Account

Posts of 🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

newest first

#80214Text
Views32−70%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#80213Video

Forwarded from Radio Sputnik Armenia

«Աբովյան Time»․ Նոր Սահմանադրության նախագծի քարոզարշավը, ըստ էության, մեկնարկել է։ Ավելի ճիշտ՝ քննարկումները։ Մի կողմ դնելով քննադատությունը և գովասանքը, պետք է օբյեկտիվորեն արձանագրել՝ այս Սահմանադրությունը էականորեն փոխում է ներհայկական, ներքաղաքական, ներհասարակական փոխհարաբերությունների տրամաբանությունը և, այո՛, պետք է արձանագրել, որ շատ, շատ, շատ մտահոգիչ։ Դրույթներ կան, օրինակ՝ քաղաքացիությունից զրկելու հնարավորույթունը, շատ մտահոգիչ է դատական համակարգին վերաբերող կարգավորումը․ ըստ էության, դատական համակարգն ընկնում է ուղիղ կախվածության մեջ այդ պահի իշխանութունից։ Իսկ դե Անկախության հռչակագրի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ․ հիմնարար համազգային և պետական առաջնահերթությունները ներկայացնող այդ փաստաթուղթը դուրս է մնում Սահմանադրության առաջարկվող տրամաբանությունից։ Զարմանալի չէ, որ այս նոր Սահմանադրությունը շտապեցին ողջունել թե՛ ադրբեջանցիները, թե՛ թուրքերը։ Իսկ հիմա հարց՝ եթե թուրքերը և ադրբեջանցիները փաստացի չեն դադարեցնում իրենց հակահայկական քաղաքականությունը, ապա ինչի՞ մասին է խոսում նույն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այդքան մեծ հրճվանքը ակնկալվող կամ ենթադրվող նոր Սահմանադրության վերաբերյալ։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Open in Telegram
Views19−82%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#80212Photo

Forwarded from Айнур Курманов

«Перенос оборудования и патогенов из биолабораторий Украины в Грузию, Армению и Казахстан — угроза для постсоветского пространства». «Перенос оборудования и патогенов из биолабораторий Украины в Грузию, Армению и Казахстан — угроза для постсоветского пространства». Заявление конференции Международной Коалиции по запрещению биологического оружия и военно-биологических лабораторий 21 ноября 2026 года  Бывший глава Национальной разведки США Тулси Габбарт ранее призналась, что на Украине проводились исследования двойного назначения в биолабораториях Пентагона и анонсировала проведение специального расследования их деятельности. Мы уже говорили, что это заявление подтвердило все наши утверждения и публикации о подготовке к ведению наступательной биологической войны. Подробнее на сайте: https://www.kurmanov.info/перенос-оборудования-и-патогенов-из/

Open in Telegram
Views47−56%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#80211Text
Views44−59%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#80210Video

Forwarded from Radio Sputnik Armenia

🎙«Աբովյան Time»․ Մեզ մնաց մի հատ էլ Իրանի հետ թարսվենք․․․ Տարածաշրջանային զարգացումները առաջացնում են ծանրակշիռ մտահոգություն, և դրա կիզակետում իրանա-ամերիկյան գործընթացներն են, որոնք կարծես շարժվում են դեպի նոր լարվածություն։ Իհարկե, ինչպես էլ ավարտվի այս ամենը, չի կարելի հերքել փաստը, որ Իրանը իր դիրքը տարածաշրջանային գերպետությունից դարձրել է համաշխարհային մակարդակի գերպետություն, և սա առաջ չափազանցության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանն է այսօր ուղիղ ազդում համաշխարհային տնտեսության վրա՝ վերահսկելով Հորմուզի նեղուցն ու միջնոդավորված՝ նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Բացի թուրք-ադրբեջանական վտանգներից, որոնք առկախված են մեր գլխին, բացի անհասկանալի «ԵԱՏՄ, թե ԵՄ խաղից», վտանգները նաև գեներացնում են այնտեղից, որտեղ շատերը ուշադրություն չեն դարձնում։ Երբ TRIPP նախագիծը քննարկվում էր, Իրանից բազմաթիվ անգամ հնչել է, որ նախագիծը չպետք է վտանգի իրանցիներին, որովհետև Իրանը վճռական է այդ հարցի լուծումը տալ շատ կոշտ ձևերով։ Կրկին հիշեցնեմ Ալի Աքբար Վելայաթիի հարցազրույցը իրանական մամուլում, որտեղ նա ուղղակի ասել էր՝ «եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը»։ Հաշվի առնելով իրանական դիվանագիտության առանձնահատկությունները, այնուամենայնիվ, շատ մտահոգիչ հայտարարություն էր։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Open in Telegram
Views117+10%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#80208Link preview

Заявление фракции «Армения» Национального собрания Республики Армения В Армении арест давно превратился в инструмент запугивания, изоляции и наказания политических оппонентов власти. Сегодня последствия этой политики уже приводят к необратимым человеческим трагедиям. Сегодня рано утром общество потрясла очередная трагическая новость: в исправительном учреждении скончался 46-летний Арсен Геворкян. Мы являемся свидетелями очередной человеческой трагедии, которая происходит при власти, провозгласившей себя демократической, но осуществляющей повсеместные репрессии в отношении оппозиционеров. Смерть Арсена Геворкяна вновь демонстрирует тяжелые человеческие последствия политических преследований и необходимость привлечения к ответственности за них. В заключении продолжают оставаться лидеры оппозиционных политических сил, инакомыслящие. У этой трагедии есть конкретный ответственный — нынешняя авторитарная власть и ее руководитель Никол Пашинян, действия которых становятся все более дерзкими, когда отсутствует противодействие со стороны международного сообщества. Сочуствуем семье, близким и нашим партнерам из «Сильной Армении» в связи с этой трагедией. Фракция «Армения» Национального собрания Республики Армения

Open in Telegram
Views272+156%vs avg
Forwards—
Reactions4
Comments—
#80207Photo
Views108+2%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#80205Video

Forwarded from Radio Sputnik Armenia

«Ադրբեջանի Սահմանադրությունն ունի դրույթներ, որոնք բավական վիճահարույց են, հատկապես Ադրբեջանի տարածքային հիմքերի և սահմանների տեսանկյունից։ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում գրված է, որ դրա հիմքում դրված է Անկախության մասին Սահմանադրական ակտը, որն ընդունվել է 1991 թվականին, և ամրագրվում են այդ ակտում ամրագրված սկզբունքները»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցում Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը թվարկում է Ադրբեջանի Սահմանասրության վիճահարույց դրույթները և նկատում՝ Ադրբեջանի պահանջները Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվելու։ Նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում, որ Բաքուն հետագայում չի հրաժարվի դրանից։ «Նույնիսկ եթե այդ փաստաթուղթը, որը անվանում են խաղաղության պայմանագիր, ստորագրվի, եթե այսօրվա իշխանություններին հաջողվի Սահմանադրությունից հանել հռչակագիրը, այդ փաստաթղթի ուժը մեծ հարց է։ Որովհետև մենք գիտենք՝ Ալիևի ռեժիմը այդ փաստաթղթերը կարող է ընդհանրապես ուզած պահին շպրտել մի կողմ։ Եթե նույնիսկ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք նրանք պահանջում են, կատարվեն, դրանով նրանց պահանջները չեն բավարարվելու։ Մենք այդ մասին վաղուց ենք խոսել՝ դեռ 2020 թվականից, երբ սկսվեց բանակցային գործընթացը։ Եթե կողմը, որն իրեն թույլ է համարում, գնում է զիջումների, և բոլոր զիջումներն ընդունվում են, ապա զիջումների քանակն ավելանում է, և դրանք ավելի են խստանում։ Այսինքն՝ միայն Սահմանադրությունը փոխելով մենք այդ հարցը երբեք չենք լուծի»,- վերլուծում է Շահզադեյանը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Open in Telegram
Views102−4%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#80203Video

Forwarded from Radio Sputnik Armenia

«Թուրք–ադրբեջանական դաշինքի մահվան մասին լուրերը անիրական են, սակայն «մեկ ազգ, երկու պետություն» ձևաչափում լուրջ վերանայումներ են տեղի ունենում: Ալիևն այլևս չի ընդունում «փոքր եղբոր» դերը»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վերլուծել է Բաքվի և Անկարայի միջև հնչող կոշտ հայտարարությունները։ «Թուրք-ադրբեջանական հարաբերություններում երբեմն-երբեմն նկատվում են որոշ փոխադարձ խանդի տեսարաններ... Բայց «փոքր եղբայր-մեծ եղբայր» հարաբերությունները Ադրբեջանի համար այլևս ընկալելի չեն, ընկալելի են ուղղակի «եղբայրներ» հարաբերությունները։ Իսկ այս օրերին Թուրքիայում տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որ ձևակերպվում է հետևյալ կերպ՝ Ադրբեջանը մոռացել է, որ առանց Թուրքիայի օգնության չէր կարող հաղթել 44-օրյա պատերազմում Հայաստանին, ավելի ճիշտ՝ Արցախի Պաշտպանության բանակին չէր էլ կարող հաղթել․․․ Այսինքն սա լրջագույն հարված է Ալիևի քաղաքական ամբիցիաներին և ինքնասիրությանը»։ Թուրքագետի դիտարկմամբ՝ լարվածության բուն առիթ դարձած գլխաշորերի՝ հիջաբի սահմանափակման շուրջ վեճը զուտ կրոնական կամ հագուստի հարց չէ, այլ քաղաքական իսլամի առանցքային սիմվոլ․ «Թուրքիայի համար գլխաշորը քաղաքական իմիջի հարց է, Ադրբեջանի համար՝ քաղաքական ինքնության»։ Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը լարումը թուլացնելու առաջին քայլն արել է՝ պաշտոնից ազատելով կոշտ հայտարարություններ արած իր խորհրդականին․ «Հիմա պետք է հասկանալ, թե արևելյան շուկայի օրենքներով՝ դրա դիմաց փորձառու Էրդողանը ի՛նչ է պահանջելու Ալիևից»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Open in Telegram
Views169+59%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#80202Video

Forwarded from Radio Sputnik Armenia

🎙«Արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են, և ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2027թ–ի երկրորդ կեսին։ Դա Փաշինյանի համար վաբանկային խաղ է, որին նա գնացել է ոչ լավ օրից». «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում կանխատեսում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։ «Հունիսի 7-ի ընտրական ցիկլը Հայաստանում չի ավարտվել։ Այն այսօր էլ շարունակվում է ներքաղաքական լարվածությամբ, ընդդիմության ձերբակալություններով, տնտեսական ճնշումներով։ Արտահերթ ընտրություն անպայման լինելու է։ Ի դեպ, դա օբյեկտիվ էլ է, որովհետև այս խորհրդարանը ստեղծման օրվանից փակուղային էր։ Խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերից որևէ մեկը իր օրակարգը ռեալիզացնելու անհրաժեշտ թվով մանդատներ չէր ստացել, այդ թվում իշխանությունը»։ Նիկոլ Փաշինյանը երեկ նաև խաղաղության պայմանագրի ստորագրման ցանկալի նոր ժամկետ հայտարարեց․ եթե հոկտեմբերի 15-ին դա մինչև 2031-ն էր, ապա երակվա խոսքում նշեց 2027-28 թվականները։ Սա, ըստ Սուրենյանցի, պատահական չէ։ Եվ դա հասկանալու համար բավական էր հետևել նախորդ ժամկետի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում բարձրացած աղմուկին․ «Մի վայնասուն բարձրացավ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ «գցում» է, փորձում է պայմանավորվածություններից հետ կանգնել։ Այսինքն՝ Բաքվից հստակ հասկացրեցին, որ «այն ջերմոցային պայմաններով, որ ստեղծել ենք, որ դու վերարտադրվես, դրա համար չէինք ստեղծել», և միանգամից Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ փոփոխություն կատարվեց»,– նկատում է քաղաքագետը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Open in Telegram
Views178+68%vs avg
Forwards—
Reactions1
Comments—
#80201Video
Views176+66%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#80200Video

Forwarded from Radio Sputnik Armenia

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չէ, որովհետև Ադրբեջանի տեղեկատվական դաշտում չեն դադարում հայատյացությունից բխող ձևակերպումներն ու մոտեցումները․ խաղաղությունը հասարակությունն է, որն այսօր պատրաստ չէ խաղաղության»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն է։ «Երբ տեսնում ենք, որ քո թշնամի պետության կամ հակառակորդ պետության կրթական համակարգում երեխաներին սովորեցնում են, որ հայերը ռևանշիստ են, ապա ես չեմ կարող հավատալ այդ խաղաղությանը։ Ադրբեջանական դպրոցների 9-րդ դասարանի համար այս տարեսկզբի դասագիրք է հրատարակվել 44-օրյա պատերազմի մասին, որտեղ 190 անգամ հանդիպում է «ռևանշիստ» բառը, «օկուպացված» բառը՝ մոտ 70 անգամ։ Դասագրքում, Դավթյանի խոսքով, նաև լուսանկարներ կան միջազգային պարսավանքի արժանացած, Բաքվի, այսպես կոչված` «Հաղթանակի պուրակից»։ Ադրբեջանագետ պատգամավորի ձևակերպմամբ՝ որքան Ադրբեջանը փորձում է «նվաստացնել» Հայաստանի հասարակությանը, այնքան մեր ժողովրդի մեջ վրեժխնդրությունն ավելի է շատանում։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Open in Telegram
Views165+55%vs avg
Forwards—
Reactions—
Comments—
#80199Photo
Views166+56%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#80198Video

Forwarded from Radio Sputnik Armenia

🎙«Անիմաստ է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների մասնակցելը․ ընդդիմադիր այս կամ այն թեկնածուի հաղթանակը որևէ էական ազդեցություն կամ նշանակություն չունի քաղաքական ընդհանուր պատկերի վրա»․ կարծում է «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակից քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով՝ ՏԻՄ մարմինները Հայաստանում երբեք ինքնուրույն կառույցներ չեն եղել և միշտ կախվածության մեջ են գտնվել կենտրոնական իշխանությունից։ «ՏԻՄ մարմիններն ինքնուրույն կառույցներ չեն, և Հայաստանում միշտ էլ այդպես է եղել։ Նրանք միշտ նայում են՝ ով է նստած իշխանական ղեկին։ Երբ իշխում է «իքս» քաղաքական ուժը, բոլորը ստիպված են նրա ձեռքին նայել, որովհետև նրանից են ֆինանսավորում ստանում։ Իրենք ինքնուրույն ֆինանսավորման հզոր տնտեսական աղբյուրներ չունեն», –բացատրում է քաղտեխնոլոգը։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարները արագորեն հարմարվում են նոր իշխանություններին։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին քաղաքական առումով անիմաստ է։ Իսկ եթե չեն հարմարվում, գործող կառավարման համակարգում կենտրոնական իշխանությունը ցանկացած պահի կարող է հեռացնել համայնքի ղեկավարին․ օրինակները քիչ չեն։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Open in Telegram
Views155+46%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#80196Photo
Views192+81%vs avg
Forwards—
Reactions4
Comments—
#80195Video
Views166+56%vs avg
Forwards—
Reactions2
Comments—
#80194Video

Forwarded from Radio Sputnik Armenia

«Սիրելի՛ երևանցիներ, ձեզ սպասվում են նորանոր թանկացումներ. հաջորդ ամսվանից կսկսվի թանկացումների շքերթը։ Սա մեր երևանցիների համակերպվելու հետևանքն է»: «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը պարզաբանում է իր զգուշացումը՝ Երևանի տարբեր հատվածներում և մայրաքաղաքի մուտքերի մոտ նախատեսվող տեսախցիկների տեղադրումը միայն մեքենաների հոսքը հաշվելու նպատակ չունի․ դրան կարող են հաջորդել Երևան մարզերից եկող ավտոբուսների և միկրոավտոբուսների տեղաշարժի սահմանափակումներ․ «Էջմիածնից, Արմավիրի մարզից մեր բնակիչները, ուսանողները գալու են, հասնեն Երևանի մուտքի մոտ։ Էլ չեն թողնելու գան Պրոսպեկտ։ Կիջնեն, ուրիշ մի ավտոբուս կնստեն՝ արդեն Երևանի, մի հատ էլ այնտեղ պետք է գումար մուծեն»։ Ստեփանյանի պնդմամբ՝ փոփոխությունները կարող են վերաբերել նաև Երևանի Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաներով մուտք գործելուն․ «Ասենք՝ Նոր Նորքից ուզում եք իջնել ձեր ընտանիքով Երևանի կենտրոն՝ տարբեր ժամանցային վայրեր․ դուք կթողնեք Մասիվում ձեր մեքենան ու տրանսպորտով կիջնեք Երևանի կենտրոն։ Չե՞ք ուզում՝ կմուծեք բարձր գումարներ Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործելու համար»։ Երևանի ավագանու ենթադրել է, որ տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի արձանագրել սահմանափակումները խախտող վարորդներին և տուգանքներ կիրառել նրանց նկատմամբ։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Open in Telegram
Views161+52%vs avg
Forwards—
Reactions—
Comments—