Թեմական Խորհրդի Ատենապետ 2026-2028 Վահէ Թարոյեան Հրաւէր՝ ազգային մարմինների աշխատանքներին միանալու եւ ազգային ծառայութեան մասնակից դառնալու։ Դիմումնագիրը լրացնելու յղում՝ https://tehranprelacy.com/membership/ #ԹեհրանիՀայոցԹեմ #ԹեմականԽորհուրդ #ՀայՀամայնք #ՀամայնքայինԿեանք #Միասին @tehranprelacy
Открыть в TelegramПосты канала Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի
Իրանի բանակի հրամկազմի պատասխանատուների այցը նահատակ Վարդան Աղախանեանի բնակարան Երկուշաբթի, նոյեմբերի 23-ին Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի սրբազան պաշտպանութեան արժէքների հրատարակման եւ ստեղծագործութիւնների պահպանման կազմակերպութեան նախագահ գեներալ-մայոր Սեզաւարը հանդիպել է՝ իրանահայ նահատակ Վարդան Աղախանեանի ընտանիքի հետ։ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանի ներկայութեամբ կայացած հանդիպմանը, զինւորական պատասխանատուները Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին նահատակւած հայորդի Վարդան Աղախանեանի մօր հետ հանդիպման ընթացքում կարեւորել են իրանահայերի դերը պատերազմի տարիներին եւ մեծարել նահատակի յիշատակը: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ բանակի անձնուրացների նախագահ գնդապետ Եաղուբին եւ բանակի ցամաքուժի անձնուրացների նախագահ գնդապետ Ռոստամին: Լուրը՝ «Ալիք»-ից
Открыть в TelegramՏԵՍԱԴԱՇՏ | ՄԱՍ 07 «Տեսադաշտ» տեսաշարի եօթերորդ թողարկմամբ ներկայացնում ենք Շինարարական մարմնի գործունէութեան ամփոփ զեկոյցը՝ անդրադառնալով շինարարական, վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներին ու իրականացւած ծրագրերին։ #Տեսադաշտ #ԹեհրանիՀայոցԹեմ #Շինարարական @tehranprelacy
Открыть в TelegramԾանօթ. Հասցէ՝ ՄոսթաՖա Խոմէյնի պողոտայ, Մոլաւի քառուղի, Հազրաթի շուկայ, Մուսաւի (Արամանէ) փողոց, համար 33, Հայոց Եկեղեցի: Հեռախօս՝ 55152029 Երթեւեկութեան համար նկատի են առնւել սահմանափակ թւով հանրակառքեր, որոնք ճանապարհւելու են առաւօտեան ժամը 9:00-ին Ս. Սարգիս եկեղեցու, «Մասիս» անուշարանի եւ «Քաջ» անուշարանի մօտից: @tehranprelacy
Открыть в TelegramՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ՝ Ս. ԹԱԴԷՈՍԻ ԵՒ Ս. ԲԱՐԹՈՒՂԻՄԷՈՍԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ Այսու մեր թեմի հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ՝ նոյեմբերի 28-ին, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթուղիմէոսի: Այս տօնին է համընկնում նաեւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը: Այս առիթով, ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս եկեղեցում մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ: Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:30-ին Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին Քարոզ՝ ժամը 11:00-ին Յաւարտ Ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն: Մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու սոյն կրօնական արարողութեանը եւ հաղորդւելու օրւայ հոգեւոր խորհրդով։ ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Открыть в TelegramՏօնի հիմնական խորհուրդներից մէկը զաւակներին Աստծուն ընծայելն է։ Այս արարողութիւնն իր տեղն ունի նաեւ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու ծիսակարգում, որտեղ տաճար ընծայման երեք առանձին արարողութիւններ են կատարւում՝ Ս. Մկրտութիւնից առաջ, Ս. Մկրտութիւնից յետոյ եւ Տեառնընդառաջի արարողութեան աւարտին։ Տօնի միւս կարեւոր խորհուրդը ուխտի նշանակութիւնն է քրիստոնեայի կեանքում։ Ս. Մկրտութեամբ քրիստոնեան մտնում է Աստծոյ հետ հաստատւած Նոր ուխտի մէջ՝ դառնալով Քրիստոսի մարմնի՝ Ս. Եկեղեցու անդամը։ Ուխտը հաւատացեալի՝ Աստծոյ եւ Եկեղեցու հետ ունեցած անձնական կապի արտայայտութիւնն է, ինչպէս նաեւ Աստծուն երախտագիտութիւն, ապաշխարութիւն եւ խնդրանքներ ներկայացնելու միջոց։ Այն ենթադրում է հաւատարմութիւն Քրիստոսի ուսուցումներին եւ Աստծոյ պատւիրաններին։ Տօնի խորհուրդն ամփոփւում է նաեւ զաւակներին Աստծուն եւ Ս. Եկեղեցուն յանձնելու, աստւածային խօսքին հաւատարիմ մնալու եւ կեանքի բոլոր օրերում Ս. Եկեղեցու շինութեան ու պայծառութեան համար աշխատելու գաղափարներում։ Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ @tehranprelacy
Открыть в TelegramՏօնի խորհուրդը կապւած է Ս. Մարիամ Աստւածածնի՝ երեք տարեկան հասակում ծնողների կողմից տաճարին ընծայւելու աւանդութեան հետ։ Մարիամի ծնողները ուխտել էին իրենց զաւակին ընծայել Տիրոջը։ Երբ լրացաւ Մարիամի առաջին տարին, ծնողները նրան նւէրներով հանդերձ տարան տաճար՝ Աստծուն ընծայելու։ Իսկ երեք տարեկանում, կրկին ընծաներով հանդերձ, նրան տարան տաճար եւ յանձնեցին Զաքարիա քահանայապետին։ Երեքամեայ Մարիամը, առանց օգնութեան, բարձրացաւ տաճարի տասնհինգ աստիճաններով, որոնք տանում էին դէպի Մեծ սեղանը։ Ծնողները նրան ամէն տարի տանում էին տաճար, մինչեւ նրա եօթը տարին լրանալը։ Նրա մասին է երգել Սողոմոնը. «Արքան ինձ Իր սենեակը տարաւ» (Երգ Ա 3)։ Մեծ Արքայի սենեակը անմեկնելի լոյսերի խորանն է, որը կոչւում է նաեւ «վարագոյրի ներսի կողմ»։ Դրա օրինակն է Սրբութեան սրբոցը, ուր քահանայապետը տարին մէկ անգամ մտնում էր՝ քաւելու իր եւ ամբողջ ժողովրդի՝ այդ տարւայ ընթացքում գործած մեղքերը։
Открыть в TelegramՆոյեմբերի 21-ը տօնն է «Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման» եւ տօնն է նաեւ համանուն եկեղեցու անւանակոչութեան: Այդ առիթով, հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի եւ ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին եւ 20-ին, Ս. Աստւածածին եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ՝ նոյեմբերի 21-ին, մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Արժ. Տ. Յակոբ Քհնյ. Քեշիշեանը: Արարողութեանը ներկայ էին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Արթին Անտոնը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալներ։ Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն։
Открыть в Telegram