նիկոլի նոր սահմանադրությունը Լենին-Քեմալ պայմանագրի տառին և ոգուն համապատասխանող, հակապետական բնույթ ունեցող, լուծարման ենթակա պետության իրավական անձնագիր է։
Նոր Սահմանադրության նախագծում, ինչպես և սպասվում էր, ի սկզբանե պարզ էր, այլևս հղում չկա Հայաստանի անկախության հռչակագրին։ Հռչակագրի հետ սահմանադրական կապի խզումը թուլացնում է Հայաստանի անկախ պետականության հիմնադիր իրավաքաղաքական սկզբունքների և հիմքերի պաշտպանությունը։
Նոր Սահմանադրության նախագծում, ինչպես և սպասվում էր, ի սկզբանե պարզ էր, որևէ անդրադարձ չկա Արցախին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայկական հարցին և պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայկական պահանջատիրությանը։
Այս սկզբունքների բացակայությունը նշանակում է ազգային պատմական հիշողության, Արցախի հայության իրավունքների և համազգային նպատակների դուրսմղում պետության հիմնարար իրավաքաղաքական օրակարգից։
Նոր Սահմանադրության նախագծում այլևս ամրագրված չեն ՀՀ դրոշի և զինանշանի նկարագրությունները։ Սա պարզապես տեխնիկական փոփոխություն չէ․ պետական խորհրդանիշների սահմանադրական ամրագրումից հրաժարվելը թուլացնում է ազգային ինքնության, պատմական հիշողության և պետական շարունակականության իրավական պաշտպանությունը։
Այս, այսպես կոչված, Սահմանադրությունը ալիևի պատվերն է, որը տեղավորվում է ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետության տրամաբանության մեջ։
Եթե խորհրդարանական ընդդիմությունը թույլ տա, որ այս Սահմանադրության նախագիծը հասնի հանրաքվեի, ապա նրա ներկայացուցիչները վերջնականապես կհայտնվեն նիկոլ փաշինյանի հետ նույն դավաճանական կեցվածքի մեջ և ապագայում ազգային պետության վերակերտման գործընթացում կրելու են լիարժեք պատասխանատվություն ՀՀ անկախ դատարանի առջև։
Սամվել Ասլիկյան
ԱԺԲ անդամ
t.me/NatDemAlliance