Արարատբանկը տեղաբաշխել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի դրամային պարտատոմսերը։ 📌Պարտատոմսերի հիմնական պայմաններն են. ✅Թողարկման ծավալ (ՀՀ դրամ)՝ 1,500,000,000՝ ՀՀ դրամ ✅Տեղաբաշխման ենթակա ծավալ (ՀՀ դրամ)՝ 1,250,000,000 ✅Անվանական արժեք (ՀՀ դրամ)՝ 100,000 ✅Արժեկտրոնի եկամտաբերություն՝ 12% ✅Մարման ամսաթիվ՝ 23.11.2029թ. ✅Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)՝ 4,010,600,000 ✅Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)՝ 1,250,000,000 ✅Պահանջարկը տեղաբաշխման ենթակա ծավալի համեմատ՝ 3.21 ✅Միջին կշռված գին՝ 102.4815 ✅Աճուրդի կտրման գին՝ 102.2700 ✅Աճուրդի կտրման եկամտաբերություն՝ 11.1000 ✅Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը (%)՝ 11.0174 ✅Աճուրդի առավելագույն գին՝ 103.0404 ✅Աճուրդի նվազագույն գին՝ 102.2700 ✅Աճուրդի կտրման գնով ներկայացված հայտերի բավարարման տոկոսը (%)՝ 42.65 🔎Տեղաբաշխումն իրականցվել է ստանդարտ փակ աճուրդի եղանակով:

Open in Telegram
Views888+5%vs avg
Forwards—
Reactions1
Comments—
#2779Text
Views752−11%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#2778Link preview
Views742−12%vs avg
Forwards—
Reactions3
Comments—
#2777Link preview
Views719−15%vs avg
Forwards—
Reactions1
Comments—
#2776Text

📢Այս շաբաթվա ներդրողի օրացույցը 📌2026-11-23 ✅ՀՀ ֆին. նախ. | Տեղաբաշխում | AMD | 5,000,000,000 📌2026-11-24 ✅Ֆինքա | Արժեկտրոն | AMD | 938,000,000 | 11.75% 📌2026-11-26 ✅Կոնվերս Բանկ | Արժեկտրոն | AMD | 3,000,000,000 | 10.25% ✅Յունիբանկ | Արժեկտրոն | AMD | 6,893,040,000 | 13.25% 📌2026-11-27 ✅Ազգային հիփոթեքային | Արժեկտրոն | AMD | 10,000,000,000 | 9.00% ✅ԱյԴի Բանկ | Արժեկտրոն | USD | 9,090,200 | 5.00% ✅Նյու Էյջ | Արժեկտրոն | AMD | 1,500,000,000 | 14.00% ✅Նյու Էյջ | Արժեկտրոն | AMD | 1,000,000,000 | 13.00% ✅Ֆինքա | Արժեկտրոն | AMD | 850,000,000 | 11.75% ⚡️ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ℹ️Պարտատոմսեր ✅ԱԿԲԱ Բանկ | AMD | 12,000,000,000 | հավերժ | 12.50% ✅ԱԿԲԱ Բանկ | USD | 5,000,000 | 30 ամիս | 5.00% ✅ԱԿԲԱ Բանկ | USD | 5,000,000 | 60 ամիս | 5.50% ✅ԱյԴի Բանկ | USD | 30,000,000 | Հավերժ | 8.25% ✅Արմենիան Լիզինգ Քամփնի | AMD | 1,000,000,000 | 36 ամիս | 10.75% ✅Արմսվիսբանկ | AMD | 10,000,000,000 | 48 ամիս | 9.00% ✅Թիմ Հոլդինգ | AMD | 5,000,000,000 | 48 ամիս | 11.50% ✅Կոնվերս Բանկ | AMD | 5,000,000,000 | 36 ամիս | 9.25% ✅Հայէկոնոմբանկ | USD | 4,000,000 | 36 ամիս | 5.00% ✅Հայէկոնոմբանկ | USD | 4,000,000 | 48 ամիս | 6.00% ✅Ֆասթ Բանկ | USD | 4,000,000 | 24 ամիս | 6.00% ✅Ֆարմ Կրեդիտ | AMD | 1,500,000,000 | 36 ամիս | 12.00% ➡️Ավելին` կայքում www.finarm.am *Ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից։

Open in Telegram
Views684−19%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#2775Text

🔥Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար 🔴Համաշխարհային ֆոնդային շուկաներն արձանագրել են ամենամեծ շաբաթական անկումը COVID-19 համավարակից ի վեր։ S&P 500 ինդեքսը շաբաթվա ընթացքում նվազել է 8.6%-ով, Nasdaq-ը գրանցել է 10% անկում, Dow Jones-ը նվազել է 8%-ով: Շուկայի անկայունությունը չափող VIX ինդեքսն աճել է 86%-ով՝ հասնելով 2025թ.-ի ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակին։👇 https://shorturl.at/lBXGb 🔴J.P. Morgan-ի կանխատեսմամբ Դաշնային պահուստային համակարգը հաջորդ երեք՝ դեկտեմբերին, հունվարին և մարտին կայանալիք նիստերի ընթացքում 0.25 տոկոսային կետով կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ J.P. Morgan-ի հրապարակման մեջ նշված է, որ չնայած աշխատաշուկան գնաճային ճնշումների աղբյուր չի հանդիսացել, գնաճը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։👇 https://shorturl.at/HMb9c 🔴Արհեստական բանականության Claude մոդելը մշակող Anthropic ընկերությունն իականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկ (IPO) և ներգրավել 81 միլիարդ դոլար՝ դառնալով ԱԲ ոլորտի առաջին հրապարակային ընկերությունն աշխարհում։ ​Բորսայական առաջին առևտրային օրը բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմել է 111.50 դոլար, ինչը 34%-ով բարձր էր IPO-ի տեղաբաշխման գնից (83 դոլար): Այնուամենայնիվ, օրվա ընթացքում գինը նվազել և առևտրաշրջանի փակման պահին կանգ է առել 97.17 դոլարի վրա:👇 https://shorturl.at/OJWy1 🔴Եվրոպական ֆոնդային շուկաները ևս նվազել են՝ գրանցելով 2025թ.-ի մարտից ի վեր ամենամեծ շաբաթական անկումը։ Ներդրողները նվազեցրել են արհեստական բանականության ոլորտի հետ կապված ներդրումները, քանի որ Anthropic-ի աղմկահարույց բորսայական դեբյուտը չկարողացավ վերականգնել ոլորտի նկատմամբ վստահությունը։ Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը փակվել է 2% անկմամբ՝ հասնելով 625.65 կետի։ Շաբաթվա ընթացքում այն նվազել է ավելի քան 5.7%-ով։👇 https://reut.rs/3XnFCiC 🔴Ոսկու գինը նվազել է մինչև 3,502.49 դոլար մեկ ունցիայի դիմաց՝ հասնելով վերջին 14 ամիսների նվազագույն մակարդակին, ինչը պայմանավորված է ԴՊՀ-ի կողմից տոկոսադրույքների բարձրացման սպասումներով, դոլարի ամրապնդմամբ և ֆոնդային շուկայի անկմամբ։ Շաբաթվա ընթացքում ոսկին նվազել է 9.4%-ով, ինչը 2026թ.-ի մարտից ի վեր ամենամեծ շաբաթական անկումն է։👇 https://shorturl.at/i42LP

Open in Telegram
Views782−7%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#2774Text

‼️Արարատբանկը տեղաբաշխել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի դրամային պարտատոմսերը։ 📌Պարտատոմսերի հիմնական պայմաններն են. ✅Թողարկման ծավալ (ՀՀ դրամ)՝ 5,000,000,000՝ ՀՀ դրամ ✅Տեղաբաշխման ենթակա ծավալ (ՀՀ դրամ)՝ 4,500,000,000 ✅Անվանական արժեք (ՀՀ դրամ)՝ 10,000 ✅Արժեկտրոնի եկամտաբերություն՝ 8.5% ✅Մարման ամսաթիվ - 19.11.2029թ. ✅Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)՝ 5,400,000,000 ✅Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)՝ 4,500,000,000 ✅Պահանջարկը տեղաբաշխման ենթակա ծավալի համեմատ՝ 1.2 ✅Միջին կշռված գին՝ 99.6059 ✅Աճուրդի կտրման գին՝ 99.5476 ✅Աճուրդի կտրման եկամտաբերություն՝ 8.6745 ✅Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը (%)՝ 8.6520 ✅Աճուրդի առավելագույն գին՝ 100.0000 ✅Աճուրդի նվազագույն գին՝ 99.5476 ✅Աճուրդի կտրման գնով ներկայացված հայտերի բավարարման տոկոսը (%)՝ 100 🔎Տեղաբաշխումն իրականցվել է ստանդարտ փակ աճուրդի եղանակով:

Open in Telegram
Views1,050+25%vs avg
Forwards—
Reactions4
Comments—
#2773Link preview
Views1,170+39%vs avg
Forwards—
Reactions4
Comments—
#2772Link preview
Views1,140+35%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#2771Text
Views971+15%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#2770Text

📢Այս շաբաթվա ներդրողի օրացույցը 📌2026-11-16 ✅Ամերիաբանկ | Արժեկտրոն | USD | 15,000,000 | 5.50% ✅Ամերիաբանկ | Արժեկտրոն | USD | 15,000,000 | 6.00% ✅Ամերիաբանկ | Արժեկտրոն | USD | 5,660,000 | 5.00% ✅ԱՄԻՕ Բանկ | Արժեկտրոն | AMD | 2,500,000,000 | 10.25% ✅ՀՀ ֆին. նախ. | Տեղաբաշխում | AMD | 5,000,000,000 📌2026-11-17 ✅ԱՄԻՕ Բանկ | Արժեկտրոն | AMD | 6,000,000,000 | 9.75% ✅Դոմուս | Արժեկտրոն | AMD | 1,500,000,000 | 12.50% ✅Իկօ մաշիների | Արժեկտրոն | AMD | 1,100,000,000 | 12.50% 📌2026-11-18 ✅Կոնվերս Բանկ | Արժեկտրոն | USD | 5,000,000 | 5.00% ✅Կոնվերս Բանկ | Արժեկտրոն | USD | 5,000,000 | 5.25% ✅Կոնվերս Բանկ | Արժեկտրոն | AMD | 2,000,000,000 | 9.75% ✅ՀԷՑ | Արժեկտրոն | USD | 20,000,000 | 7.45% ✅ՀԷՑ | Արժեկտրոն | AMD | 6,200,000,000 | 10.75% 📌2026-11-19 ✅Յունիբանկ | Արժեկտրոն | USD | 10,000,000 | 6.25% ✅Յունիբանկ | Արժեկտրոն | USD | 2,758,000 | 5.60% 📌2026-11-20 ✅Ամերիաբանկ | Արժեկտրոն | USD | 25,000,000 | 4.75% ✅Թիմ Հոլդինգ | Արժեկտրոն | USD | 12,500,000 | 8.65% ✅Ստամինա | Արժեկտրոն | AMD | 250,000,000 | 13.50% ⚡️ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ℹ️Պարտատոմսեր ✅Ազգային հիփոթեքային | AMD | 5,000,000,000 | 36 ամիս | 8.50% ✅ԱԿԲԱ Բանկ | USD | 5,000,000 | 30 ամիս | 5.00% ✅ԱԿԲԱ Բանկ | USD | 5,000,000 | 60 ամիս | 5.50% ✅ԱյԴի Բանկ | USD | 30,000,000 | Հավերժ | 8.25% ✅Էվոկաբանկ | USD | 15,000,000 | 36 ամիս | 5.50% ✅Էվոկաբանկ | EUR | 5,000,000 | 36 ամիս | 4.00% ✅Թիմ Հոլդինգ | AMD | 5,000,000,000 | 48 ամիս | 11.50% ✅Կոնվերս Բանկ | AMD | 5,000,000,000 | 36 ամիս | 9.25% ✅Հայէկոնոմբանկ | USD | 4,000,000 | 36 ամիս | 5.00% ✅Հայէկոնոմբանկ | USD | 4,000,000 | 48 ամիս | 6.00% ✅Ֆասթ Բանկ | USD | 4,000,000 | 24 ամիս | 6.00% ➡️Ավելին` կայքում www.finarm.am *Ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից։

Open in Telegram
Views1,000+19%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#2769Text

🔥Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար 🔴NVIDIA-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, 33 տարվա պաշտոնավարումից հետո, ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ հեռացվել է աշխատանքից՝ արտաամուսնական կապերի և դրանցում հնարավոր լրտեսական բաղադրիչի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ NVIDIA-ի բաժնետոմսերի գինը նախորդ շաբաթ նվազել է ավելի քան 20%-ով, իսկ ընկերության շուկայական արժեքը կրճատվել է մոտ 500 միլիարդ դոլարով։ Այժմ ներդրողները սպասում են նոյեմբերի 17-ին նախատեսված` ընկերության եռամսյակային ֆինանսական հաշվետվության հրապարակմանը։👇 https://cbsn.ws/4ziZLUx 🔴ԱՄՆ կառավարությունը 2027 ֆինանսական տարին սկսել է հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցված 404 միլիարդ դոլարի բյուջետային պակասուրդով, ինչը հոկտեմբերի համար ռեկորդային ցուցանիշ է և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 120 միլիարդ դոլարով կամ 42%-ով։👇 https://reut.rs/3V1IAsr 🔴Թուրքիայի բանկային ոլորտի կարգավորող մարմնի ղեկավար Շահափ Քավջըօղլուն 20 միլիարդ դոլարի ներդրումային սկանդալի ֆոնին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Կարգավորող մարմինները կարգադրել էին լուծարել 131 ներդրումային ֆոնդ, որոնց ակտիվների ընդհանուր արժեքը գագաթնակետին հասել էր 20 միլիարդ դոլարի։ Այս որոշումն ազդում է ավելի քան 455,000 ներդրողների վրա։👇 https://bit.ly/4kdlCc5 🔴ԱՄՆ-ում սպառողական գները հոկտեմբերին սպասվածից ավել աճ են գրանցել՝ սննդամթերքի և բնակության հետ կապված ծախսերի բարձրացման ֆոնին, ինչն ամրապնդում է Դաշնային պահուստային համակարգի կողմից հաջորդ ամիս կայանալիք նիստին տոկոսադրույքների բարձրացման սպասումները։ Սպառողական գների ինդեքսը հոկտեմբերին ամսական կտրվածքով աճել է 0.4%-ով։👇 https://shorturl.at/ejOFu 🔴Goldman Sachs-ի կանխատեսմամբ առաջիկա 12 ամիսների ընթացքում ԱՄՆ ֆոնդային շուկայի հիմնական ինդեքսը՝ S&P 500-ը կբարձրանա մինչև 8,700 կետ։ Ընկերության գնահատմամբ՝ վերջին շրջանում շուկայի կտրուկ անկումից հետո բաժնետոմսերի ավելի գրավիչ գնահատականները կարող են նպաստել դրական եկամտաբերության ապահովմանը, նույնիսկ շահույթի դանդաղ աճի պայմաններում։👇 https://reut.rs/4Az8xyE

Open in Telegram
Views954+13%vs avg
Forwards—
Reactions4
Comments—
#2768Link preview
Views1,040+23%vs avg
Forwards—
Reactions8
Comments—
#2767Link preview
Views1,120+33%vs avg
Forwards—
Reactions3
Comments—