🇦🇲ԲԱՔՎԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ԳՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ Է ՄՂՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նոր Սահմանադրության նախագիծը Բաքվում գոհունակությամբ են ընդունել։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել է Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելը՝ այդ հարցի լուծումը կապելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Փաշինյանը նոյեմբերի 19-ին հաստատել էր, որ Ալիևի հետ քննարկել է նաև նոր Սահմանադրության հարցը։ Նոյեմբերի 23-ին հրապարակված նախագիծը փաստորեն գոհացրել է Բաքվին։ Նախագծով Անկախության հռչակագրի հղումը չկա, «Հայ ժողովուրդ» ձևակերպումը փոխարինվում է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» հասկացությամբ, սահմանափակվում է արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքը, նախատեսվում է քաղաքացիությունից զրկելու հնարավորություն։ Փոփոխություններ են առաջարկվում նաև դատական համակարգի, Հայ առաքելական եկեղեցու հետ պետության հարաբերությունների և պետական խորհրդանիշերի հարցերում։ Իշխանությունը այս փոփոխությունները փորձում է ներկայացնել որպես խաղաղության ճանապարհ։ Սակայն ինչի՞ դիմաց է այդ խաղաղությունը, եթե դրա գինը սեփական պատմությունից, ազգային իրավունքներից և անկախ պետականության հիմքերից հրաժարվելն է։ Փաշինյանը Հայաստանի Սահմանադրության սեփականատերը չէ, իսկ Ալիևը Հայաստանի մայր օրենքի խմբագիր չէ։ Սահմանադրության ճակատագիրը պետք է որոշի հայ ժողովուրդը, ոչ թե Բաքվի գոհունակությունը։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺КОНСТИТУЦИЯ ПОД ДИКТОВКУ БАКУ: ПАШИНЯН ВЫЧЁРКИВАЕТ АРМЯНСКУЮ ГОСУДАРСТВЕННОСТЬ ИЗ ОСНОВНОГО ЗАКОНА Новый проект Конституции, представленный Николом Пашиняном, был встречен в Баку с удовлетворением. Министр иностранных дел Азербайджана Джейхун Байрамов приветствовал отказ от ссылки на Декларацию независимости, связав решение этого вопроса с подписанием мирного договора между Арменией и Азербайджаном. 19 ноября Пашинян подтвердил, что обсуждал с Алиевым также вопрос новой Конституции. Таким образом, опубликованный 23 ноября проект фактически удовлетворил Баку. В проекте отсутствует ссылка на Декларацию независимости, формулировка «армянский народ» заменяется понятием «народ Республики Армения», ограничивается избирательное право граждан, проживающих за рубежом, предусматривается возможность лишения гражданства. Изменения предлагаются также в вопросах судебной системы, отношений государства с Армянской апостольской церковью и государственных символов. Власть пытается представить эти изменения как путь к миру. Но какой ценой достаётся этот мир, если за него предлагают расплатиться собственной историей, национальными правами и основами независимой государственности? Пашинян не является владельцем Конституции Армении, а Алиев — редактором Основного закона страны. Судьбу Конституции должен решать армянский народ, а не удовлетворённый Баку. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в TelegramПосты канала Tribunal
🇦🇲ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ. Ո՞ՒՄ ԴԵՄ և Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Մարիա Զվյագինցևան Facebook-ի իր էջում պատմել է, թե ինչպես է Երևանյան հյուրանոցներից մեկում ականատես եղել բրիտանացի և ամերիկացի մասնագետների զրույցին։ Քննարկում էին Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի մեթոդները, մասնավորապես՝ ռուսական հասարակության մեջ հուսալքություն տարածելու, տնտեսական դժվարությունների և պատերազմից հոգնածության թեմաներն ուժեղացնելու եղանակները։ , Պարզվում է՝ պատահական զրույց չէր. դրա հետևում մի ամբողջ բրիտանական համակարգ է կանգնած՝ հետազոտական կենտրոններ, ռազմական ստորաբաժանումներ, ուսումնական ծրագրեր և մասնավոր կապալառուներ։ Վերջին տարիներին այդ համակարգն ավելի ամուր տեղ է գրավել նաև Հայաստանում։ Բրիտանացի զինվորականները պատրաստում են հայ մասնագետների, արևմտյան կառույցները կազմակերպում են կիբեռանվտանգության դասընթացներ, ֆինանսավորում լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ծրագրերը, իսկ Հայաստանի պետական կառույցները ներգրավվում են հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նախաձեռնություններում։ Դրամաշնորհներն ու պետական հատկացումները միլիոնավոր ֆունտերի և եվրոների են հասնում։ Համալսարանները մշակում են մեթոդները, զինվորականները պատրաստում կադրերին, իսկ ֆինանսավորողներն ապահովում են աշխատանքի շարունակականությունը։ Երևանյան հյուրանոցում հարևան սեղանի շուրջ նստած մարդիկ քննարկում են, թե ինչպես ռուսական հասարակության մեջ հոգնածություն ու հուսալքություն տարածեն։ Իսկ Հայաստանում այդ ընթացքում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարել են սովորեցնում։ Ամեն ինչ՝ կոկիկ, վայելուչ, բրիտանական վկայականներով ու եվրոպական դրամաշնորհներով։ Մնում է պարզել՝ ով ումից ում է պաշտպանում։ Եվ ինչո՞ւ են այդ պաշտպանության դիմաց այդքան առատաձեռն վճարում։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺АРМЕНИЮ УЧАТ ИНФОРМАЦИОННОЙ ВОЙНЕ. ПРОТИВ КОГО И ЗА ЧЕЙ СЧЁТ? Мария Звягинцева рассказала на своей странице в Facebook, как в одном из ереванских отелей стала свидетельницей разговора британских и американских специалистов. Они обсуждали методы информационной войны против России, в частности способы распространения уныния в российском обществе, усиления тем экономических трудностей и усталости от войны. Как выясняется, это был далеко не случайный разговор: за ним стоит целая британская система — исследовательские центры, военные подразделения, учебные программы и частные подрядчики. За последние годы эта система прочно обосновалась и в Армении. Британские военные готовят армянских специалистов, западные структуры проводят курсы по кибербезопасности, финансируют проекты СМИ и общественных организаций, а государственные ведомства Армении вовлекаются в инициативы по противодействию гибридным угрозам. На гранты и государственное финансирование выделяются миллионы фунтов и евро. Университеты разрабатывают методики, военные готовят кадры, а финансирующие структуры обеспечивают непрерывность этой работы. В ереванском отеле за соседним столом люди обсуждают, как распространить усталость и уныние в российском обществе. А в самой Армении тем временем учат бороться с гибридными угрозами. Всё чинно, благородно, с британскими сертификатами и европейскими грантами. Осталось выяснить, кто кого от кого защищает. И почему за эту защиту так щедро платят. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в TelegramДинамика просмотровСкрыть динамику
Рост просмотров
Часов после публикации
Показать таблицей
| Часов после публикации | Просмотры |
|---|---|
| 0 ч | 0 |
| 2 ч | 18 |
| 4 ч | 32 |
| 6 ч | 42 |
| 24 ч | 141 |
- Через 1 час18
- Через 6 часов42
- Через 24 часа141
- Всего сейчас141
🇦🇲ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ․ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է» Բանաստեղծ և ազատամարտիկ Դավիթ Մշեցին հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին, կալանավայրերում մահերին, ժողովրդավարության կեղծ ընկալմանը և ազգային հիշողության կորստին։ Նա համոզված է, որ հասարակության անտարբերությունը, պատմության մոռացությունն ու արժանապատվության նահանջը վտանգում են Հայաստանի պետականությունը։ Մշեցին քննադատել է իշխանության վարած քաղաքականությունը, խաղաղության օրակարգը և ընդդիմության ընտրած մարտավարությունը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կապիտուլյացիան արդեն ընթացքի մեջ է, իսկ Սահմանադրության փոփոխության, Անկախության հռչակագրից հրաժարվելու և Սյունիքի շուրջ ճնշումները սպառնում են երկրի ինքնիշխանությանը։ Դավիթ Մշեցու համոզմամբ՝ այս վիճակից դուրս գալու ճանապարհը ազգային ինքնագիտակցության, պատմական հիշողության և պետական մտածողության վերականգնումն է։ «Հայ մարդուն ավել բան պետք չի, ընդամենը հայ մարդուն պետք է անկեղծ ասել՝ ինքը ով է»,– ասում է նա։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ДАВИД МШЕЦИ: «МИР — ПРОТИВОЕСТЕСТВЕННОЕ СОСТОЯНИЕ, А КАПИТУЛЯЦИЯ АРМЕНИИ УЖЕ ИДЁТ» Поэт и участник освободительной борьбы Давид Мшеци в интервью рассказал о политических преследованиях в Армении, смертях в местах заключения, искажённом понимании демократии и утрате национальной памяти. По его убеждению, общественное равнодушие, забвение собственной истории и отказ от достоинства ставят под угрозу армянскую государственность. Мшеци подверг критике политику властей, провозглашённую ими мирную повестку и тактику оппозиции. По его оценке, капитуляция Армении уже идёт: требования изменить Конституцию, отказаться от Декларации независимости и давление вокруг Сюника угрожают суверенитету страны. Выход из сложившегося положения Мшеци видит в восстановлении национального самосознания, исторической памяти и государственного мышления. «Армянскому человеку большего и не нужно. Ему нужно лишь честно сказать, кто он такой», — говорит поэт. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в TelegramДинамика просмотровСкрыть динамику
Рост просмотров
Часов после публикации
Показать таблицей
| Часов после публикации | Просмотры |
|---|---|
| 0 ч | 0 |
| 3 ч | 27 |
| 5 ч | 37 |
| 7 ч | 48 |
| 25 ч | 89 |
- Через 6 часов37
- Через 24 часа89
- Всего сейчас89
🇦🇲ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ․ «ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ և ԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ» Տիգրան Ուրիխանյանը կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ նոր Սահմանադրության և արտահերթ ընտրությունների մասին նրա հայտարարությունները համարելով իշխանությունը վերարտադրելու փորձ։ Նրա խոսքով՝ իշխանությունը խոսում է ապագայի ծրագրերից, մինչդեռ 44-օրյա պատերազմի հետևանքների և այդ օրերին ընդունված որոշումների համար պատասխանատվությունը շարունակում է մնալ չպարզաբանված։ Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Ուրիխանյանը կասկածի տակ է դրել Փաշինյանի պնդումը, թե նախագիծը սեփական տարածք չունի։ «Ալիևը, որ ասում է՝ «Զանգեզուրի միջանցքը ստացանք ձրի», դա ի՞նչ է, օդի մե՞ջ է գնում»,— հակադարձել է նա՝ պնդելով, որ համապատասխան քարտեզներում Հայաստանի տարածքով անցնող ուղին հստակ նշված է։ Ելույթի վերջում Ուրիխանյանը ընդդիմադիր ուժերին կոչ է արել մի կողմ դնել կուսակցական տարաձայնություններն ու միավորվել գործող իշխանության դեմ պայքարում։ Նրա համոզմամբ՝ ընդդիմության մասնատվածությունը նպաստում է Փաշինյանի իշխանության պահպանմանը։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ТИГРАН УРИХАНЯН: «ВРЕМЯ ОБЪЕДИНИТЬСЯ И ОСТАНОВИТЬ ПРОЦЕСС СДАЧИ АРМЕНИИ» Тигран Уриханян подверг резкой критике политику Никола Пашиняна, расценив его заявления о новой Конституции и досрочных выборах как попытку сохранить власть. По словам Уриханяна, власти рассуждают о будущем, оставляя без ответа вопросы об ответственности за последствия 44-дневной войны и принятые тогда решения. Говоря о проекте TRIPP, Уриханян поставил под сомнение утверждение Пашиняна о том, что проект не имеет собственной территории. «А когда Алиев заявляет: „Зангезурский коридор мы получили бесплатно“, это что, по воздуху проходит?» — возразил он, утверждая, что на соответствующих картах маршрут через территорию Армении обозначен совершенно отчётливо. В завершение выступления Уриханян призвал оппозиционные силы отказаться от партийных разногласий и объединиться в борьбе против действующей власти. По его мнению, разобщённость оппозиции играет на руку Пашиняну и помогает ему удерживать власть. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в TelegramДинамика просмотровСкрыть динамику
Рост просмотров
Часов после публикации
Показать таблицей
| Часов после публикации | Просмотры |
|---|---|
| 0 ч | 0 |
| 42 ч | 661 |
| 67 ч | 825 |
- Всего сейчас825
🇦🇲ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԱՍՊԵՏՆԵՐԸ»․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԵՎ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանում բրիտանական ազդեցության հետքերը հասնում են 2018 թվականի իշխանափոխությունից շատ ավելի վաղ։ Վաչե Մանուկյանի, Արմեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի և Մհեր Գրիգորյանի կապերը բրիտանական ֆինանսական ու քաղաքական շրջանակների հետ ձևավորվել էին տարիների ընթացքում՝ բանկային համակարգում, միջազգային կառույցներում և համատեղ ծրագրերում։ Այդ կապերի շարքում առանձնանում են կադրային ծրագրերը, HSBC-ի ու Արդշինբանկի շուրջ ձևավորված գործարար հարաբերությունները, ինչպես նաև Արմեն Սարգսյանի դերակատարությունը BP-ի և Լիդիանի հետ կապված նախագծերում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո այդ կապերը նոր քաղաքական նշանակություն ստացան․ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ, Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ։ Իշխանափոխությունը Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված և բեմադրված քաղաքական վերադասավորում էր, որի լեգիտիմացումն ապահովեց սահմանադրական պահանջներին չհամապատասխանող նախագահը՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի Արմեն Սարգսյանը։ Այսօր այդ պատմության շարունակությունն արտահայտվում է նաև TRIPP ծրագրում։ «Հեղափոխությունը», պատերազմը, Արցախի հանձնումն ու TRIPP-ը Հայաստանի վզին փաթաթված նույն չարագուշակ շղթայի օղակներն են։ Եթե այս ընթացքը չկասեցվի, այդ շղթան վերջիվերջո կխեղդի Հայաստանը։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺АРМЯНСКИЕ «РЫЦАРИ» БРИТАНСКОЙ КОРОНЫ։ СЕРЖ САРГСЯН, АРМЕН САРКИСЯН, ВАЧЕ МАНУКЯН И МГЕР ГРИГОРЯН Следы британского влияния в Армении уходят далеко за пределы событий 2018 года. Связи Ваче Манукяна, Армена Саркисяна, Сержа Саргсяна и Мгера Григоряна с британскими финансовыми и политическими кругами складывались на протяжении многих лет — через банковский сектор, международные организации и совместные проекты. Особое место в этой истории занимают кадровые программы, деловые связи вокруг HSBC и Ардшинбанка, а также участие Армена Саркисяна в проектах BP и Lydian. После смены власти в 2018 году эти связи обрели новое политическое измерение: Армен Саркисян занял пост президента, Никол Пашинян возглавил правительство. Сама же смена власти стала организованной и разыгранной Сержем Саргсяном политической перестановкой. Её легитимность обеспечил президент Армен Саркисян — гражданин Сент-Китс и Невиса, не отвечавший конституционным требованиям к кандидату на этот пост. Сегодня очередным продолжением этой истории становится проект TRIPP. «Революция», война, сдача Арцаха и TRIPP — звенья одной зловещей цепи, которую затянули вокруг шеи Армении. Если этот процесс не остановить, цепь в конечном итоге задушит страну. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в TelegramДинамика просмотровСкрыть динамику
Рост просмотров
Часов после публикации
Показать таблицей
| Часов после публикации | Просмотры |
|---|---|
| 0 ч | 0 |
| 45 ч | 616 |
| 67 ч | 717 |
- Всего сейчас717
🇦🇲ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈԼԱԳԱՐ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱԶՈԽԻՍՏԱԿԱՆ ԿՈՉԵՐԸ Դանիել Իոաննիսյանը աշխարհաքաղաքական վերլուծությունը վերջնականապես շփոթել է մազոխիզմի հետ։ Նա Հայաստանից պահանջում է դուրս բերել ռուսական ռազմակայանը և լքել ԵԱՏՄ-ն՝ դա ներկայացնելով որպես Մոսկվայի դեմ հաղթաթուղթ։ Որպես օրինակ բերում է Ուկրաինան՝ չնկատելու տալով, թե այդ դիմակայությունն ինչ սարսափելի գին է արժեցել և շարունակում արժենալ ուկրաինացի ժողովրդին։ Մինչդեռ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը համարի ռուսական ռազմակայանի ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել թեկուզ վաղը։ Այսինքն՝ Իոաննիսյանի ներկայացրած «հաղթաթուղթը» Մոսկվայի համար ամենևին էլ սպառնալիք չէ։ Իսկ սեփական երկրի անվտանգության համակարգը քանդելու և տնտեսական կապերը խզելու հետևանքների մասին նա, բնականաբար, նախընտրում է լռել։ Մի խոսքով՝ գործ ունենք արտերկրից ֆինանսավորվող քաղաքական ակտիվիզմի հերթական դրսևորման հետ. սեփական երկրի անվտանգության համակարգը քանդել ուրիշների ձեռքով, սեփական մտացածին պատկերացումները հիմնավորել ուրիշների ողբերգությամբ և ազգային ինքնասպանությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական հաղթանակ։ Եվ այս ամենը՝ Մոսկվայի դեմ հաղթաթղթերի մասին ոգևորիչ դատողությունների ներքո։ Իսկապես, դժվար է պատկերացնել քաղաքական անպատասխանատվության, դիլետանտիզմի և մոլագար աշխարհաքաղաքական մազոխիզմի ավելի վտանգավոր համադրություն։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺МАЗОХИСТСКИЕ ПРИЗЫВЫ ГЕОПОЛИТИЧЕСКОГО МАНЬЯКА ДАНИЕЛА ИОННИСЯНА Даниел Ионнисян окончательно перепутал геополитический анализ с мазохизмом. Он требует вывести российскую военную базу из Армении и покинуть ЕАЭС, представляя это как козырь против Москвы. В качестве примера приводит Украину, предпочитая не замечать, какой страшной ценой украинскому народу обошлось и продолжает обходиться это противостояние. Между тем Владимир Путин заявил, что если Армения сочтёт присутствие российской военной базы более не нужным, Россия готова вывести её хоть завтра. Иными словами, разрекламированный Ионнисяном «козырь» для Москвы вовсе не является угрозой. А о последствиях разрушения собственной системы безопасности и разрыва экономических связей он, разумеется, предпочитает умалчивать. Одним словом, перед нами очередное проявление финансируемого из-за рубежа политического активизма: разрушать систему безопасности собственной страны чужими руками, оправдывать собственные фантазии чужой трагедией и выдавать национальное самоубийство за геополитическую победу. И всё это под воодушевлённые рассуждения о козырях против Москвы. Действительно, трудно представить более опасное сочетание политической безответственности, дилетантизма и маниакального геополитического мазохизма. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ ՉԷՐ ՎՍՏԱՀՈՒՄ, ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ՝ ՎՍՏԱՀՈՒՄ ԷՐ․ ԻՆՉԻ՞Ց ԷՐ ՎԱԽԵՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն ուներ ռազմական հետախուզության սեփական համակարգը։ 2021 թվականի նոյեմբերին, երբ սահմանին բախումներ էին ընթանում, վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին հանձնարարել էր բանակում ունեցած անձնական կապերի միջոցով պարզել իրավիճակը։ Ոչ թե Գլխավոր շտաբի պետին, ոչ ռազմական հետախուզությանը, ոչ էլ պաշտպանության նախարարին, այլ իր հավատարիմ կուսակցական ընկերոջը՝ Վիլեն Գաբրիելյանին։ Վերջինս, ինչպես պարզվեց, զինվորականների շրջանում ծանոթներ ուներ, որոնց վարչապետը, ըստ ամենայնի, ավելի շատ էր վստահում, քան պաշտոնական զեկույցներին։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման շրջանցիկ ճանապարհը։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանին պետք էր իմանալ ոչ միայն, թե որտեղ են տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները։ Նրան հետաքրքրում էր նաև, թե ինչ են պատրաստվում անել հայկական զինվորականները։ Հանկարծ ինքնուրույն կրակ բացելու որոշում չե՞ն կայացնի։ Հանկարծ Բաքվի առաջ կապիտուլյացիայի իր գծին հակառակ՝ չե՞ն փորձի պաշտպանել պետական սահմանը։ Հավանաբար հենց դրա համար էլ պետք եկավ Վիլեն Գաբրիելյանը։ Գեներալներին վարչապետն այնքան էլ չէր վստահում, իսկ իր կուսակցական ընկերոջը՝ լիովին։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ГЕНЕРАЛАМ НЕ ВЕРИЛ, ВИЛЕНУ ГАБРИЕЛЯНУ ДОВЕРЯЛ. ЧЕГО ПАШИНЯН ОПАСАЛСЯ НА ФРОНТЕ? Похоже, у Николы Пашиняна была собственная система военной разведки. В ноябре 2021 года, когда на границе шли столкновения, премьер поручил депутату от партии «Гражданский договор» Вилену Габриеляну выяснить обстановку через личные связи в армии. Не начальнику Генштаба, не военной разведке и не министру обороны, а своему верному однопартийцу — Вилену Габриеляну. Как выяснилось, у того были знакомые среди военных, которым премьер, по всей видимости, доверял больше, чем официальным докладам. Зачем понадобился такой обходной маневр? Вероятно, Пашиняну нужно было знать не только, где находятся азербайджанские подразделения. Его интересовало и то, что собираются предпринимать армянские военные. Не вздумают ли они самостоятельно открыть огонь? Не решат ли, вопреки его курсу на капитуляцию перед Баку, защищать государственную границу? Вероятно, именно поэтому и понадобился Вилен Габриелян. Генералам премьер доверял не вполне, зато своему однопартийцу — безоговорочно. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԸ, ԳԵՐԻՆԵՐԸ ԵՎ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ․ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՖԱՐՍ՝ ԱԱԾ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ Անհետ կորած հայ զինծառայողների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Երևանում անցկացվող միջազգային համաժողովին՝ հիշեցնելով նրա՝ 2021 թվականին հնչեցրած խոսքերը, թե գերիներն իր համար այլևս գոյություն չունեն։ Մարդը, որը փաստորեն ջնջել էր նրանց ողջերի ցուցակից, այսօր միջազգային լսարանի առջև խոսելու է մարդասիրությունից։ Իրավիճակն ավելի ցինիկ է դարձնում այն, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենք են որոշել, թե անհետ կորածների որ ծնողները կարող են մասնակցել համաժողովին՝ կազմելով հինգ հոգանոց պատվիրակության ցուցակ։ Այսինքն՝ տարիներ շարունակ իրենց որդիների ճակատագրի մասին ճշմարտություն պահանջող ծնողներն անգամ զրկված են սեփական ձայնն ազատ ներկայացնելու իրավունքից։ Իշխանությունը պատրաստվում է օտարերկրյա հյուրերի առջև ճառեր արտասանել մարդասիրության և միջազգային համագործակցության մասին։ Բայց ծնողներին պետք չեն բեմադրված համաժողովներն ու հերթական պաշտոնական ճառերը։ Նրանց պետք է ճշմարտություն իրենց զավակների ճակատագրի մասին, և հարգանք, որին սեփական իշխանությունն այդպես էլ չարժանացրեց նրանց։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ПРОПАВШИЕ БЕЗ ВЕСТИ, ПЛЕННЫЕ И АЛЕН СИМОНЯН: ГУМАНИТАРНЫЙ ФАРС С УЧАСТИЕМ СНБ Родственники пропавших без вести армянских военнослужащих выступили против участия Алена Симоняна в международной конференции в Ереване. Они не забыли его слова 2021 года о том, что пленные для него уже не существуют. Человек, фактически вычеркнувший их из числа живых, теперь будет рассуждать перед международной аудиторией о гуманизме. Особый цинизм ситуации в том, что сотрудники СНБ сами определили, кто из родителей сможет попасть на конференцию, составив список делегации из пяти человек. Получается, семьи, годами добивающиеся правды о судьбе своих сыновей, должны ещё и получать разрешение на собственное представительство. Власть готовится рассуждать перед иностранными гостями о гуманитарном диалоге и международном сотрудничестве. Но родителям не нужны постановочные конференции и очередные официальные речи. Им нужна правда о судьбе их детей и уважение, которого они так и не дождались от собственной власти. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԲՅՈՒՐՈՆ ՏԵՂԱՀԱՆԵՑ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍՏԵՂ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ․ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ՝ ԻՌԼԱՆԴԱՑԻ ԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ Իռլանդացիներին Փաշինյանը մի զարմանալի պատմություն պատմեց։ Պարզվում է՝ խորհրդային քաղբյուրոն հայերին համոզում էր, թե բավարար վճռականության և համառության դեպքում Արցախը հնարավոր է անջատել Ադրբեջանից։ Միաժամանակ նույն քաղբյուրոյի մեկ այլ ներկայացուցիչ մեկնում էր Բաքու և ադրբեջանցիներին վստահեցնում, թե բավարար վճռականության դեպքում Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում։ Մի խոսքով՝ Մոսկվան հերթական անգամ մեղավոր է ամեն ինչում, իսկ Փաշինյանը միայն պատմական հանցագործության պատահական ականատես է։ Մնում է վարչապետից մի քանի բան ճշտել։ Իսկ ո՞ր խորհրդային ղեկավարն է 2023 թվականի սեպտեմբերին կազմակերպել արցախահայության բռնագաղթը։ Մի՞թե դարձյալ քաղբյուրոն։ Իսկ ո՞վ է ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով ճանաչող փաստաթղթերը։ Մի՞թե ընկեր Բրեժնևը հարություն է առել ու անձամբ թելադրել համապատասխան ձևակերպումները։ Թեև այստեղ հեգնանքն ավելորդ է. խոսքը միանգամայն կոնկրետ որոշումների և Հայաստանի անկախ պետության միանգամայն կոնկրետ ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության մասին է։ 2023 թվականի սեպտեմբերին խորհրդային քաղբյուրոն արդեն ավելի քան երեսուն տարի գոյություն չուներ։ Արցախը դատարկվեց Հայաստանի անկախ Հանրապետության գոյության օրոք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո։ Եվ որքան էլ խորհրդային պաշտոնյաների խարդավանքների մասին հեքիաթներ հնչեն, դրանք գործող վարչախմբի պատասխանատվությունը չեն կարող վերացնել։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺СОВЕТСКОЕ ПОЛИТБЮРО ВЫСЕЛИЛО АРЦАХЦЕВ, А ПАШИНЯН НИ ПРИ ЧЁМ: ИСТОРИЧЕСКАЯ БАЙКА ДЛЯ ИРЛАНДСКИХ УШЕЙ Пашинян рассказал ирландцам удивительную историю. Оказывается, советское Политбюро убеждало армян, что при достаточной решительности и настойчивости Арцах можно отделить от Азербайджана. В то же время другой представитель того же Политбюро отправлялся в Баку и уверял азербайджанцев, что при достаточной решительности Карабах останется в составе Азербайджана. Одним словом, Москва снова виновата во всём, а Пашинян — всего лишь случайный свидетель исторического преступления. Остаётся уточнить у премьер-министра несколько обстоятельств. Какой именно советский руководитель организовал депортацию арцахских армян в сентябре 2023 года? Неужели опять Политбюро? А кто подписывал документы о признании территориальной целостности Азербайджана в границах 1991 года? Неужели товарищ Брежнев восстал из мертвых и лично продиктовал соответствующие формулировки? Впрочем, здесь уже не до сарказма: речь идёт о вполне конкретных политических решениях и личной ответственности вполне конкретного руководителя независимой Армении — Никола Пашиняна. В сентябре 2023 года советского Политбюро уже более тридцати лет не существовало. Арцах опустел в период существования независимой Республики Армения, под руководством Никола Пашиняна. И сколько бы сказок о кознях советских чиновников ни рассказывали, снять ответственность с нынешнего правящего режима они не смогут. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆԴՈՒՆԴԸ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արցախցիների բռնի տեղահանությունից հետո իրականացվող քաղաքականությունը գնահատում է հատկացված միլիարդներով, տրամադրված հավաստագրերով և աջակցության ծրագրերի շահառուների թվով։ Սակայն այդ թվերի հետևում մարդիկ են, որոնք տարիներ անց էլ չեն կարողանում բնակարան գտնել, մասնագիտությամբ աշխատանք ունենալ, նախկին եկամուտը վերականգնել կամ անհրաժեշտ բուժօգնություն ստանալ։ Բնակարանային հավաստագրերը, ժամանակավոր նպաստներն ու զբաղվածության ծրագրերը չեն լուծում մարդկանց առջև ծառացած խնդիրները։ Հազարավոր ընտանիքներ շարունակում են վարձով ապրել, աշխատանք ունեցողներից շատերը նախկինից քիչ են վաստակում, իսկ քաղաքացիություն ստանալու և փաստաթղթերը վերականգնելու գործընթացը վերածվում է ամիսների բյուրոկրատական քաշքշուկի։ Եվ սա այն դեպքում, երբ Արցախից բռնի տեղահանված բոլոր մարդիկ Հայաստան են եկել հայկական անձնագրերով։ Փաշինյանը առաջիկա տասը տարիների համար նախատեսվող 800 միլիարդ դրամը ներկայացնում է որպես աջակցության հեռանկար։ Բայց 2036 թվականի ֆինանսական խոստումները չեն օգնում այն մարդուն, որն այսօր բնակարանի վարձը վճարելու հնարավորություն չունի։ Մարդկանց այսօր է պետք տուն, աշխատանք, բուժում և արժանապատիվ ապրելու հնարավորություն։ Քանի դեռ Փաշինյանը կատարված աշխատանքը չափում է չոր թվերով, իսկ արցախցին՝ գլխավերևում տանիք չունենալու դաժան իրականությամբ, կառավարության հաշվետվությունների և մարդկանց կյանքի միջև բացված անդունդը չի վերանալու։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ПРОПАСТЬ МЕЖДУ ОТЧЁТОМ И ЖИЗНЬЮ Правительство Никола Пашиняна оценивает свою политику в отношении насильственно перемещённых из Арцаха по выделенным миллиардам, выданным жилищным сертификатам и числу получателей программ поддержки. Однако за этими цифрами стоят люди, которые даже спустя годы не могут найти жильё, устроиться на работу по специальности, восстановить прежний уровень доходов или получить необходимую медицинскую помощь. Жилищные сертификаты, временные пособия и программы занятости не решают проблем, с которыми столкнулись люди. Тысячи семей продолжают снимать жильё, многие из тех, кто работает, зарабатывают меньше, чем прежде, а оформление гражданства и восстановление документов превращаются в многомесячную бюрократическую волокиту. И это при том, что все насильственно перемещённые из Арцаха прибыли в Армению с армянскими паспортами. Пашинян представляет 800 миллиардов драмов, запланированных на ближайшие десять лет, как перспективу государственной поддержки. Но финансовые обещания до 2036 года не помогут человеку, которому сегодня нечем платить за аренду квартиры. Людям жильё, работа, лечение и возможность жить достойно нужны сейчас. Пока Пашинян измеряет проделанную работу сухими цифрами, а арцахцы — суровой реальностью, в которой у них нет крыши над головой, пропасть между правительственными отчётами и жизнью людей не исчезнет. 🌐 Полный разбор - на сайте. Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ Վահրամ Աթանեսյանի քաղաքական կերպարանափոխությունը, մեղմ ասած, ուշագրավ է։ Երեկ Արցախի անկախության միջազգային ճանաչման ջատագով էր, ղեկավարում էր ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը և բացառում էր Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում։ Այսօր նույն մարդը հայ հասարակությանն է բացատրում, թե ինչու է պետք մոռանալ Արցախի իրավաքաղաքական ժառանգությունը։ Քաղաքական հիշողությունը, պարզվում է, նույնպես ընտրովի է լինում։ Աթանեսյանի աշխարհաքաղաքական պատկերում ամեն ինչ իր տեղում է․ Ռուսաստանն է մեղավոր, ընդդիմությունը՝ պոպուլիստ, ազգային պահանջները՝ խաղաղության խոչընդոտ, իսկ Բաքվի պահանջներին ընդառաջ գնալը՝ պետական իրատեսություն։ Եվ այս ամենը մատուցվում է ամերիկյան ֆինանսավորմամբ գործող «Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակցի ու Տեր-Պետրոսյանի քաղաքական դպրոցի ներկայացուցչի հեղինակությամբ։ Փաշինյանի իշխանությանը նման մեկնաբաններ են պետք՝ պարտությունը հաղթանակի փաթեթավորմամբ վաճառելու, նահանջը պետական իմաստնություն ներկայացնելու և ազգային իրավունքներից հրաժարումը խաղաղության անվան տակ փաթեթավորելու համար։ Աթանեսյանն այդ գործի հմուտ սպասարկուներից է։ Երեկ՝ Արցախի ներկայացուցիչ, այսօր՝ Արցախի մոռացության ջատագով։ Իսկ վաղը, դատելով քաղաքական այս ճկունությունից, գուցե բացատրի, թե Արցախը գոյություն անգամ չի ունեցել։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ВАГРАМ АТАНЕСЯН: ОТ АРЦАХСКОГО ПАРЛАМЕНТАРИЯ ДО АДВОКАТА НАЦИОНАЛЬНОГО ОТРЕЧЕНИЯ Политическая метаморфоза Ваграма Атанесяна, мягко говоря, весьма примечательна. Вчера он выступал за международное признание независимости Арцаха, возглавлял комиссию по внешним отношениям парламента НКР и исключал возможность нахождения Арцаха в составе Азербайджана. Сегодня тот же человек объясняет армянскому обществу, почему следует забыть о правовом и политическом наследии Арцаха. Как выясняется, политическая память тоже бывает избирательной. В геополитической картине мира Атанесяна всё предельно просто: Россия виновата, оппозиция — популисты, национальные требования — препятствие миру, а выполнение требований Баку — государственный реализм. И всё это преподносится с авторитетностью бывшего корреспондента финансируемой американским государством радиостанции «Свобода» и представителя политической школы Тер-Петросяна. Власти Пашиняна нужны такие комментаторы, чтобы продавать поражение в упаковке победы, выдавать отступление за государственную мудрость, а отказ от национальных прав преподносить под вывеской мира. Атанесян — один из умелых исполнителей этой работы. Вчера — представитель Арцаха, сегодня — сторонник предания Арцаха забвению. А завтра, судя по такой политической гибкости, возможно, начнёт объяснять, что Арцаха вообще никогда не существовало. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲«ԱՐՏԱԲԼՈԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ Արմեն Գրիգորյանը որոշել է հայ հասարակությանը բացատրել, թե ինչու Հայաստանին չեն ընդունի Եվրամիություն, ինչու Արևմուտքի հետ բարեկամությունը կարող է նոր փորձանքների առաջ կանգնեցնել երկիրը, և ինչու ընդհանրապես չարժե միանալ որևէ դաշինքի։ Այս վերջին գաղափարը կոչվում է «արտաբլոկային տրամաբանություն» և ներկայացվում գրեթե որպես քաղաքական իմաստնության բարձրագույն դրսևորում։ Ռուսաստանը, պարզվում է, վտանգավոր է, Եվրոպան՝ անհասանելի, իսկ Հայաստանը պետք է բոլորի հետ բարեկամություն անի, ոչ մեկին ոչինչ չպարտավորվի և սեփական ուժերով ապահովի իր անվտանգությունը։ Թե ինչ միջոցներով և ինչ ռեսուրսներով՝ արդեն մանրուք է։ Հայաստանում, ընդհանրապես, քաղաքական մի ուշագրավ ժանր է ձևավորվել․ քանի դեռ պաշտոնյայի տակ նախարարական կամ պետական աթոռ է, նա կարգապահորեն կատարում է վարչապետի որոշումները, իսկ պաշտոնանկությունից հետո հանկարծ բացահայտում է իր մեջ ռազմավարական մտածողություն և տարիներով կուտակված տարաձայնություններ։ Այժմ Գրիգորյանը հասարակությանը մատուցում է այլընտրանքային հնչերանգ, բայց ամենևին պարտադիր չէ, որ դրա հետևում այլընտրանքային քաղաքականություն լինի։ Փաշինյանը Հայաստանին Եվրոպա է տանում, Գրիգորյանը զգուշացնում է եվրոպական պատրանքներից և առաջարկում ոչ մի տեղ չմտնել։ Գեղեցիկ է, հարմարավետ, գրեթե հանճարեղ․ արտաքուստ վիճում են, բայց երկու դեպքում էլ Ռուսաստանը պետք է կորցնի իր դիրքերը Հայաստանում։ Ահա ձեզ «արտաբլոկային տրամաբանության» ամբողջ էությունը՝ աշխարհաքաղաքական շրջադարձ, որի համար պարզապես ավելի պատշաճ անվանում են ընտրել։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺«ВНЕБЛОКОВАЯ ЛОГИКА»: КАК ПОД НОВОЙ УПАКОВКОЙ АРМЕНИЮ ОТДАЛЯЮТ ОТ РОССИИ Армен Григорян решил объяснить армянскому обществу, почему в Евросоюз Армению не возьмут, почему дружба с Западом может обернуться новыми неприятностями и почему вообще не стоит вступать ни в какие союзы. Последнее называется «внеблоковой логикой» и подаётся чуть ли не как вершина политической мудрости. Россия, значит, опасна, Европа недоступна, а Армения должна со всеми дружить, никому ничего не обещать и самостоятельно обеспечивать собственную безопасность. На какие средства и за счёт каких ресурсов — детали, как говорится, несущественные. Геополитика ведь дело тонкое, особенно когда рассуждаешь о ней в безопасности собственного кабинета. Вообще, в Армении выработался занятный политический жанр: пока сидишь в правительственном кресле — дисциплинированно исполняешь решения премьера, а после отставки вдруг обнаруживаешь в себе стратегическое мышление и многолетние несогласия. Григорян теперь предлагает обществу альтернативную интонацию, но вовсе не обязательно альтернативную политику. Пашинян зовёт в Европу, Григорян предостерегает от европейской иллюзии и предлагает не вступать никуда. Красиво, удобно, почти гениально: вроде бы спорят, а Россия в обоих случаях должна терять позиции. Вот вам и вся «внеблоковая логика» — геополитический разворот, которому просто подобрали более благопристойное название. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանն այսօր կանգնած է պետականության խոր ճգնաժամի առաջ։ Արցախյան կորուստներից ու պարտությունից հետո իշխանությունը շարունակում է զիջումների քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես խաղաղության և անկախության ամրապնդման ճանապարհ։ Դրան զուգահեռ իշխանությունները հետևողականորեն թուլացնում են ազգային կարևորագույն ինստիտուտները․ բանակը, գիտական կառույցներն ու պատմական հիշողությունը պահպանող կառույցները, Հայ Առաքելական Եկեղեցին։ Հայկ Դեմոյանի բարձրաձայնած արխիվային նյութերի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և պատմագիտական ժառանգության շուրջ խնդիրները դրա վառ օրինակներից են։ Այն ժամանակ, երբ ադրբեջանական քարոզչությունն օգտագործում է հայկական պատմագիտական նյութերը, դրանց մասին ահազանգող պատմաբանը հայտնվում է դատական քաշքշուկների մեջ։ Պետական շահերի պաշտպանությունը հետին պլան է մղվել, իսկ քաղաքական հաշվեհարդարը դարձել է իշխանության գործելաոճի մի մասը։ Հայաստանը չի կարող իր անվտանգությունը վստահել Վաշինգտոնին, Մոսկվային կամ Բրյուսելին։ Մեզ անհրաժեշտ են սեփական ռազմավարություն, ամուր պետական ինստիտուտներ, մարտունակ բանակ և ազգային շահերը պաշտպանելու քաղաքական կամք։ Այսօր հայոց պետականության գլխավոր սպառնալիքը հենց Երևանից է գալիս՝ Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից։ Այս իշխանությունից հնարավորինս շուտ ազատվելը պետական կյանքը փրկելու անհրաժեշտ պայման է։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ГОСУДАРСТВО ЕСТЬ. А ГДЕ ГОСУДАРСТВЕННОСТЬ? Армения сегодня переживает глубокий кризис государственности. После потери Арцаха и поражения власти продолжают политику уступок, представляя её как путь к миру и укреплению независимости. Одновременно правительство последовательно ослабляет важнейшие национальные институты: армию, научные учреждения, структуры, сохраняющие историческую память, и Армянскую Апостольскую Церковь. Проблемы с архивными материалами, Музеем-институтом Геноцида армян и историческим наследием, о которых рассказал Айк Демоян, — наглядное тому подтверждение. В то время как азербайджанская пропаганда использует армянские исторические материалы, историк, забивший тревогу по поводу происходящего, оказывается втянут в судебные тяжбы. Защита государственных интересов отодвинута на второй план, а политическая расправа стала частью стиля правления. Армения не может доверить собственную безопасность Вашингтону, Москве или Брюсселю. Стране необходимы собственная стратегия, сильные государственные институты, боеспособная армия и политическая воля защищать национальные интересы. Сегодня главная угроза армянской государственности исходит из самого Еревана — от Никола Пашиняна и его команды. Как можно скорее избавиться от этой власти — необходимое условие спасения государства. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ․ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ Ութ տարի առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 20-ին, EADaily-ն հրապարակեց հոդված, որտեղ փորձ էր արվում բացահայտել Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» իրական նպատակներն ու հնարավոր հետևանքները։ Հեղինակները կանխատեսում էին, որ իշխանափոխությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի, հայ-ռուսական հարաբերությունների թուլացմանը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերադասավորմանը։ 2020 թվականի պատերազմը, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումն ու Երևանի՝ դեպի Արևմուտք կտրուկ շրջադարձը ցույց տվեցին, թե որքան մարգարեական էին այդ կանխատեսումները։ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց Արցախը, խարխլվեց անվտանգության նախկին համակարգը, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները հայտնվեցին խոր ճգնաժամի մեջ։ 2018-ին հնչեցված նախազգուշացումներն այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացան։ Այսօր, ութ տարի անց, այդ հրապարակումը հիշեցնում է, որ ականջահաճո հեղափոխական կարգախոսների հետևում թաքնված վտանգների մասին զգուշացնողներ կային։ Ասողին լսող էր պետք: 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ВОСЕМЬ ЛЕТ СПУСТЯ: ПРОРОЧЕСТВА «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ» Восемь лет назад, 20 августа 2018 года, EADaily опубликовало статью, в которой авторы попытались раскрыть истинные цели и возможные последствия произошедшей в Армении «бархатной революции». Они предсказывали, что смена власти может привести к новой войне, ослаблению армяно-российских отношений и геополитической перестройке региона. Война 2020 года, исход армянского населения из Арцаха в сентябре 2023-го и резкий разворот Еревана в сторону Запада показали, насколько пророческими оказались эти прогнозы. В результате 44-дневной войны Армения потеряла Арцах, прежняя система безопасности была подорвана, а отношения с Россией оказались в глубоком кризисе. Предупреждения, прозвучавшие в 2018 году, так и не получили должного внимания. Сегодня, восемь лет спустя, эта публикация напоминает: нашлись люди, которые предупреждали об опасностях, скрывавшихся за приятными слуху революционными лозунгами. Да только слушать их никто не захотел. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԻՆՉև ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈՒՍՏ․ EADAILY-Ն՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայման և արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման մասին։ Դրան զուգահեռ աստիճանաբար թուլացան Ռուսաստանի հետ կապերը, իսկ հասարակական կարծիքում փոխվեցին արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Ամերիկյան IRI-ի հարցումները ցույց էին տալիս, որ աճում էր Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Իրանի նկատմամբ վստահությունը, իսկ Ռուսաստանի դիրքերը՝ նվազում։ EADaily-ի վերլուծության համաձայն՝ Փաշինյանի հակասական հայտարարություններն ու քաղաքական քայլերը նպաստեցին Ղարաբաղյան բանակցային գործընթացի խաթարմանը։ Հոդվածում հիշատակվում էին նաև 44-օրյա պատերազմից առաջ ՀԱՊԿ-ի նախազգուշացումները, որոնց, ըստ հրապարակման, Երևանը պատշաճ ուշադրություն չէր դարձրել։ Պատերազմի ընթացքում Ռուսաստանին դիմելու ուշացումը ևս քննադատության էր արժանացել։ Հեղինակի համոզմամբ՝ պարտությունից հետո իշխանությունները պատասխանատվությունը փորձում էին տեղափոխել Ռուսաստանի վրա՝ միաժամանակ հասարակությանը ներշնչելով, թե Հայաստանի անվտանգությունն Արևմուտքը կարող է ապահովել։ Սակայն արևմտյան պետությունների իրական քայլերը չէին համապատասխանում նրանցից ունեցած ակնկալիքներին։ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, Արցախի հայաթափումն ու ավելի քան 100 հազար արցախահայերի բռնի տեղահանումը հոդվածում բարձրացված մտահոգություններին առանձնակի արդիականություն հաղորդեցին։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ОТ «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ» К ПОТЕРЕ КАРАБАХА: EADAILY О ПОЛИТИКЕ ПАШИНЯНА И ИЗМЕНЕНИИ ОТНОШЕНИЯ АРМЯН К РОССИИ После «бархатной революции» 2018 года правительство Никола Пашиняна объявило о пересмотре внешнеполитического курса и углублении отношений с западными партнёрами. Одновременно стали ослабевать связи с Россией, а общественные настроения постепенно менялись. Опросы американского IRI показывали рост доверия к Франции, США и Ирану на фоне снижения позиций России. По оценке EADaily, противоречивые заявления и политические решения Пашиняна способствовали разрушению переговорного процесса по Карабаху. В публикации также напоминалось о предупреждениях ОДКБ перед 44-дневной войной, на которые, как утверждал автор, Ереван не отреагировал должным образом. Запоздалое обращение к Москве уже в ходе войны также стало предметом критики. Автор утверждал, что после поражения армянские власти стали перекладывать ответственность на Россию, одновременно убеждая общество, что безопасность страны способен гарантировать Запад. Однако реальные действия западных государств не соответствовали возлагавшимся на них надеждам. События сентября 2023 года, исход армянского населения из Арцаха и насильственное перемещение более 100 тысяч человек придали поднятым в публикации проблемам особую актуальность. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ՉԱՈՒՇԵՍԿՈՒՆ ԿՈՒԶԵՐ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ԻՆՔՆ Է ՌՈՒՄԻՆԻԱՆ։ ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱ՞ՆԸ 1989 թվականի դեկտեմբերին Ռումինիայում փլուզվեց Նիկոլաե Չաուշեսկուի վարչակարգը։ Նրա աջակցությունը ցուցադրելու համար կազմակերպված հանրահավաքը վերածվեց բողոքի ցույցի։ Մի քանի օր անց Չաուշեսկուն և նրա կինը դատապարտվեցին մահապատժի ու գնդակահարվեցին։ Չաուշեսկուի դատավարությունը արդարադատության օրինակ չէր, բայց նրա իշխանության վախճանը ցույց տվեց, որ վախի, անձնական նվիրվածության և հասարակությանը լռեցնելու վրա հիմնված համակարգը չի կարող անվերջ գոյատևել։ Չաուշեսկուն թանկ վճարեց սեփական անսխալականության հանդեպ ունեցած հավատի համար։ Լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանն էլ յուրացներ ռումինական պատմության այս դասը՝ նախքան Հայաստանը սեփական քաղաքական հավակնությունների փորձադաշտի վերածելը։ Նրա համար տրիբունալի "զանգերը" վաղուց են ղողանջում։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ЧАУШЕСКУ ХОТЕЛ БЫ ВЕРИТЬ, ЧТО ОН И ЕСТЬ РУМЫНИЯ. А ПАШИНЯН? В декабре 1989 года в Румынии рухнул режим Николае Чаушеску. Митинг, организованный в поддержку диктатора, обернулся протестом. Спустя несколько дней Чаушеску и его жену приговорили к смерти и расстреляли. Суд над супругами не стал образцом правосудия, но политический итог правления Чаушеску очевиден: система, основанная на страхе, личной преданности и подавлении общества, не выдержала народного недовольства. Чаушеску дорого заплатил за веру в собственную непогрешимость. Неплохо бы Николу Пашиняну усвоить этот урок румынской истории, прежде чем превращать Армению в полигон для своих политических амбиций. Трибунал по нему уже давно плачет. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՌՕՐՅԱ, ԻՍԿ ԿԱԼԱՆՔԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԻՔ Էդմոն Մարուքյանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի մահը համարել է Հայաստանի քրեակատարողական և արդարադատության համակարգում տիրող խայտառակ իրավիճակի հերթական դրսևորումը։ Նրա խոսքով՝ փակ հաստատություններում մահվան բոլոր դեպքերի համար պատասխանատու է պետությունը, որը պարտավոր է պաշտպանել մարդու կյանքի իրավունքը։ Մարուքյանը պահանջել է մանրակրկիտ քննություն՝ պարզելու մահվան հանգամանքներն ու կալանավորման իրավաչափությունը։ Քաղաքական գործիչը քննադատել է առանց բավարար հիմքերի կալանք կիրառելու պրակտիկան, ինչպես նաև Նուբարաշենի և ԱԱԾ նախկին մեկուսարանի անմարդկային պայմանները՝ պահանջելով փակել խորհրդային համակարգից մնացած այդ հաստատությունները։ Նրա գնահատմամբ՝ կալանավորումների նման գործելակերպը մարդկանց վախեցնում է քաղաքական պայքարից և ընդդիմադիր թեկնածուներին զրկում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Մարուքյանը կոչ է արել հանրային համախմբում ձևավորել բանտային համակարգի արմատական բարեփոխման շուրջ։ Նա զգուշացրել է, որ երկրում տիրող մթնոլորտը խորացնում է հասարակական հիասթափությունը և ճանապարհ բացում միահեծան կառավարման համար։ Եթե պարզվի, որ մահացածը կալանավորվել է առանց բավարար հիմքերի, Մարուքյանի համոզմամբ՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն դրա համար որոշում կայացրած պաշտոնյաները։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ЭДМОН МАРУКЯН: СМЕРТИ В АРМЯНСКИХ ТЮРЬМАХ СТАЛИ ОБЫДЕННОСТЬЮ, А АРЕСТ — ИНСТРУМЕНТОМ ПОЛИТИЧЕСКОЙ БОРЬБЫ Эдмон Марукян назвал смерть кандидата на пост главы общины Степанаван в уголовно-исполнительном учреждении «Нубарашен» очередным свидетельством катастрофического состояния армянской пенитенциарной системы и системы правосудия. По его словам, за все случаи смерти в закрытых учреждениях отвечает государство, обязанное защищать право человека на жизнь. Марукян потребовал всестороннего расследования обстоятельств смерти и законности заключения под стражу. Политик подверг критике практику необоснованного применения ареста, а также бесчеловечные условия в «Нубарашене» и бывшем изоляторе СНБ, потребовав закрыть эти пережитки советской системы. По его оценке, подобная практика запугивает людей и отбивает у оппозиционных кандидатов желание участвовать в выборах. Марукян призвал консолидировать общество вокруг требования коренного реформирования пенитенциарной системы. Он предупредил, что сложившаяся атмосфера усиливает общественное разочарование и открывает дорогу единоличному правлению. Если выяснится, что умерший был заключён под стражу без достаточных оснований, к ответственности должны быть привлечены должностные лица, принимавшие соответствующие решения. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ՃԱՂԵՐԻ ՀԵՏևՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ Արսեն Գևորգյանի մահը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ձերբակալությունից ընդամենը քսան օր անց, կրկին ուշադրության կենտրոնում է դնում պետության պատասխանատվությունը կալանքի տակ գտնվող մարդու կյանքի համար։ Քրեակատարողական ծառայության այն պնդումը, թե նա առողջական գանգատներ չի ունեցել, ոչինչ չի բացատրում։ Պետությունը պարտավոր է պարզել մահվան իրական հանգամանքներն ու պատասխան տալ կատարվածի համար։ Մհեր Եղիազարյանի և Արմեն Գրիգորյանի մահերը, Արմեն Հովհաննիսյանի ողբերգական վախճանը, ինչպես նաև ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանի՝ ազատ արձակվելու համար մղած պայքարը տարբեր հանգամանքներ ունեցող, բայց մտահոգիչ ընդհանրություններ բացահայտող պատմություններ են։ Դրանք պահանջում են ոչ թե հերթական պաշտոնական պարզաբանումներ, այլ պատասխանատուների գործողությունների անաչառ քննություն։ Իշխանության ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումներին ու ազատության սահմանափակումներին զուգահեռ՝ անգամ մահացած Արսեն Գևորգյանին իշխանամետ լրատվամիջոցները չխնայեցին՝ նրան ներկայացնելով որպես ընտրակաշառք բաժանող, թեև դատարանը նրա մեղավորությունը չէր հաստատել։ Իշխանությանը սպասարկող լրատվամիջոցի համար, պարզվում է, դատավճիռն ավելորդ մանրուք է. բավական է իշխանական քարոզչական թեզը, և մարդն արդեն հանցագործ է՝ նույնիսկ մահվանից հետո։ Փաշինյանն անձամբ պատասխանատու է իր ստեղծած քաղաքական հետապնդումների մթնոլորտի և կալանքի տակ գտնվող մարդկանց մահվան համար։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ЗА РЕШЁТКОЙ — БЕЗ ПРАВА НА ЖИЗНЬ Смерть Арсена Геворгяна в УИУ «Нубарашен» всего через двадцать дней после ареста вновь ставит в центр внимания ответственность государства за жизнь человека, находящегося под стражей. Утверждение Пенитенциарной службы о том, что заключённый не жаловался на здоровье, ничего не объясняет. Государство обязано установить действительные обстоятельства смерти и ответить за произошедшее. Смерть Мгера Егиязаряна и Армена Григоряна, трагическая гибель Армена Ованнисяна, а также борьба тяжело больного Манвела Григоряна за освобождение — истории с разными обстоятельствами, но с тревожными общими чертами. Они требуют не очередных официальных объяснений, а беспристрастного расследования действий ответственных лиц. На фоне уголовных преследований и ограничений свободы в отношении оппонентов власти провластные СМИ не оставили в покое даже умершего Арсена Геворгяна: его представили как человека, раздававшего избирательные взятки, хотя суд так и не признал его виновным. Для обслуживающего власть СМИ, как выясняется, судебный приговор — излишняя формальность: достаточно пропагандистского тезиса, и человек уже преступник, даже после смерти. Никол Пашинян лично несёт ответственность за созданную им атмосферу политических преследований и за смерти людей, находившихся под стражей. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ TRIPP-Ի ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության շուրջ ծավալվող գործընթացն օգտագործում է ընդդիմության վրա ճնշում գործադրելու և ժամանակ շահելու համար։ Նա իշխանության գործողությունները բնորոշում է որպես ընդդիմության դեմ հիբրիդային պատերազմ՝ չբացառելով նաև ընդդիմադիր պատգամավորներին իշխանական ճամբար ներգրավելու փորձերը։ Կիվիրյանը քննադատում է նաև ընդդիմության մարտավարությունը՝ նշելով, որ այն շեղվել է իր գլխավոր նպատակից՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց։ Նրա համոզմամբ՝ առանձին նախաձեռնությունների դեմ պայքարն ու խորհրդարանական ելույթները չեն փոխարինում իշխանափոխության հստակ ռազմավարությանը։ Ընդդիմությունը, նրա կարծիքով, չի կարողանում հասկանալ հասարակության, հատկապես երիտասարդության տրամադրություններն ու նրանց արժանապատիվ խաղաղության սեփական օրակարգ առաջարկել։ Անդրադառնալով TRIPP նախագծին՝ վերլուծաբանը նախազգուշացնում է, որ Հայաստանի տարածքում ամերիկյան տնտեսական և ռազմական շահերի ընդլայնումը՝ առանց Իրանի դիրքորոշումը հաշվի առնելու, կարող է երկիրը ներքաշել գերտերությունների հակամարտության մեջ։ Նա կարծում է, որ Հայաստանը պետք է սեփական նախաձեռնությամբ զարգացներ հաղորդակցային ուղիները՝ դրանք բացելով բոլոր շահագրգիռ երկրների համար։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺АРГИШТИ КИВИРЯН — ОБ ОШИБКАХ ОППОЗИЦИИ, ТАКТИКЕ ВЛАСТИ И ГЕОПОЛИТИЧЕСКИХ РИСКАХ TRIPP По оценке политического аналитика Аргишти Кивиряна, Никол Пашинян использует обсуждение новой Конституции для давления на оппозицию и выигрыша времени. Действия властей он характеризует как гибридную войну против оппонентов, не исключая попыток переманить депутатов из оппозиционных фракций на сторону правящей силы. Кивирян критикует и стратегию самой оппозиции, которая, по его мнению, отошла от главной цели — отстранения Пашиняна от власти. Противодействие отдельным инициативам и выступления в парламенте не заменяют четкой стратегии политической борьбы. Аналитик также указывает на неспособность оппозиции понять настроения общества, особенно молодежи, и предложить собственную повестку достойного мира. Комментируя проект TRIPP, Кивирян предупреждает: расширение американских экономических и военных интересов на территории Армении без учета позиции Ирана может втянуть страну в противостояние крупных держав. По его убеждению, Армения должна была самостоятельно развивать коммуникационные маршруты и открывать их для использования всеми заинтересованными государствами. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՏՎԵՐՆ Է Արթուր Համբարձումյանի համոզմամբ՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանի ազդեցությունը Հայաստանում ոչ մի տեղ չի անհետացել։ Նրա խոսքով՝ ՀՀԿ նախկին ներկայացուցիչները շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել պետական համակարգում, իսկ Փաշինյանին քննադատող քաղաքական գործիչների, պատգամավորների ու լրագրողների մի մասը խուսափում է նախկին իշխանության պատասխանատվության մասին խոսելուց։ Համբարձումյանը քննադատել է նաև Սամվել Կարապետյանի շուրջ համախմբված ուժերին՝ նրանց մեղադրելով ինքնուրույն քաղաքական օրակարգ չունենալու մեջ։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը պետք է պահանջի ոչ միայն գործող իշխանության հեռացումը, այլև նախկին իշխանությունների գործունեության լիարժեք գնահատականն ու պատասխանատվությունը։ Նա նաև պահանջել է պարզաբանել, թե ովքեր և ինչ չափանիշներով են կազմել այդ քաղաքական ուժի թեկնածուների ցուցակը։ Առանձին անդրադառնալով անվտանգության խնդիրներին՝ Համբարձումյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի վերահսկում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հատվածներում հայ զինծառայողների վիճակը և պատշաճ հարցեր չի ուղղում իշխանություններին։ Նա նաև պնդել է, թե ընդդիմադիր պատգամավորների մի մասը կարող է կապված լինել Ազգային անվտանգության ծառայության հետ։ Նրա հիմնական միտքն այն է, որ Փաշինյանի դեմ պայքարելը դեռևս չի նշանակում իրական ընդդիմություն լինել։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺АРТУР АМБАРЦУМЯН: ЗА ОППОЗИЦИЕЙ, ВЫСТУПАЮЩЕЙ ПРОТИВ ПАШИНЯНА, СТОИТ ТЕНЬ СЕРЖА САРГСЯНА Артур Амбарцумян считает, что после смены власти в 2018 году влияние Сержа Саргсяна в Армении никуда не исчезло. По его словам, бывшие представители РПА продолжают занимать высокие государственные посты, а часть политиков, депутатов и журналистов, критикующих Пашиняна, избегает разговоров об ответственности прежней власти. Амбарцумян подверг критике и оппозиционные силы, связанные с Самвелом Карапетяном, обвинив их в отсутствии самостоятельной политической повестки. Он призвал оппозицию требовать не только смены нынешнего руководства, но и справедливой оценки действий прежних властей, а также объяснить, кто и по каким критериям формировал списки кандидатов. Отдельно Амбарцумян указал на бездействие парламентской оппозиции в вопросах безопасности и положения армянских военнослужащих на участках, контролируемых Азербайджаном. Он также заявил, что часть оппозиционных депутатов может быть связана со Службой национальной безопасности. Его главный тезис: борьба против Пашиняна сама по себе ещё не делает политическую силу настоящей оппозицией. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram🇦🇲«ՆՐԱՆՔ ԴԱ TRIPP ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՄԵՆՔ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ». Ո՞Վ Է ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին շարունակում է համոզել, թե Զանգեզուրի միջանցք չի լինելու, և TRIPP նախագիծն իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Մինչդեռ Բաքվում և Անկարայում առանց դիվանագիտական քողարկումների խոսում են Զանգեզուրի միջանցքի բացման, դրա երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության, ինչպես նաև Թուրքիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ ուղիղ կապի մասին։ Հաքան Ֆիդանն այս հակասությունը ձևակերպել է առավել քան հստակ. «Նրանք դա TRIPP են անվանում, մենք՝ Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը նախատեսում է, որ ամերիկյան ընկերությունը 74 տոկոս բաժնեմասով 49 տարի շարունակ մասնակցելու է ռազմավարական ենթակառուցվածքի զարգացմանն ու շահագործմանը։ Սահմանային անցակետերում քաղաքացիների և փոխադրողների անմիջական սպասարկումը նույնպես կարող է հանձնվել մասնավոր օպերատորներին։ Այսպիսով, Հայաստանի իշխանությունները խոսում են ինքնիշխանության մասին, մինչդեռ երկրի տարածքով անցնող ռազմավարական երթուղու կառավարման գործում որոշիչ դեր է ստանում օտարերկրյա մասնավոր կազմակերպությունը։ Փաշինյանի խոստումներին հավատալու գինը Հայաստանը բազմիցս է վճարել՝ Արցախը կորցնելով, ավելի քան 120 հազար արցախահայերի հայրենազրկելով և ազգային անվտանգությունը ծանր հարվածի տակ դնելով։ Այժմ նույն իշխանությունը հերթական անգամ փորձում է հանրությանը համոզել, թե վտանգ չկա։ Բայց Բաքուն ու Անկարան իրենց ծրագրերը չեն թաքցնում։ Հայ ժողովուրդը պետք է սթափ գնահատի կատարվողը. TRIPP-ի շուրջ հերթական ինքնախաբեությունը կարող է Հայաստանի համար անդառնալի հետևանքներ ունենալ։ 🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺«ОНИ НАЗЫВАЮТ ЭТО TRIPP, А МЫ — ЗАНГЕЗУРСКИМ КОРИДОРОМ»: КТО БУДЕТ ХОЗЯИНОМ АРМЯНСКОЙ ТЕРРИТОРИИ? Никол Пашинян продолжает убеждать армянское общество, что никакого Зангезурского коридора не будет, а проект TRIPP будет реализован под суверенитетом и юрисдикцией Армении. Между тем Баку и Анкара открыто говорят об открытии Зангезурского коридора, железнодорожном и автомобильном сообщении, а также о прямом соединении Турции с Азербайджаном и Центральной Азией. Глава МИД Турции Хакан Фидан сформулировал это предельно откровенно: «Они называют это TRIPP, а мы — Зангезурским коридором». Рамочное соглашение Армении и США предусматривает участие американской компании с 74-процентной долей в развитии и эксплуатации стратегической инфраструктуры сроком на 49 лет. Непосредственное обслуживание граждан и перевозчиков на пограничных пунктах также может быть передано частным операторам. Получается, что армянские власти рассуждают о суверенитете, тогда как в управлении стратегическим маршрутом через территорию страны всё большую роль получает иностранная частная организация. Армения уже заплатила страшную цену за обещания Пашиняна: потеряла Арцах, более 120 тысяч арцахцев лишились родины, национальная безопасность страны оказалась под угрозой. Теперь власти вновь пытаются убедить общество, что поводов для тревоги нет. Но Баку и Анкара своих планов не скрывают. Армянскому народу пора трезво оценить происходящее: очередной самообман вокруг TRIPP может обернуться для Армении необратимыми последствиями. 🌐 Полный разбор — на сайте Подпишись на Tribunal
Открыть в Telegram